Մեկնաբանություն- Իրանի պատասխանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցին և հայտարարությանը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջին հայտարարությունները վկայում են Իրանի հետ համագործակցության նկատմամբ կառույցի քարտուղարության միակողմանի մոտեցման և կողմերի միջև համագործակցությունն անտեսելու մասին, ինչը կարող է վտանգել հետագա փոխգործակցությունը:
Այս մասին հայտարարել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Քազեմ Ղարիբաբադին, հակադարձելով Վճռադատ խորհրդին հղած ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցին:
Երկուշաբթի, Վճռադատ խորհրդի նիստի առաջին օրը, Ռաֆաել Գրոսին հայտարարել է, որ լրացուցիչ արձանագրությունների վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հարցումներին պատասխանելու գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով գործակալությունը դժվարանում է վստահություն տալ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի կապակցությամբ: Գրոսին խոսել է նաև Իրանի որոշ շրջաններում չհայտարարված միջուկային գործունեության մասին:
Գրոսիի հաղորդագրությունը ոչ- հավաստի է և ծառայում է ԱՄՆ-ի նպատակներին: Վիեննայում Վճռադատ խորհրդի նիստի հետ միաժամանակ, առանց անդրադառնալու այն փաստին, որ իր երկիրն է խախտել ՀԳՀԾ-ի համաձայնությունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ դեռ պարզ չէ ՀԳՀԾ-ի համաձայնությանը վերադառնալու Իրանի վճռակամությունը:
Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանն Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է. «Դեռ պարզ չէ՝ ԱՄՆ նախագահը և Բլինքենը պատրա՞ստ են հրաժարվել Թրամփի և Պոմպեոյի «առավելագույն ճնշման» քաղաքականությունից և դադարեցնել տնտեսական ահաբեկչությունը որպես սակարկելու լծակ կիրառելը: Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Պարզապես կարդացեք համաձայնագրի 36-րդ կետը»:
ՀԳՀԾ-ի համաձայնության 26-րդ և 36-րդ կետերի համաձայն, կողմերից մեկն իր հանձնառությունը չկատարելու դեպքում, Իրանն իրավունք ունի մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնել իր հանձնառությունները:
2019թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարելիցի օրը, Իրանի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի հիմամբ, Իրանը նվազեցնում է իր հանձնառությունների իրագործումը, որպեսզի հավասարակշռություն ստեղծվի իր իրավունքների ու հանձնառությունների միջև: Իսլամական խորհրդարանում վավերացված «Պատժամիջոցների չեղարկման և Իրանի իրավունքների պաշտպանության ռազմավարական քայլ» օրենքի շրջանակում Իրանը դադարեցրեց լրացուցիչ արձանագրությունն իրագործելու իր կամավոր քայլերը:
Գործակալության հետ համաձայնության շրջանակում, Իրանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները երեք ամսում կատարելապես չեղարկվելու դեպքում, Իրանի միջուկային գործունեության մասին տեսախցիկների արձանագրած տեսանյութերը կտրամադրվեն ՄԱԳԱՏԷ-ին, իսկ հակառակ դեպքում ընդմիշտ կջնջվեն:
Այդ համաձայնության ժամկետն ավարտվել է անցած ամիս, սակայն կատարված բանակցությունների հիմամբ, Իրանը համաձայնել է այդ խցիկների արձանագրած տվյալները մինչև հունիսի 24-ը պահպանվեն: Վիեննայում Իրանի ներկայացուցիչը բանակցող կողմերին խորհուրդ է տվել Իրանի բարեացակամության արդյունքում ընձեռված առիթն օգտագործել պատժամիջոցների կատարելապես և գործնական չեղարկման համար:
Սակայն Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունների հետ միաժամանակ, Գրոսիի վերջին զեկույցը կատարվել է Իրանի դեմ ճնշումները մեծացնելու ուղղությամբ: Ինչպես Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան՝ Քազեմ Ղարիբաբադին է ասել, գործակալության զեկույցը հավաստի չէ: Քանի որ չի ներկայացնում համագործակցության տարբեր կողմերն ու ձեռք բերված առաջընթացը և համոզիչ չէ: