Բամփուրում զոհվել են Իրանի բանակի ցամաքային ուժերի 7 պայմանագրային և ժամկետային զինծառայողներ
https://parstoday.ir/hy/news/iran-i247716-Բամփուրում_զոհվել_են_Իրանի_բանակի_ցամաքային_ուժերի_7_պայմանագրային_և_ժամկետային_զինծառայողներ
Իրանի հարավ-արևելքում՝ Իրանշահր քաղաքի Բամփուր շրջանում, բանակի ցամաքային ուժերի զորամասերից մեկի ուղղությամբ ԱՄՆ-ի բանակի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են 38-րդ բրիգադի 7 պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, մի շարք զինծառայողներ վիրավորվել են։
(last modified 2026-07-15T07:36:19+00:00 )
Հուլիս 15, 2026 10:50 Asia/Tehran
  •  Բամփուրում զոհվել են Իրանի բանակի ցամաքային ուժերի 7 պայմանագրային և ժամկետային զինծառայողներ

Իրանի հարավ-արևելքում՝ Իրանշահր քաղաքի Բամփուր շրջանում, բանակի ցամաքային ուժերի զորամասերից մեկի ուղղությամբ ԱՄՆ-ի բանակի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են 38-րդ բրիգադի 7 պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, մի շարք զինծառայողներ վիրավորվել են։

Հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ չորեքշաբթի վաղ առավոտյան։ Ըստ հաղորդագրության՝ 13 հրթիռներով թիրախավորվել են զորամասի կացարանը, հյուրատունը և պահակային ծառայության տարածքները։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը, հաստատելով այս տեղեկությունը, նշել են, որ հակառակորդը նպատակ է ունեցել առավելագույն մարդկային կորուստներ պատճառել, սակայն ոչ ռազմական պաշտպանության սկզբունքների պահպանման և նախապես ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել զոհերի թվի աճը։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը դատապարտել է այս հարձակումը՝ ընդգծելով, որ դրա նկատմամբ վճռական պատասխան կտրվի համապատասխան ժամանակին, իսկ այս գործողության հետևանքով զոհվածների արյան վրեժը անխուսափելի է։