Մամուլի տեսություն 05.06.2021
ԱՀԿ-ն հայտարարել է, որ հարուստ երկրները պետք է ավելի մեծ քանակությամբ պատվաստանյութ տրամադրեն այլ երկրներին, որպեսզի լրացվի հնդկական պատվաստանյութ արտադրող ընկերությունների արտադրագծի խափանման պատճառով 200 մլն. դեղաչափի պակասը:
Իրան օրաթերթ
ՌԴ-ն Սաուդյան Արաբիայի համար միջուկային ռեակտոր է կառուցելու
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլ Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ Ռիադի և Մոսկվայի միջև համագործակցությունը ներառում է միջուկային էներգիայի ոլորտը, մասնավորապես Ռուսաստանի մասնակցությունը Սաուդյան Արաբիայում մի քանի ռեակտորների կառուցմանը: Ուրբաթ օրը, վկայակոչելով այս նախարարին Al-Saudi News-ը ասել է.«Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայի համագործակցությունը ներառում է միջուկային էներգիայի ոլորտը, այդ թվում՝ ռեակտորների նախագծում և կառուցում»:
Ջամե Ջամ օրաթերթ
Բացահայտվել են ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի ծագման աղբյուրի մասին հետաքննություններից հրաժարվելու գաղտնիքները
Fox News-ը բացահայտել է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ավագ պաշտոնատարները նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել առ այն, որ այլևս չհետաքննեն կորոնավիրուսի ծագման աղբյուրը և դրա կապը Չինաստանի Վուհանի լաբորատորիայի հետ:
Fox News-ը մեջբերում է պետդեպարտամենտի նախկին պաշտոնյաների խոսքերը, որոնց խոսքերով, ամերիկացի պետայրերին անհանգստացնում է այն, որ կորոնավիրուսի ծագման հետաքննությունը կարող է հանգեցնել նրան, որ անցկալի կերպով ուշադրությունը կենտրոնաբա բյուջեի վրա, որ ԱՄՆ-ի կառավարությունը հատկացվել է Վուհան քաղաքի լաբորատորիաներից մեկի գործունեության մակարդակի բարձրացման մասին հետաքննության համար:
Համշահրի օրաթերթ
Եթե հարուստ երկրները պատվաստանյութ չնվիրեն այլ երկրներին, ապա «ձախողումը» մոտ է. Կովակսի ծրագրում 200 միլիոն պատվաստանյութի պակաս
ԱՀԿ-ն ասում է, որ հարուստ երկրները պետք է ավելի շատ կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրեն այլ երկրներին` որպեսզի հնդկական պատվաստանյութ արտադրող ընկերությունների արտադրագծի խափանման պատճառով 200 մլն. դեղաչափի պակասը լրացվի:
ԱՀԿ-ն նախազգուշացնում է հարուստ երկրներին, որ իրենց պատվաստանյութերի լրացուցիչ դոզաները երեխաների ու ավելի քիչ խոցելի խմբերի համար օգտագործելու փոխարեն նվիրել ավելի աղքատ երկրներին: Մինչ այժմ Կովակս պատվաստանյութերի նվիրատվության ծրագրի միջոցով 150 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր են նվիրաբերվել աղքատ երկրներին:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ն մտադիր է հարձակվե՞լ Մակրան նավի վրա: Ի՞նչ է տեղափոխումՄակրանը
CNN-ը հաղորդել է, որ Պենտագոնը և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հետապնդում են Իրանի ռազմական երկու նավերին, որ ըստ Թեհրանի, շարժվում են դեպի Վենեսուելլա: Պենտագոնի ու ԱՄՆ-ի հետախուզական այլ գործակալությունների պաշտոնատարներն ասել են, որ ներկա դրությամբ այս նավերի ընթացքը անհանգստացնող չէ, սակայն դրանք հետապնդման մեջ են և ԱՄՆ-ն փորձում է իմանալ, թե այս նավերի առաքմամբ Իրանն ի՞նչ նպատակ է հետապնդում: Վենեսուելլան ու Իրանը պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից: Այդ երկրներն առևտրական դաշնակիցներ ու գործընկերներ են, որոնք իրար օգնել են ԱՄՆ-ի քայլերի դիմակայելու հարցում:
armenpress.am
ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հայաստան
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:Վրաստանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիան ու օկուպացիան։Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։
armenpress.am
Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում
Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են: Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում»,- նշում են ԱԻՊԾ-ից: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:
news.am
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի մամուլի ծառայությունից:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը:
Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր ներդրումն ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում։
panarmenian.net
Ըստ Gallup-ի՝ Փաշինյանի վարկանիշն ընդամենը 1․8%-ով է գերազանցում Քոչարյանին
Gallup-ի նոր հարցման արդյունքների համաձայն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 1․8 տոկոսային կետով է գերազանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։
Ըստ հարցման՝ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանային այս կիրակի, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 22․4 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքի՝ 20․6 տոկոսը։
Նրանց հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 4․2 տոկոսը։ Հաջորդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որի օգտին կքվեարկեր 3․9 տոկոսը։
«Լուսավոր Հայաստանի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 2․9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 2․1 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի՝ 1․7 տոկոսը, Ազգային-Դեմոկրատական բևեռ»/Սասանա ծռերի»՝ 1․5 տոկոսը, ՀԱԿ-ի՝ 0․6 տոկոսը։
Հարցումն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցումների եղանակով։ Մասնակցել է 1101 մարդ ՀՀ ամբողջ տարածքից։
panarmenian.net
Կարմիր խաչից այցելել են Գեղարքունիքում գերեվարված 6 զինծառայողին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատված գերեվարված մյուս անձանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են մայիսի վերջին։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։