Մամուլի տեսություն 02.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142294-Մամուլի_տեսություն_02.06.2021
Իրանում նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ թերթերի վերնագրերը վերաբերում են հիմնականում ընտրւթյուններին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 02, 2021 12:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.06.2021

Իրանում նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ թերթերի վերնագրերը վերաբերում են հիմնականում ընտրւթյուններին:

Քեյհան օրաթերթ

Անցյալ տարի զենք է գնել 17 միլիոն ամերիկացի

Միացյալ Նահանգների երկու համալսարանների իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ անցյալ տարի 17 միլիոն ամերիկացի զենք է գնել, իսկ զենք գնածների մեկ հինգերորդը դա արել է առաջին անգամ:

Բռնությունը, հատկապես զինված բռնությունը, մեծ մարտահրավեր է դարձել ամերիկյան հասարակության համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է ապրում ԱՄՆ-ում, բոլոր հրաձգության դեպքերի շուրջ 31 տոկոսը տեղի է ունենում այս երկրում:

Ըստ ԶԼՄ-ների,  ԱՄՆ-ում կա ավելի քան 270-ից 300 միլիոն հրազեն. Այսինքն ՝ այս երկրում զենք ունի համարյա ամեն քաղաքացի գրեթե մեկ մարդ, և մարդիկ ամեն օր միմյանց սպանում են այդ զենքով:

 

Իրան օրաթերթ

Ի՞նչ են ասում Իրանի նախագահի թեկնածուները

Սաիդ Ջալիլի. Երկիրը չպետք է սպասի, տեսնելու, ե Ղասեմ Սոլեյմանիին սպանողները ցանկանո՞ւմ են հոգ տանել մեր մասին, թե՝ ոչ: Մեր ձեռքերը պետք է լի լինեն, որպեսզի  բանակցություններում ասելիք ունենանք:

Մոհսեն Ռեզայի. Պատժամիջոցները մոտ 30-40 տոկոսով են ազդել երկրի տնտեսական վիճակի վրա: Սակայն դրանք հնարավոր է չեղարկել հենց երկրի ներսում:   Մենք պետք է վստահենք երիտասարդությանը:

Սեյեդ Էբրահիմ Ռեիսի.  Կոռուպցիան կանխելու ամենակարևոր ուղին էլեկտրոնային համակարգերի ակտիվացումը և գործողություններն ավելի թափանցիկ դարձնելն է: Ժողովրդականություն վայելելը, կոռուպցիայի դեմ պայքարելը և հեղափոխական ոգին ունենալը կառավարության նոր անդամների ընտրության չափանիշներն են լինելու:

Ալիռեզա Զաքանի.  Բյուջեի կառուցվածքային բարեփոխումներով և Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության բարեփոխմամբ, չորս տարվա ընթացքում գնաճը կարող է  հասնել միանիշ թվերի:

Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի.  Երբ խոսքը վերաբերում է ժողովրդական տնտեսության և տնտեսական դիմադրողականության բարձրացման մասին, «Հեղափոխության երկրորդ քայլ» բանաձևի  համաձայն,  դա նշանակում է ապահովել ժողովրդի բազմակողմանի մասնակցությունն այդ գործընթացին:

Մոհսեն Մեհրալիզադե.  Այսօր երկրի հիմնական խնդիրների պատճառը մակրոտնտեսական քաղաքականությամբ, և խնդիրները լուծելու համար պետք է օգտագործել աշխարհահռչակ գիտական ​​մոդելները:

Աբդուլնասեր Հեմաթի. Մեր խնդիրներըի պատճառն այն է, որ նախագահը միշտ եղել է քաղաքական գործիչ, և  քաղաքականությունն է ղեկավարել տնտեսությունը: Ես ուզում եմ դա փոխել և տնետսությանը ստիպել  ղեկավարել քաղաքականությունը:

 

Էբթեքար օրաթերթ

Քննարկվել են  Մոսադի ղեկավարի փոփոխության պատճառները ՝ Իրանի հետ առերեսվե՞լը, թե՝ հետախուզական ոլորտում նվաստացումը կոծկելը:

Անդրադառնալով Իսրայելի վարչապետի այն պնդմանը, թե Մոսադի ղեկավարին փոխելու ամենակարևոր պատճառը Իրանի նկատմամբ դիմակայությունն է, ԶԼՄ-ները գրել են , տարածաշրջանային լրատվամիջոցները գրել են. «Ինչպե՞ս կարող է մի ռեժիմ, որն ի վիճակի չէր անգամ  հակազդել ՀԱՄԱՍ-ի հրթիռներին և պարտվել ու նվաստացել է Գազայի պատերազմում,  կանգնել Իրանի նման հզոր երկրի դեմ»:

Գազայում հրադադարի մասին հայտարարությունից  երկու օր անց, մայիսի 31-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  աշխատանքից հեռացրեց Մոսադի ղեկավար Յոսի Քոհենին և նրա  փոխարեն նշանակեց  Դավիդ Բարնիային Այս փոփոխությունը արաբական լրատվամիջոցներում տարատեսակ արձագանքների տեղիք տվեց:

 

armenpress.am

Հայ-վրացական սահմանով ցամաքային ուղևորափոխադրումը վերականգնվել է

 : Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից  սկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին: Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է 24 ժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները` մատուցելով որակյալ և արագ սպասարկում:

Նշենք, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիր  մուտք գործել հնարավոր կլինի՝ լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:

Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ  թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: «ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների ներմուծումից` հետագայում խնդիրներից խուսափելու համար»,-նշում է Հայկ Ավետիսյանը:

Բագրատաշենի մաքսակետում անդրադառնում են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն: Հայկ Ավետիսյանի վստահեցմամբ՝ օտարերկրյա, այդ թվում թուրքական բեռնատարներով ապրանքների ներկրման դեպքում մաքսային մարմինը հետևում է բացառապես տրանսպորտային միջոցներում առկա ապրանքների մաքսային ընթացակարգի պատշաճ կատարման ընթացքին. «Իսկ տրանսպորտային միջոցի և այն տնօրինող անձի սահմանահատումների հետ կապված սահմանափակումների հարցը ՊԵԿ տիրույթից դուրս է, և ըստ էության,  չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ու  բացարձակ պարտադիր չէ,  որ այդ ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»:

Մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: 2021թ. հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ 15 հազար մեքենա:

 

armenpress.am

Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին

  Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրական հզորության, սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունի և չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Մենք ունենք ատոմակայանի պարտադրած 141 օր կանգառ, ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման ամենահիմնական  աշխատանքներն են այս տարի իրականացվելու են: Բնականաբար այդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած ռեսուրսով, փոխարինվել է Հրազդան ջէկ-ի արտադրության ռեսուրսով: Հրազդան ջէկ-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռ և սակագները սահմանվել են: Մայիսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից»,-ասաց Բաղրամյանը:

Այսպիսով` ներմուծված հզորության չափով Հրազդանի ջէկ-ը կանգնեցվել է: ՀԾԿՀ նախագահը ներկայացրեց Հրազդան ջէկ-ի սակագները. «Էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, Վրաստանից ներմուծվում է մոտ 24 դրամով: Այսինքն՝ ամեն կվտ-ում 9 դրամ օգուտ է ստեղծվում համակարգում: Եվ այդ օգուտները մյուս տարի սակագները վերանայելիս իջեցվելու են սակագներից»:

Մինչև պատերազմում Արցախում տարածքներ կորցնելը, էժան էլեկտրաէներգիա էր ներկրվում այնտեղից: «Մինչև պատերազմը նախատեսված էր 300-330 մլն ներկրում անել: Դա շատ ավելի էժան գնով էր մատակարարվում, քան հիմա փոխարինել ենք»,-ասաց Բաղրամյանը:

Էլեկտրաէներգիայի պահանջարկը առաջնահերթ բավարարվում է ամենաէժան կայաններով, իսկ չբավարարող մասը լրացվում է ջերմակայաններով: «Հզորությունների այնքան մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք ունենա: Ունենք տեղակայված շուրջ 3000 մեգավատտ հզորություն, մեր պիկային հզորությունը հասնում է 1200 մեգավատտի»,-ասաց Բաղրամյանը:

Պահանջարկը սկզբում բավարարվում է ամենաէժան էլեկտրաէներգիայով՝ ատոմակայան, հիդրոէլեկտրակայանների կասկադներ, հետո նոր պահանջարկի պակասող մասը լրացնում է ջերմակայանը՝ որպես ամենաթանկ կայան: «Հզորության կամ մեր սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունենք, այլ հարց է, որ արտադրության կառուցվածքի փոփոխությունը բերում է արտադրող կայաններում արտադրության սակագնի թանկացման»,-ասաց նա:

 

armenpress.am

ՊՆ-ն հերքում է հայ զինծառայողների կողմից Ադրբեջանի սահմանը հատելու լուրը
 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է։ Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

 

panarmenian.net

Սուքիասյան․ Ոչ ես, ոչ Ծառուկյանը, ոչ Ալեքսանյանն օլիգարխ չենք

 Հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ Գագիկ Ծառուկյանն օլիգարխներ չեն։

«Տնտեսվարողն օլիգարխ չէ։ Ապօրինի հասրտացած մարդիկ են օլիգարխները, օլիգարխներն այն մարդիկ էին, որոնք կառավարում էին երկիրը»,- ասել է «Սիլ» կոնցերնի հիմնադիրը՝ հավելելով, որ 2005-ից չի կառավարում կոնցերնը։

Նա հավելել է՝ իհարկե, բիզնեսի կառավարումը պետք է անջատված լինի սեփականատիրոջից։

Անդրադառնալով հարցին թե, ինչու է որոշել մտնել քաղաքականություն և ընդգրկվել իշխող կուսակցության ցուցակում, նա ասել է, որ նախկինում էլ նշել է՝ եթե վտանգ տեսնի երկրի համար, կաջակցի իշխանություններին։

«Հասարակությունը պետք է գիտակցի, որ այս նոր սահմանադրությամբ կառավարման համակարգը շատ խոցելի է, իշխող կուսակցությունը պետք է պարտադիր 60 տոկոս հավաքի, որպեսզի խորհրդարանում մեծամասնություն ունենա, որ խնդիրներ չառաջանան և երկիրը կարողանա կայուն զարգանալ»,- ասել է նա։

 

panarmenian.net

ԱՆ․ Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից

  ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։

Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։