Մեկնաբանություն. ՌԴ-ի ընտրություններում ծայրահեղականների ներկայությունը կանխող նոր օրենքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142372-Մեկնաբանություն._ՌԴ_ի_ընտրություններում_ծայրահեղականների_ներկայությունը_կանխող_նոր_օրենքը
Չորեքշաբթի օրը, ՌԴ Դաշնային խորհուրդը կտրուկ մեծամասնությամբ վավերացրել է «ծայրահեղականության» մասին օրենք, որն արգելում է ծայրահեղական պաշտոնատարների ու ծայրահեղական խմբերի աջակիցների մասնակցությունը ՌԴ-ի ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 08:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՌԴ-ի ընտրություններում ծայրահեղականների ներկայությունը կանխող նոր օրենքը

Չորեքշաբթի օրը, ՌԴ Դաշնային խորհուրդը կտրուկ մեծամասնությամբ վավերացրել է «ծայրահեղականության» մասին օրենք, որն արգելում է ծայրահեղական պաշտոնատարների ու ծայրահեղական խմբերի աջակիցների մասնակցությունը ՌԴ-ի ընտրություններին:

ՌԴ-ում կա հավանականությունը, որ ծայրահեղական խմբերի գաղտնի աջակիցները աննկատ կերպով մասնակցեն այս երկրի տարբեր այդ թվում ինքնակառավարման մարմինների ու պառլամենտական ընտրություններին ու այդպիսով մուտք գործեն օրինական կառույցներ և դիմեն քայքայիչ քայլերի:

Թվում է թե ներկա կտրվածքում «ծայրահեղականության» մասին օրենքը ընդունվել է ՌԴ-ի կառավարության թուլացման ու կործանման կողմնակից արևմտամետ հոսանքներին դիմակայելու համար: Ալեքսեյ Նավալնին համարվում է այս հոսանքի ղեկավարը, որ այժմ գտնվում է կալանքի տակ և արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քաղաքական մեծ ճնշումեր են գործադրել ու պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ, որպեսզի վերջինիս ստիպեն ասատ արձակել Նավալնիին: Ավելի վաղ Նավալինի դատապարտվել էր երեք տարված ազատազրկման և հաշվի առնելով այն, որ պատժի մի մասը պետք է կրեր տնային կալանքի ձևով ու հաջորդ 2 տարի 8 ամիսը՝ կալանավայրում: ՌԴ-ի պաշտոնատարները ասում են, որ Նավալնին տնային կալանքի ժամանակ առանց զեկուցելու փոխել է իր կեցության վայրը ու խախտել է օրենքը:

Այժմ ՌԴ-ում գտնվող դատարաններից մեկը պետք է վճիռ կայացնի,  ՌԴ-ի կառավարության արևմտամետ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի քաղաքական ցանցը համարվո՞ւմ է ծայրահեղական թե ոչ: Ավելի վաղ ՌԴ-ի ֆինանսական գործունեության վերահսկիչ կազմակերպությունը հայտարարել էր, որ Ալեքսեյ Նավալինիի քաղաքական ցանցին ներառել է այս երկրի ծայրահեղական խբերի ցուցակում: ՌԴ-ի դատախազները դադարեցրել են այդ երկրում հակակոռուպցիոն պայքարի պատրվակով ձևավորված Ալեքսեյ Նավալնիի ցանցի գործունեությունը և այս երկրի դատական իշխանությանը կոչ են արել այս խմբին դասել Ալ-Ղայիդայի և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի շարքին: 

Որպես ՌԴ-ի կառավարության ընդդիմադիրների ու քննադատների ղեկավար Ալիքսեյ Նավալնին հովանավորվում է ԱՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից: Նավալնին մեծ դերակատարություն է ունեցել վերջին տարիներին ՌԴ-ի կառավարության դեմ կայացած բողոքների ընթացքում: Արևմուտքի միջամտողական ​​քայլերը ուղղված են ՌԴ-ի ապակայունացմանը, բողոքի ցույցերի մեծացմանը և վերջապես այդ երկրում իրենց ցանկալի զարգացումների ձևավորումը նախապատրաստելուն: Այս ուղղությամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բացահայտ քայլերից են համարվում, ՌԴ-ի ընդդիմադիրներին ցուցաբերվող ֆինանսական ու լրատվական աջակցությունն ու Ռուսաստանում բացասական միջավայրի ստեղծումը: Բրյուսելն ու Վաշինգտոնը ցանկանում են, որ ՌԴ-ն ղեկավարվի «Ալեքսեյ Նավալնիի» նման արևմտամետ քաղաքական գործչի միջոցով: Այնուամենայնիվ արևմուտքից ՌԴ-ի ընդդիմադիրների բացահայտ կախվածության և այդ մասին ռուսների իրազեկության պատճառով նրանք դեռ չեն հասել իրենց նպատակներին: 

 Այժմ թվում է թե «ծայրահեղականության» մասին օրենքի ընդունմամբ ՌԴ-ի օրենսդիր իշխանությունը մտադիր է օրինական արգելք ստեղծել Նավալնիի, նրա քաղաքական ցանցի պաշտոնակատարների ու այդ շարժման աջակիցների ճամբին և գործնականում կանխարգելել արևմտամետների մուտքը ՌԴ-ի օրինական կառույցներ և այս երկրի գործադիր կառույցներում տարբեր պաշտոնների ստանձնումը: