Մեկնաբանություն- Իրանում կայացել է 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին բանավեճը
Շաբաթ օրը, Իրանում կայացել է 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին բանավեճը:
Շաբաթ օրը կայացած տնտեսության թեմայով առաջին հեռուստաբանավեճում, Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածու Սաիդ Ջալիլին խոսելով իր տնտեսական ծրագրերի մասին, ասել է.«Չքավորությունը վերացնելը կդիտարկվի որպես սկզբունք և պետք է մանրակրկիտ պլանավորմամբ ջանքեր գործադրել աշխատատեղեր ստեղծելու, հանքերն ակտիվացնելու և հումքի վաճառքը կանխելու, ազգային արժույթի արժեքն ավելացնելու և արտադրության թռիչքը խթանելու համար»:
Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռեիսին արտադրության համար գրավչությունը և արտադրության բարգավաճմանն ու աշխատատեղերի ստեղծմանը ուշադրություն դարձնելը իր կարևորագույն ծրագրերից է համարել, ասելով, որ տարբեր ոլորտներում կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը, գնաճը վերահսկելը և մարդկանց կենցաղային խնդիրները լուծելը իր աշխատանքային առաջնահերթությունը կլինեն:
Ինֆլյացիան Իրանի տնտեսության կարևորագույն խնդիրը համարելով, Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ասել է.«Բանկային և բորսային ոլորտում որոշ ֆինանսատնտեսական օրենքներ պետք է փոփոխության ենթարկվեն` ժողովրդի շահերի ապահովման և տնտեսական խնդիրները լուծելու համար:
Նշելով, որ պետք է անհապաղ մուտք գործել և բարեփոխումներ իրականացնել տնտեսության, կառավարման, մշակութային, հասարակական և արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում, Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածու Ալիռեզա Զաքանին ասել է, որ իր կառավարության ուշադրությունը և գերակայությունը արտադրության թռիչքի և կառավարման ոլորտում ապակենտրոնացման վրա է, և պայքարելու է կոռուպցիայի ու բյուրոկրատիայի դեմ, ինչպես նաև հետևելու է տնտեսական աճին և հարստության պատշաճ բաշխմանը:
Քննադատելով կառավարության հարաբերությունը տնտեսության հետ և տնտեսության ու մարդկանց միջև փոխհարաբերության ոչ ճշտված վիճակը, և նշելով, որ իր աշխատանքային առաջնահերթություններից են լինելու՝ կանխիկ սուբսիդիաների ավելացումը, տնային տնտեսությունների ստեղծումը, բնակարանաշինությունը և աղքատության դեմ լուրջ պայքարը, Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածու Մոհսեն Ռեզային հավաստիացրել է, որ իր տնտեսական ծրագիրը այսօրվա պաշտպանական-քաղաքական Իրանին զուգահեռ վերածելու է ավելի մեծ տնտեսական Իրանի:
Նշելով, որ զարգացման, հատկապես տնտեսական զարգացման, գիտականորեն փորձված ճիշտ մոդելի բացակայությունը երկրի խնդիրներից է, նախագահական ընտրությունների թեկնածու Մոհսեն Մեհրալիզադեն ասել է.«Արտադրության արգելքները վերացնելը, արտադրական հարկերի կրճատումը, գումարների ուղղվածությունը դեպի աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջություն և շրջակա միջավայր իմ կառավարության կարևորագույն ծրագրերից են»:
Հհասարակության մեջ ներարկվող դրամական բազայի իրացվելիության վերահսկումը և չեզոքացումը ամենակարևոր խնդիրը համարելով, Իրանի նախագահական ընտրությունների թեկնածու՝ Աբդոլնասեր Հեմաթին ասել է.«Լուրջ ուշադրություն եմ դարձնելու գյուղատնտեսության ոլորտին և մարդկանց կենցաղին՝ որպես կառավարության ամենակարևոր սկզբունք»:
Երկու 90 րոպեների ընթացքում կայացել է Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը:
Երեքշաբթի հունիսի 8-ին և շաբաթ հունիսի 12-ին կայանալու են նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ և երրորդ բանավեճերը:
2021թ. հունիսի 18-ին, կայանալու են Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունները: