Մամուլի տեսություն 06-06-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142596-Մամուլի_տեսություն_06_06_2021
Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին բանավեճը տեղի է ունեցել շաբաթ օրը, իսկ թեկնածուները ազգային ԶԼՄ-ներում վիճարկել են տնտեսական խնդիրների շուրջ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 06, 2021 08:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-06-2021

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին բանավեճը տեղի է ունեցել շաբաթ օրը, իսկ թեկնածուները ազգային ԶԼՄ-ներում վիճարկել են տնտեսական խնդիրների շուրջ:

Պուտին. Պաղեստինյան հարցի լուծումը չպետք է մի կողմ դրվի

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ առանց իսրայելցիների ու պաղեստինցիների հակամարտության լուծման հնարավոր չէ տևական խաղաղություն հաստատել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում վիրտուալ  ձևաչափով կայացած տնտեսական ֆորումի ժամանակ ասել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել առանց իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման:

Ընդգծելով այս խնդրի կարևորությունն ու աշխարհի համար նրա զգայունությունը, նա նշել է, որ Ռուսաստանը շատ լավ և բարեկամական հարաբերություններ ունի Իսրայելի և Պաղեստինի կառավարությունների հետ և հարաբերությունների վերականգնումը միշտ եղել է այդ երկրների և ժողովուրդների շահերի օգտին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

 Բուրկինա Ֆասոյում կոտորվել է 100 մարդ

Առնվազն 100 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյում զինված անձանց կողմից կատարված ամենասարսափելի հարձակուման հետևանքով:

Շաբաթ օրը Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հայտարարել է, որ զինված  ահաբեկիչները հյուսիսային գյուղերից մեկկում գիշերն իրականացրած հարձակման ժամանակ սպանել են շուրջ 100 խաղաղ բնակչի: Հարձակվողները կոտորել են հարևան Նիգերի Յաղա նահանգի Սոլհան գյուղի բնակիչներին ու հրկիզել տները:

 

Էթեմադ օրաթերթ

Ինչ հարցեր են քննարկվել Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ընթացքում

Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզչության հանձնաժողովի որոշման համաձայն, թեկնածուների բանավեճը նախատեսված է  հունիսի 5-ին,  հունիսի 8-ին և  հունիսի 12-ին:

Հունիսի 5-ին կայացավ Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին բանավեճը: 

Երեք ժամ տևած հեռուստաբանավեճի ժամանակ, Իրանի նախագահական ընտրությունների 7 պաշտոնական թեկնածուներ՝ Սեյյեդ Էբրահիմ Ռեիսին, Մոհսեն Ռեզային, Սաիդ Ջալիլին, Մոհսեն Մեհրալիզադեն, Աբդոլնասեր Հեմմաթին, Ալիռեզա Զաքանին և Ամիր Հոսեյն Ղազիզադեն քննարկել են տնտեսական հարցեր:

 

Համշահրի օրաթերթ

Ինչու՞ է մարդկային երջանկության զգացումը անցողիկ

Հետազոտողները սմարթֆոնների միջոցով չորս խաղերի միջոցով  պարզել են, որ երջանկության զգացումը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են ակնկալիքների մակարդակը և նպատակները կամ երջանկության զգացումի գիտակցության միջոցները:

Հետազոտողները պարզել են, որ մարդկանց սպասելիքները շատ կարևոր են: Հեռախոսներով պարզ խաղ խաղացած 18420 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունից պարզվել է, որ երջանկությունը ոչ մի ընդհանուր բան չունի կյանքի լավ արդյունքի հետ, այլ կախված է այն բանից, որ նրանք ավելի լավ են հանդես եկել, քան սպասվում էր:

Հետազոտությունները ցույց են տվել, թե որքան խնդրահարույց կարող են լինել մեր սպասելիքները:

Հասկանալի է, որ երբ ուզում ես նվեր ստանալ ընկերոջից, նրան չես ասում, թե ինչ նվեր պետք է տա ​​քեզ, ուստի սպասումների մակարդակի իջեցումը մեծացնում է անակնկալի հավանականությունը դրական ուղղությամբ:

 

orakarg.com

ԱՄՆ-ը վստահ քայլերով գնում է Խորհրդային Միության ուղիով | Վլադիմիր Պուտին

Մյուս պետությունների հետ հարաբերություններ կառուցելիս Միացյալ Նահանգները գնում է ԽՍՀՄ-ի ուղիով: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ո՞րն է կայսրությունների խնդիրը: Նրանց թվում է՝ իրենք այնքան հզոր են, որ իրենց կարող են թույլ տալ փոքրիկ սխալներ ու բացթողումներ՝ սրանց կառնենք, նրանց կվախեցնենք, իսկ սրանց հետ համաձայնության կգանք»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:

ՌԴ նախագահը հավելել է, որ նման դեպքերում խնդիրների թիվն աստիճանաբար ավելանում է, և պահ է գալիս, երբ «դրանք հաղթահարելն արդեն անհնար է»:

«Միացյալ Նահանգները վստահ ու ամուր քայլերով գնում է Խորհրդային Միության ճանապարհով»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ինքն էլ է ծնվել Խորհրդային Միությունում:

 

1in.am

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը ետ քաշել սահմաններից

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ, ըստ այդմ, սահմաններից ետ են քաշվում բոլոր ստորաբաժանումների՝ բացառությամբ կանոնավոր սահմանային պարեկների: Այս մասին ասվում է Ղրղզստանի և Տաջիկստանի պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանանշման միացյալ պետական ​​հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությունում, որը շաբաթ օրը հրապարակել է Ղրղըզստանի կառավարությունը։

Նշվում է, որ երկու երկրների հանձնաժողովի համանախագահները քննարկել են Քարամիկ սահմանային կետի տարածքում ստեղծված իրավիճակը և «միաձայն հայտարարել են որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով »: Ստորագրած արձանագրությունը վերաբերում է «յուրաքանչյուր կողմում 3 կմ դեպի ներքև սահմանային կետերը ետ քաշելու» որոշմանը, ինչպես նաև զորքերն ու ռազմական տեխնիկան «իրենց մշտական ​​տեղակայման վայրեր դուրս բերման և միայն կանոնավոր սահմանապահ պարեկներ թողնելուն »:

Որոշում է կայացվել, որ պետական ​​սահմանին ցանկացած գործողություն պետք է նախապես համաձայնեցված լինի կողմերի համանախագահների հետ:

 

aravot.am

IRI հարցում․ Հայաստանի գալիք ընտրություններում սպասվում է մասնակցության բարձր ցուցանիշ

Միջազգային հանրապետական հաստատության (IRI)՝ շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն Հայաստանի բնակչությանը մտահոգող առանցքային խնդիրներն են ռազմագերիների վերադարձը, քաղաքական կայունության վերականգնումն ու գործազրկության նվազումը, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշում է IRI եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆեն Նիքսը: Նրա կարծիքով կարևոր է նաև չորրորդ գործոնը, որը վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում առկա հոռետեսական տրամադրություններին: Հարցման համաձայն՝ գալիք ընտրություններում ակնկալվում է մասնակցության բարձր ցուցանիշ: Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը, անպայման կամ ամենայն հավանականությամբ կմասնակցի գալիք ընտրություններին:

YN.am

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել գերիների ազատ արձակման հարցը 

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Անդրադառնալով նախօրեին Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է. «Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն: Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվրամիությունն աջակցում է ականապատման արգելքին և հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակման հարցը»: