Մամուլի տեսություն. 01.06.2021
ԱՄՆ-ում հասարակության շրջանում առկա անապահովության զգացումը և քաղաքացիների կողմից զենքի գնման մեծ ծավալները, լուրջ խնդրի են վերածվել պաշտոնյաների համար:
Քեյհան օրաթերթ
Իրանական նավերը ներկա են միջազգային ջրերում, և ոչ մի երկիր չի կարող խախտել այդ իրավունքը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի առավոտյան կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով իրանական երկու նավերի՝ Վենեսուելա ուղևորության կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին, ասել է. «Իրանը միշտ ներկա է միջազգային ջրերում և ունի այդ իրավունքը միջազգային օրենսդրության համաձայն: Այդ իրավունքը ոչ մի երկիր չի կարող խախտել: Խաթիբզադեն հավելել է. «Ես զգուշացնում եմ, որ ոչ ոք չպետք է սխալ հաշվարկ անի: Նրանք, ովքեր նստում են ապակե տներում, պետք է զգույշ լինեն»:
Աֆթաբե Յազդ թերթ
Բայդենի կարծիքով, տարածաշրջանային խնդիրների լուծման դուռն Իրանն է
Իրաքը դանդաղ պատրաստվում է վճռական ընտրությունների, այն ժամանակ, երբ դեռ չի հաջողել հասնե իրական համախմբվածություն որպես պետություն: Այս օրերին Իրաքը կրկին անկարգությունների և բախումների թատերաբեմ է: Շատերը կարծում են, որ վերջին բախումների ու անկարգությունների նպատակը 2021 թ. հոկտեմբերի 10-ի ընտրությունների վրա ազդելն է, սակայն Արևմտյան Ասիայի և Իրաքի փորձագետ Սադեղյանը կարծում է, որ բախումների ետնաբեմում Բին Սալման-ԱՄՆ-Սիոնսիտական ռեժիմ եռանկյունին է:
Համշահրի օրաթերթ
Իսրայելի կառավարության պաշտոնյա. Խառնաշփոթ կառավարությունն արդյունավետ չի գործի Իրանի դեմ
Հույս հայտնելով, որ առաջիկա օրերին առանց Բենիամին Նեթանյահուի մասնակցության կձևավորվի նոր կաբինետ, Իսրայելի կաբինետի պաշտոնյան հայտարարել է, որ մասնատված ևխառնաշփոթ կառավարությունը լավ չի ներկայանա ոչ տնտեսապես, ոչ էլ Իրանի հետ առճակատման ժամանակ:
Ձախ «Յաշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որը նշանակվել է Սիոնիստական ռեժիմի ղեկավարի կողմից, հույս է հայտնել, որ չնայած դժվարություններին, առաջիկա օրերին կկարողանա կազմել նոր կառավարություն և ռեժիմը կմտնի նոր դարաշրջան:
«Դեռևս կան մեծ խնդիրներ, բայց մենք կհաղթահարենք դրանք և կկազմենք միասնական կաբինետ ՝ աջ, կենտրոն և ձախ կուսակցություններով», - ասել է նա՝ իր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Էթեմադ օրաթերթ
Կիսատ բարձրացված դրոշներ՝ ռասիստական ցեղասպանության զոհերի համար
Անցյալ շաբաթ, Կանադայի քրիստոնեական գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվեցին բնիկ 215 երեխաների մնացորդներ: Երեխաները բռնի կերպով բաժանվել էին իրենց ընտանիքներից և տեղավորվել այդ դպրոցում: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կիրակի օրն իր ելույթում հայտարարեց, որ երկրի բոլոր դաշնային շենքերի դրոշները պետք է կիսով չափ բարձրացվեն ի հիշատակ ավելի քան 200 երեխաների, որոնց մարմինները հայտնաբերվել էին Բրիտանական գիշերօթիկ դպրոցի տարածքում:
Կանադայի կառավարության արձագանքը «պատմության մութ և խայտառակ գլխին» ցույց է տալիս, որ իրավիճակը փոխվել է, սակայն միևնույն ժամանակ ապացուցում է, որ ռասիզմը Կանադայի անցյալի լուրջ էջն է եղել, որը շարունակվել է մինչ օրս:
Ջամե Ջամ օրաթերթ
Անցյալ տարի զենք է գնել 17 միլիոն ամերիկացի
Ըստ երկու հետազոտական կենտրոնների, անցյալ տարի 17 միլիոն ամերիկացիներ զենք են գնել: Նրանցից ամեն հինգերորդը զենքը գնել է առաջին անգամ:
Ըստ Հյուսիսարեւմտյան համալսարանի և Հարվարդի հետազոտման կենտրոնի իրականացրած հետազոտության, անցյալ տարի հրազեն գնած ամերիկացիների գրեթե մեկ հինգերորդը այն գնել է առաջին անգամ:
armenpress.am
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ֆրանսիա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ֆրանսիա:
Այս մասին Փարիզից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) և Բելգիայի Թագավորությունում (Բրյուսել) կլինի հունիսի 1-2-ը:
Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։
armenpress.am
ԱՀԿ ղեկավարն անդամ երկրներին առաջարկել է բանակցություններ սկսել նոր միջազգային պայմանագրի շուրջ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը կոչ է արել այս տարի բանակցություններ սկսել միջազգային պայմանագրի շուրջ `համաճարակային պատրաստվածությունը խթանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՀԿ ղեկավարն ասել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը բախվել է լուրջ մարտահրավերի `COVID-19-ի իր արձագանքը ներկայիս մակարդակում պահելու առումով: Դա պահանջում է կայուն և ճկուն ֆինանսավորում:
Առողջապահության նախարարները համաձայնել են ուսումնասիրել անկախ փորձագետների կողմից հավակնոտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները` ուժեղացնելու ինչպես ԱՀԿ-ի, այնպես էլ երկրների՝ նոր վիրուսներին դիմակայելու կարողությունները:
ԱՀԿ 194 անդամ պետությունների նախարարները պետք է հանդիպեն նոյեմբերի 29-ից `որոշելու՝ կսկսեն բանակցությունները պայմանագրի շուրջ, թե ոչ:
armenpress.am
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին
ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները դաշինքի անդամ երկրների հարևան Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել դրանք, ապա պետք է վարենք երկխոսություն, որն էլ ավելի կարևոր է, երբ հարաբերությունների բարդ են»,-ասել է նա:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ թափանցիկությունն ապահովելու և վտանգավոր միջադեպերը կանխելու համար:
Ակնկալվում է, որ հունիսի 14-ի գագաթնաժողովում դաշինքը կհաստատի «ՆԱՏՕ -2030» նոր հայեցակարգը, որը, մասնավորապես, կսահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների մոտեցումը:
panarmenian.net
Գրիգորյան․ Առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի վերականգնման հնարավորությունները
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։
«2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն` ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ։ Դրանք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում այս պահին շարունակվում է միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերի ուսումնասիրությունը։ Դրանք ուսումնասիրվում են ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում ՀՀ-ն:
Նույն համատեքստում, ըստ Գրիգորյանի, գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները:
panarmenian.net
Չինաստանում ընտանիքներին կթույլատրեն 3 երեխա ունենալ
Չինաստանում ընտանիքներին կթույլատրեն 3 երեխա ունենալ։ Այդ մասին ասվում է երկրի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի նիստից հետո տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Չիաստանաում ժողովրդագրական փոփոխություններին զուգընթաց հետևողականորեն տարբեր որոշումներ են կայացվել, որոնք դրական արդյունք են տվել, սակայն վերջին տարիներին բնակչության ծերացման գործընթացն արագացել է, գրում է ՌԻԱ Նովոստին։
Չինաստանի բնակչության միջին տարիքը 38․8 է, սակայն աճում է 60-ն անց բնակիչների քանակը։
3 երեխա ունենալու հնարավորությունը թույլ կտա բարելավել բնակչության կառուցվածքը, ինչես նաև պահպանել «Չինաստանի առավելությունը մարդկային ռեսուրսների ոլորտում»։
1970-ականների վերջում Չինաստանը «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը որդեգրեց՝ վերահսկելու համար բնակչության աճը։ Քաղաքների բնակիչները կարող էին միայն մեկ երեխա ունենալ իսկ գյուղերի՝ 2, եթե առաջինն աղջիկ էր։ Ժամանակի հետ դա խնդիրներ առաջացրեց՝ գենդերային դիսբալանս և բնակչության ծերացում։ 2013-ին այս քաղաքականությունը մի փոքր մեղմացվեց՝ այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից մեկը միակ երեխան էր ընտանիքում, թույլատրվեց երկրորդ երեխա ունենալ, հետո դա տարածվեց բոլոր ընտանիքների վրա։