Մամուլի տեսություն 09.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142868-Մամուլի_տեսություն_09.06.2021
Թեհրանի թերթերի մեծ ամսն այսօր անդրադարձել են նախագահական ընտրությունների երկրորդ բանավեճին, որն անցկացվեց երեքշաբթի օրը ՝ մշակութային, սոցիալական և քաղաքական թեմայով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 09, 2021 14:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.06.2021

Թեհրանի թերթերի մեծ ամսն այսօր անդրադարձել են նախագահական ընտրությունների երկրորդ բանավեճին, որն անցկացվեց երեքշաբթի օրը ՝ մշակութային, սոցիալական և քաղաքական թեմայով:

Քեյհան օրաթերթ

Իրանի կառավարությունը երաշխիք ստանալու համար ջանք չի գործադրում՝ չնայած ԱՄՆ-ի անհավտարմությանը:

Բլումբերգը հրապարակել է մի հոդված՝ «Բայդենը պետք է  ձգտի Իրանի հետ  պայմանագրի, այլ ոչ թե գործարքի» խորագրով հոդված, որում ասվում է. «Համացանցում վերջերս հրապարակված Մոհամմադ Ջավադ Զարիֆի  հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև 2015 թվականին Իրանի ու գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրի անցողիկ լինելուն:

Զարիֆը խոստովանեց, թե միամտորեն մտածել է, որ Բարաք Օբաման կարող է առանց Կոնգրեսի համաձայնության, պահպանել ստորագրված գործարքը:

 

Աֆթաբե Յազդ թերթ

Հանգիստ բանավեճ

Երեկ տեղի ունեցավ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ բանավեճը; Այն վերաբերում էր  մշակութային, սոցիալական և քաղաքական հարցերի: Ի տարբերություն նախորդ բանավեճի, երկրորդ բանավեճի մթնոլորտը համեմատաբար հանգիստ էր, և թեկնածուները փորձում էին մինչ միմյանց քննադատելը, ներկայացնել իրենց ծրագրերը: Սակայն այս բանավեճն ըստ երևույթին չի կարողացել ազդել հասարակության ամսնակցության մակարդակի վրա:  ISPA- ի վերջին հարցման տվյալներով. առաջին բանավեճը դիտողների միայն 30 տոկոս դիտորդ էր ունեցել ուներ, իսկ ընտրություններին մասնակցությունը 40 տոկոսից ցածր է:

 

Իրան թերթ

 Իրանի գազի արտահանման ծավալը  կրկնապատկվել է

Իրանի նավթի նախարարը շեշտեց, որ կառավարությունում գազի արտահանումը կրկնապատկվել է, նշել է. «Եթե ցանկանում ենք կրկնակի դարձնել արտահանումը, պետք է օգտվենք այս հնարավորությունից:  Հարավային Փարսի և այլ գազի հանքավայրերի արդյունահանումը պահպանելու համար, անհրաժեշտ է ներդնել շուրջ   50 միլիարդ դոլար: Զանգյանեն հավելել է, որ  գազի սուբսիդիաավորման համար տարեկան վճարվում է 35 միլիարդ դոլար:

 

Էթեմադ օրաթեր

 Իսրայելի արձագանքը՝ Վիեննայի զարգացումներին

Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի ճակատամարտի ավարտից ընդամենը մի քանի շաբաթ անց, որն ըստ փորձագետների, ցույց տվեց իսրայելցիների խպոցելիությունը հրթիռային հարվածների նկատմամբ,  Թել Ավիվը  հայտարարել է, որ համատեղ իսրայելա-իտալական-ամերիկյան-բրիտանական ռազմաօդային ուժերի զորավարժությունների նպատակը, որը կայանում է Իտալիայում, անցկացվուէմ Իրանի վրա հարձակվելու նպատակով::

Այդպիսով,   Նեթանյահուն ցանկանում է պաշտոնավարման վերջին օրերին առաջ տանել իր ռազմատենչությունժը

 Times of Israel- ը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Իսրայելի օդուժը վեց F-35 կործանիչներ է ուղարկել Իտալիա՝ մասնակցելու Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Իտալիայի հետ համատեղ զորավարժություններին:

 

armenpress.am

Ֆրանսիան վերսկսում է վիզաների տրամադրումը. Հայաստանը նարնջագույն գոտում է

  Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը հունիսի 9-ից կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք Ֆրանսիայի տարածքից մնում է խստորեն վերահսկվող: Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում՝ վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

ՀՀ քաղաքացիները Հայաստանից Ֆրանսիա այցելել կարող են երկու դեպքում.

եթե դուք պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:

եթե դուք պատվաստված չեք, դուք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է: 

Եթե քաղաքացիները պատվաստված չեն, ապա Ֆրանսիա ժամանելուն պես անհրաժեշտ է.

- Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:.

- Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):

- Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:.

- Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:

Ֆրանսիայի դեսպանությունից հայտնել են, որ մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)`

Չորեքշաբթի, հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար) ։

Երեքշաբթի, հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:

Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում:

Վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում:

 

armenpress.am

Իտալիայում պատմել են երկրում «Սպուտնիկ V»-ի արտադրությունից օգուտի մասին

  Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ Է, քան գոյություն ունեցող առաջարկը: Այդ մասին ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իտալա-ռուսական առեւտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տրանին պարզաբանել Է, որ իտալական ընկերությունն առանց Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) Էլ կարող Է արտադրել եւ ամեն տեղ վաճառել պատվաստանյութը, բացի Եվրոպայից: Վաճառքը Եվրոպայում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ չկա EMA-ի թույլտվությունը:

«Իրականում ես հիանալի հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ «Սպուտնիկ V»-ի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ Է, քան գոյություն ունեցող առաջարկը: Ուստի կարեւոր Է արտադրել այդ պատվաստանյութը: Եվ Իտալիայում Adienne ընկերությունն ինքը դա կանի»,-ասել Է նա: «Եթե Եվրոպան նախընտրում Է ուրիշ արտադրանք, այլ ոչ թե ռուսաստանյան, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ազատ Է ընդունելու իր որոշումները: Բայց ես քննադատում եմ այդ որոշումը, որովհետեւ կարծում եմ, թե, քանի որ «Սպուտնիկ V»-ն առաջինն Է թողարկվել, կարելի կլիներ իրականում բազմաթիվ կյանքեր փրկել եւ իրականում կարելի կլիներ, որպեսզի Եվրոպան այդ տնտեսական փոստից շատ ավելի շուտ դուրս գալ»,-հայտարարել Է Տրանին:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ նույնիսկ առանց Եվրոպայի «Սպուտնիկ V»-ն տարածվածությամբ երկրորդն Է աշխարհում: «Դա նշանակում Է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում այդ բիզնեսը կարելի Է անել, կողմնորոշվելով ոչ միայն դեպի Եվրոպա»,-ասել Է Տրանին: «Իտալիայի տնտեսությունն իրականում մեծ պլյուս Է ստանում այն փաստից, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) որոշել Է «Սպուտնիկ V»-ն արտադրել, այդ թվում՝ Իտալիայում: Մարտին ՌՈւՆՀ-ն եւ Adienne Pharma&Biotech ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իտալիայում «Սպուտնիկ V»-ի արտադրության վերաբերյալ: Նրա խոսքով, Adienne ընկերության հիմնադիրները, այդ թվում՝ մեծ պլյուս են ստանում այդպիսի պատվերի տեղաբաշխումից: «Որովհետեւ այս ծանր ժամանակներում մեծ պատվեր ունենալը, այդուհանդերձ, կարեւոր Է»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ Է ընկել, զոհվել Է երեք մարդ

 Աղետի Է ենթարկվել Աֆղանստանում ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, երեք զինվորականներ զոհվել են, եւս մեկը վիրավոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Նախարարության հայտարարության համաձայն, Մի-17 ուղղաթիռը հունիսի 8-ի գիշերն աղետի Է ենթարկվել Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդաքի նահանգի Ջաղաթուի շրջանում:

Պատահարի վայր Է ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածին հիվանդանոց տեղափոխելու համար: Հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռի կործանման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական շարժումը: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: