Մեկնաբանություն - Իրանի Գերագույն առաջնորդի տեսակետը. Իսլամական Հանրապետության հարատևման գաղտնիքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142474-Մեկնաբանություն_Իրանի_Գերագույն_առաջնորդի_տեսակետը._Իսլամական_Հանրապետության_հարատևման_գաղտնիքը
Հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է. «Մեր մեծ Իմամի մեծ աշխատանքը Իսլամական Հանրապետության գաղափարի և տեսության ստեղծումն էր: Սա կրոնական ժողովրդավարություն է, որը ստացավ Իսլամական հանրապետությ անունը և դարձավ այն համակարգի անվանումը, որն առաջացավ Իրանի ժողովրդի մտքի և կամքի ու Իմամ Խոմեյնու ղեկավարության արդյունքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 13:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի Գերագույն առաջնորդի տեսակետը. Իսլամական Հանրապետության հարատևման գաղտնիքը

Հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է. «Մեր մեծ Իմամի մեծ աշխատանքը Իսլամական Հանրապետության գաղափարի և տեսության ստեղծումն էր: Սա կրոնական ժողովրդավարություն է, որը ստացավ Իսլամական հանրապետությ անունը և դարձավ այն համակարգի անվանումը, որն առաջացավ Իրանի ժողովրդի մտքի և կամքի ու Իմամ Խոմեյնու ղեկավարության արդյունքում»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի օրը հեռուստատեսային ելույթում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության գոյատևման փառահեղ և փառավոր գաղտնիքը երկու բառերի մեջ է՝ «Հանրապետություն» և «Իսլամ»:

Երբ Իրանում հաստատվեց Իսլամական համակարգ, իսլամական հեղափոխության թշնամիներն ու չարամիտները հայտարարեցին, որ այս համակարգը շուտով կփլուզվի: Սակայն այն անցկացնում է  իր  43-րդ տարին  և  հաջողության է հասել  տարբեր բնագավառներում:

Ժողովրդի մշտական ​​աջակցությունն ու վճռական ներկայությունը տարբեր քաղաքական ասպարեզներում, հատկապես վերջին 42 տարվա ընտրություններին, իսլամական հանրապետության հարատևման և թշնամիների դավադրությունների չեզոքացման հիմքն են:

Ժողովրդի  այս աջակցությունն ու ուշադրությունը և իսլամին ապավինելն իսլամական հեղափոխությունը տարբերել է աշխարհի այլ հեղափոխություններից և ըստ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի մեկնաբանության, աշխարհի մեծ թվով հեղափոխություններ հուզիչ սկիզբ ունեցան և  թունավոր վախճան:

Չնայած տարբեր խնդիրներին, խոչընդոտներին և մարտահրավերներին, վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ առաջընթաց է գրանցել քաղաքական, պաշտպանական, անվտանգության, տնտեսական և այլ ոլորտներում:

Այս աճող միտումը ցույց է տալիս, որ այնտեղ որտեղ ներկա են եղել մարդիկ, հատկապես երիտասարդները և իսլամը որպես որոշում կայացնելու չափանիշ է ընտրվել, խնդիրները, հատկապես տնտեսական խնդիրները, լուծվել են:

Այսօր, համաշխարհային պատժամիջոցների և քաղաքական ճնշումների գագաթնակետին, Իսլամական Հանրապետությունը, ապավինելով ժողովրդի, հատկապես՝ երիտասարդներին՝ գիտության և բժշկության, համաշխարհային տեխնոլոգիաների, տիեզերական գիտությունների և ամենակարևորը, իրանական պատվաստանյութի արտադրման գործում, վերացրել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել:

Իսլամական հեղափոխության պատմության մեջ ճակատագրական ժամանակ է ձևավորվում և հենց նախագահական ընտրություններին ժողովրդի ներկայությունն է  ամրապնդում Իսլամական Հանրապետության հարատևման արմատները: Ժողովուրդը սատարում է Իսլամական Հանրապետության կայացմանը և գոյատևմանը և  ուղղակի ու անուղղակի դեր ունօ երկրի կարևոր գործերում և կրոնական ժողովրդավարության համակարգում: 

Նախագահական ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցությունը կարևոր դեր ունի Իսլամական Հանրապետության տեսլականի մեջ և որ ամենակարևորն է, ճիշտ ընտրությամբ կլուծվեն ժողովրդի խնդիրները, հատկապես տնտեսական ոլորտում: Այսօր տնտեսական խնդիրների լուծումը, ինչպիսիք են գնաճը , ժողովրդի ամենառաջնային  պահանջներից մեկն է:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, դիմելով 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուներին, ընդգծեց, որ նախագահի պաշտոնը ստանձնած  թեկնածուն պետք է առաջնահերթ համարի երկրի տնտեսական խնդիրները:

Նախագահական ընտրությունները և ժողովրդի ներկայությունը այս քաղաքական ասպարեզում կրկնակի կարևոր են  և կարող են նպաստել  երկրի տնտեսական խնդիրների լուծմանը՝ ներքին կարողությունների ակտիվացման միջոցով:

Արտաքին հարթակում նաև արդյունավետ է Իրանի նկատմամբ օտարերկրյա պետությունների դիրքորոշման հարցում: