Մամուլի տեսություն 04.06.2021
26 ժամ անց Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մեկուսացվել է, և գործարանը վերսկսել է աշխատանքը:
Իրան օրաթերթ
Սպիտակ տունը հայտարարել է Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորության մասին
Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը, բացի Անգլիայի թագուհու և Բելգիայի թագավորի հետ հանդիպումներից, կներառի հանդիպումներ Ռուսաստանի, Թուրքիայի և Բրիտանիայի ղեկավարների հետ:
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը հունիսի 10-ին Բրիտանիայում կայանալիք G7- ի գագաթնաժողովին մասնակցելուց առաջ կհանդիպի Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ն նաև G7- ի այլ առաջնորդների հետ:
Ջամե Ջամ օրաթերթ
Սարսափելի իրավիճակ. Շները հոշոտում են լքված դիակները
Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով առաջացած հումանիտար աղետը ավելի ու ավելի սարսափելի է դառնում: Վերջին ամիսներին համացանցում բազմիցս հրապարակվում են մահացած հիվանդների զանգվածային հուղարկավորությունների նկարները:
Սակայն զոհերի մաիմննրերը Գանգես գետ լցնելու վերաբերյալ լուրը ավելի մեծ ուշադրություն է գրավել: Իրավիճակն ավելի աղետալի է դարձել, քանի որ գետի ափին թափառող շներն ուտում են գետում լքված մարդկանց մարմինները: Տեղացիներն ասում են, որ բազմիցս տեսել են, թե ինչպես են շները դիակներ ուտում:
Էթեմադ օրաթերթ
Կիմ Չեն Ընի քույրը Հյուսիսային Կորեայում իշխանության գնալու ճանապարհին է
Կիմ Յու-ջունգը իր եղբոր՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ամենամոտ խորհրդականներից մեկն է, ինչը նրան դարձրել է ռեժիմի ամենահզոր կինը:
Լուրեր են շրջանառվում, որ Հյուսիսային Կորեայի իշխանության երկրորդ ամենակարևոր պաշտոնը ստանձնելու է առաջնորդի քույրը:
Համշահրի օրաթերթ
Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել է աշխատանքը
26 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների ավարտին, Թեհրանի նավթի վերամշակման գործարանը վերսկել է աշխատանքը: Այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Համեդ Արմանֆարը:
Չորեքշաբթի երեկոյան Թեհրանի վերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով, այրվեց գործարանի դիզելային պահեստում պահվող 20 հազար բարել վառելիք: 26 ժամ տևած աշխատանքի արդյունքում, հրշեջներին հաջողվել մարել կրակը:
armenpress.am
Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա լուծման վերաբերյալ փոխըմբռնում. Թորոսյան
: Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ սահմանային իրավիճակի լուծման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի՝ Մոսկվա այցին ու բանակցություններին՝ Թորոսյանը վստահեցրեց. «Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են: Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել և հստակ շեշտադրումներ են արվել: Եվ դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք. ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու՝ մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր Զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:
Նա վստահեցրեց, որ ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի ինտենսիվության վրա:
«Մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ լուծման վերաբերյալ, թե ինչպիսի լուծում պետք է լինի: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի: Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանին»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ոչ բոլոր մանրամասներն են, որ անհրաժեշտ է միանգամից հանրայնացնել, դա կարվի ազգային շահերից ելնելով:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նա վստահեցրեց, որ Զանգեզուրի կամ որևէ այլ «միջանցքի» մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել և չեն անելու, դա որևէ փաստաթղթով նշված չէ ու չի նշվելու:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:
armenpress.am
ԱՀԿ-ում հայտարարել են, որ աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը մնում Է աղետալի
Աշխարհում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը մնում Է աղետալի, երկրներն առայժմ չպետք Է թուլացնեն զգոնությունը եւ պետք Է պահպանեն անվտանգւթյան միջոցները: Հունիսի 4-ին այս մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Ապագայի համավարակները: Պատրաստության ռազմավարությունները» նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրադրությունը մնում Է բարդ, եւ, թեեւ հիվանդանալու դեպքերի ընդհանուր քանակությունը նվազում Է, ռիսկերը մնում են շատ բարձր,- նշել Է նա:- Համավարակը մնում Է լուրջ աղետ, եւ բոլոր երկրները պետք Է լուրջ միջոցներ ձեռնարկեն, ոչ ոք չի կարող թուլացնել զգոնությունը, եւ մենք պետք Է պատրաստվենք նաեւ ապագա համավարակներին: Եթե պատրաստվածություն չլինի, ապա ստիպված մեծ գին կվճարվի»:
Նա նշել Է, որ աշխարհի մի քանի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ասիան եւ Կենտրոնական Ամերիկան, վերջին հինգ շաբաթում շարունակվում Է հվանդացողների թվի զգալի աճը: Բացի դրանից, շարունակել Է Ռայանը, մնում Է պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխման ռիսկը: «Մենք տեսնում ենք, որ անհավասարություն գոյություն ունի ոչ մայն պատվաստանյութերի բաշխման հարցում, այլեւ սոցիալական անհավասաություն եւ անհավասարություն առողջապահության ծառայությունների մատուցման գործում»,- հավելել Է ԱՀԿ-ի Արակարգ իրավիճակնեի ծրագրի տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԱՄՆ-ի Կապիտոլիումի վնասը հունվարի 6-ի գրոհի արդյունքում գնահատվել Է 1,5 մլն դոլար
Վեշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով ԱՄՆ-ի Կապիտոլիումին վնաս Է հասցվել առնվազն 1,5 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին դատախազ Մոնա Սեդքին հայտարարել Է դատաքննության ժամանակ: Նրա խոսքը մեջբերում Է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունն ընդգծում Է, որ մեղադրող կողմը հունիսի 2-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում առաջին անգամ հնչեցրել Է գրոհի մասնակիցների կողմից հասցված վնասի գումարի իր գնահատումը: Դա կարեւոր Է, քանի որ դատախազները մտադիր են վնասի մի մասը մեղադրյալներից բռնագանձել հետաքննության հետ գործարքի շրջանակներում, պարզաբանում Է The Washington Post-ը: Թերթի տվյալներով՝ մեղադրանքներն անկարգություններից հետո առաջադրվել են մոտավորապես 450 մարդու: Նրանցից կեսին առաջադրվել են մանր իրավախախտումների մեջ մեղադրանքներ, այնպես որ նրանք, ամենայն հավանականությամբ, կկարողանան խուսափել բանտարկությունից: Եվս ավելի քան 200 մարդ մեղադրվում Է Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու եւ քվեատուների քվեարկության արդյունքները հաստատելուն կոնգրեսականներին խանգարելու մտադրության մեջ: Ինչպես նշվում Է, դրա համար մեղադրյալներին սպառնում Է մինչեւ 20 տարվա բանտարկություն:
Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Այդ իրադարձություններից մի քանի ժամ առաջ Թրամփը դիմել Է ցուցարարներին, որոնք հավաքվել Էին Վաշինգտոնում, կրկին հայտարարելով, որ չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում:
Նրա պնդմամբ Ջո Բայդենը միայն հաղթանակ Է տարել մի շարք նահանգների ընտրատեղամասերում զանգվածային մեքենայութունների շնորհիվ: Նաեւ նա կողմնակիցներին կոչ Է արել չդադարեցնել պայքարը եւ կոնգրեսականներին հասցնել իրենց վրդովմունքը: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Էր դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
panarmenian.net
Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի՝ հայատյացություն քարոզող փոստային նամականիշները
Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել հայատյացություն քարոզող Ադրբեջանի փոստային նամականիշները:
Այն կայացվել է, քանի որ Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և վարքի կանոնների համապատասխան դրույթներին։
Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:
Ի պատասխան՝ ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։
panarmenian.net
ԱԳՆ․ Հայ գերիների շինծու քրհետապնդումը խախտում է նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունները
Արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդմանը, հայտարարել է, որ շինծու քրեական հետապնդումը խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։
«Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:
16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բացահայտ արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Նշվում է նաև, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս:
«Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»,-ասվում է հայտարարության մեջ: