Մամուլի տեսություն 08.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142766-Մամուլի_տեսություն_08.06.2021
Իրանում նախագահական ընտրություններին մնացել է տասը օր: Այսօր և շաբաթ օրը կայանալիք բանավեճերում, թեկնածուները կներկայացնեն երկրի խնդիրները լուծելու իրենց առաջարկները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 08, 2021 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.06.2021

Իրանում նախագահական ընտրություններին մնացել է տասը օր: Այսօր և շաբաթ օրը կայանալիք բանավեճերում, թեկնածուները կներկայացնեն երկրի խնդիրները լուծելու իրենց առաջարկները:

Իրան օրաթերթ

Ի՞նչ են ասում Իրանի նախագահի թեկնածուները

Սաիդ Ջալիլի.  Գնաճը նվազեցնելու  համար անհրաժեշտ է ավելացնե; արտադրության ծավալը:  Կապիտալի շուկան արտադրությունն ավելացնելու համար է, սակայն եթե այն դառնա շահարկումների  շուկա, դա նույնպես կվնասի երկրի տնտեսությանը: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, թույլ չտալով, որ այն տարածվի: 

Մոհսեն Ռեզայի. Կառավարության գործողություն և փոփոխություն: Մենք կօգտտվենք տղամարդկանց և կանանց, երկրի ներսում և դրսում բնակվող իրանցիների, տարբեր էթնիկ խմբերի, փոքրամասնություններ, բարեփոխիչների, ֆունդամենտալիստների  ինչպես նաև ցանկացած արժանի մարդու ներուժից: 

Սեյիդ Էբրահիմ Ռեիսի. Ցանկացած  ցանկացած երկրում, որի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, առաջանում են խնդիրներ: Սակայն եթե մենք չեզոքացնենք պատժամիջոցները տանը, հաշվի առնելով հնարավոր լուծումները, ինչպիսին է դիմադրողական տնտեսությունը, մեր տնտեսությունը չի ցնցվի:

Ալիռեզա Զաքանի. Տնտեսության մեջ մենք կարող ենք  շարժվել ուղով, որը կախված չէ նավթից, և մյուս կողմից, մեր նավթը ինչպես հայտարարվում է պատժամիջոցների տակ է, սակայն մենք պաշտոնապես վաճառում ենք ավելի քան մեկ միլիոն բարել նավթ և գազի կոնդենսատ:

Մենք պետք է վերացնենք  պատժամիջոցները երկրի ներսում  և ապավինելով ներքին կարողություններին: Բայց որքա՞ն ժամանակ է պետք դրան հասնելու համար:

Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի.  Համակարգը  որոշում է կայացրել լուծել պատժամիջոցների հարցը: Ցանկացած կառավարություն, որը գալիս է իշխանության, պետք է վճռականորեն հետամուտ լինի դրան:

Մոհսեն Մեհրալիզադե.  Մենք պետք է օգտագործենք ամեն հնարավորություն Իսլամական  հանրապետությունը պահպանելու համար, որպեսզի ժողովրդի քվեն որոշիչ լինի:

Աբդուլնասեր Հեմաթի. Մեր պողպատի և նավթաքիմիական արդյունաբերությունը պետք է ապահովի և՛ ներքին շուկայի կարիքները, և՛ պահպանի արտահանման շուկաները: Հետևաբար, իմ կառավարության ծրագիրն է կարգավորել արտահանման և ներքին սպառման հավասարակշռությունը:

 

Քեյհան օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ի արդարացումը 8 տարի շարունակ միակողմանի վստահության ամրապնդումից հետո

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երկուշաբթի օրը,   Կառավարիչների խորհրդի նիստից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Իրանի կողմից առաջընթաց է ակնկալում երաշխիքների հարցում, սակայն իր սպասելիքները չեն արդարացել:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի ակտիվ դիվանագիտությունը հանուն Աֆղանստանում խաղաղության հաստատման

Վերջին օրերին  վերսկսվել են Իրանի  լայնածավալ քաղաքական և դիվանագիտական ​​խորհրդակցություններն Աֆղանստանում խաղաղության քաղաքական գործընթացն արագացնելու ուղղությամբ:

ԱԳ նածխարարի օգնականի և  Արևմտյան Ասիայի հարցերով բաժնի գլխավոր տնօրենի Աֆղանստանի տարբեր քաղաքներ կատարած 10-օրյա այցից և բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական ակտիվիստների հետ բանակցություններից ու խորհրդակցություններից անմիջապես հետո, Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը, նշանակվելուց անմիջապես հետո ժամանել է Թեհրան՝ իրանցի  պաշտոնյաների հետ քննարկելու Աֆղանստանում ընթացող քաղաքական գործընթացը:

 

armenpress.am

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի իրավունքների ապահովման պահանջով

 Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հունիսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

«Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սույն թվականի հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։

 

armenpress.am

ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

Save

Համօգտագործել

17:12, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) պատվիրակությանը՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի ղեկավար Աբզելա Թեոբալդի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողություններն այդ զենքերի կիրառմանն արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:

Արմեն Գասպարյանը նշել է, որ նման ծրագրերն ուղղված են մարդու անվտանգության ապահովմանը, սակայն հաջող արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է թիմային, միասնական աշխատանք: Փրկարար ծառայության տնօրենը միաժամանակ վստահեցրել է, որ ԱԻ նախարարությունն ամենայն պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է մոտենում համագործակցության ծրագրին:

Աբզելա Թեոբալդն իր հերթին նշել է, որ մեծ ջանքեր կգործադրեն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Նա տեղեկացրել է, որ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան կհասնեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ոլորտում աշխատանքների համար հատուկ սարքեր: Նախատեսվում է լավագույն հրահանգիչների ներգրավում՝ անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելու համար:

Անձնակազմի վերապատրաստումը կարևորել է նաև Արմեն Գասպարյանը: Ըստ նրա, գույքային համալրմանը զուգահեռ կարևոր է նաև դրանք շահագործողների գիտելիքների մակարդակի բարձրացումը: Պատվիրակության անդամներն ԱԻ ՓԾ տնօրենին նաև տեղեկացրել են, որ շուտով կսկսեն մարզային այցելություններ:

 

armenpress.am

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ Է արել մինչեւ հւլիսի 1-ը մտցնելու պատվաստման հավաստագրեր

 Արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը Եվրոպայի երկրներին կոչ Է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ պոլիմերազային շղթայական ռեակցիաիա-թեստերի արդյուքների մասին տեղեկատվությամբ ազգային հավաստագրերը մտցնել՝ չսպասելով համաեվրոպական փաստաթղթի հասատմանը: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 8-ին Եվրախորհրդրանի լիագումար նստաշրջանում կայացած քննարկումների ընթացքում, որի հեռարձակումը կատարվում Է եվրոպական ինստիտուտի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ընթացակարգի արագացման համար անհրաժեշտ Է արդեն այժմ տալ հնարավորինս ավելի շատ հավաստագրեր բոլոր երկրներում, որպեսզի դա մեզ համար անակնկալ չդառնա հուլիսի 1-ին, եւ մենք պատրաստ լինենք Եվրոպայում ազատ տեղափոխման ընթացակարգի պարզեցմանը՝ ըստ որում պահպանելով որոշակի սահմանափակումները»,- ասել Է Ռեյնդերսը:Նա նշել Է, որ Եվրահանձնաժողովն արդեն գործարկել Է ինտերնետ-պորտալ սանիտարական հավաստագրերի իսկության ստուգման համար եւ հիշեցրել Է, որ Եվրամիության յոթ պետություններ արդեն ձեռնամուխ են եղել այդ փաստաթղթերի հանձնմանը: «Մայիսի 10-ից 26 անդամ երկրները թեստավորել են հանձնմանը միանալու՝ իրենց ունակությունը, եւ այսօր եւս տասը երկիր պատրաստ Է սկսելու այդ գործընթացը»,- ճշտել Է եվրակոմիսարը:Ռեյնդերսն ընդգծել Է, որ կանաչ թվային հավաստագիրը չպետք Է առիթ դառնա նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել, բայց տարբեր պատճառներով չեն կարող պատվաստում անցնել: «Մենք պետք Է ապահովենք ազատ տեղափոխման իրավունքի պաշտպանումը եւ երաշխավորենք մեկնելու իրավունքը պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի կամ հակագենային թեստերի արդյունքներով: Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին կհաջողվի առաջընթացի հասնել այդ թեստերի գների հարցում, որպեսզի դրանք մատչելի դարձնենք բոլոր անդամ պետությունների բոլոր բնակիչների համար»,- ասել Է նա՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովն արդեն որոշում Է ընդունել այդ նախաձեռնության օժանդակման համար Եվրամիության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Օրբելյանը՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր

 Ա. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր: Այդ մասին ասվում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում:

Օրբելյանի առաջին բեմադրությունը կլինի «Ռիգոլետտոն», որը կցուցադրվի օգոստոսի 29-ին։

«Շատ ուրախ ենք ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքում: Նա իր հետ բերում է դիրիժորության բազմամյա փորձառությունը։ Առաջիկայում նա մեզ ու մեր հանդիսատեսին շատ բարձր մակարդակի ներկայացումներ կառաջարկի»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն, գրում է Sputnik Արմենիան։

Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է ընդունել նոր պաշտոնը ստանձնելու առաջարկը:

2019-ի մարտին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: 2019-ին հայտարարվել էր, որ Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի իր պաշտոնում։ 2020թ․ փետրվարի 11-ից նա վերականգնվել է տնօրենի պաշտոնում Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

 

panarmenian.net

ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում իրավիճակը

  ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան Իվ լը Դրիանը և Հայկո Մաասը հունիսի 7-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Նրանք անդրադարձել են 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին։

«Կարևորվել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը և առաջացող տարաձայնությունների քաղաքական, դիվանագիտական հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում։ Ռուսական կողմը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած միացում գործընթացին հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։