Մամուլի տեսություն 11.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142982-Մամուլի_տեսություն_11.06.2021
Նոր բացահայտումներ. Տարածաշրջանի արաբական երկրները մասնակից են եղել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 11, 2021 06:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.06.2021

Նոր բացահայտումներ. Տարածաշրջանի արաբական երկրները մասնակից են եղել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:

Իրան օրաթերթ

Հանրապետականների մեկ երրորդը համոզված է, որ Թրամփը վերադառնալու է

Morning Consult- ի և Politico- ի նոր հարցումը ցույց է տալիս, որ հանրապետական ​​ընտրողների գրեթե մեկ երրորդի համոզմամբ, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը  նորից  դառնալու է  նախագահ:

Հունիսի 4-ից 7-ը անցկացված համապետական ​​հարցման արդյունքների համաձայն, հանրապետականների 29 տոկոսը «շատ» կամ «որոշակիորեն» հավանական է համարել, որ այս տարի Թրամփը կվերընտրվի նախագահ:

Morning Consult- ի ավագ խմբագիր Քեմերոն Էյզլիի կարծիքով, այս ցուցանիշներն  ապշեցուցիչ են: Նա ասում է. «Այս հարցն իսկապես արմատավորված է հանրապետականների ընտրողների շրջանւոմ: Դա իսկապես բարձր ցուցանիշ է»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Հնդկաստանն ու Ռուսաստանը  վ-ռական են S-400-ի վաճառքի պայմանագիրը գործադրելու հարցում, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը

Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանը  հայտարարել է, որ երկու երկրները վճռական են S-400- համակարգի վաճառքի պայմանագրի իրագործման հարցում, և որ Մոսկվան համակարգի առաջին բեռնվածքը  Նյու Դելիին կտրամադրի  մինչև 2021 թ. ավարտը: Ռուս դիվանագետն ասել է. «Մենք չենք տեսնում որևէ փոփոխություն (Ռուսաստանի և Հնդկաստանի միջև S-400 համակարգի վաճառքի պայմանագրում), և Հնդկաստանի ղեկավարությունը վերահաստատել է համաձայնագիրը գործադրելու իր պատրաստակամությունը»:

 

Էթեմադ օրաթերթ

Պոմպեո. Գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ ներգրավված են եղել նաև մի շարք արաբական երկրներ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն  բացահայտել է արաբական կառավարությունների մասնակցությունն ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սոլեյմանիի սպանությանը: Նա հավելել է, որ Սոլեյմանիի սպանությունը  կապված էր Իրսայելի հետ «խաղաղության համաձայնագրերի» հետ:

Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ է հայտարարում, որ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը կապված է եղել  Իսրայելի և տարածաշրջանի արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման հետ:

 

Համշահրի օպրաթերթ

Ռոհանին նախագահի  թեկնածուներին կոչ է արել պահպանել առողջապահական արձանագրությունները և հայտարարել, որ մինչև տարեվերջ Իրանում պատվաստվելու են բոլոր թիրախային խմբերը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին,  արտասահմանյան պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ չկան:

 

armenpress.am

Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը

 Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական  ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակելու համար նախապես գրանցվել էր 26 քաղաքական ուժ, սակայն ԿԸՀ-ն հունիսի 10-ին ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: Կուսակցությունն ինքն էր ինքնաբացարկի դիմում ներկայացրել: 

 

armenpress.am

Ալյասկայում սկսվել են ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի օդուժերի վարժանքները

 Հունիսի 10-ին Ալյասկայի տարածքի երկնքում սկսվել են Red Flag Alaska 21-2 բազմազգ ռազմաօդային վարժանքները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժեի մամուլի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով այն հարցին, թե սկսվե՞լ են արդյոք զինավարժանքներն ինչպես պլանավորվել Էր հունիսի 10-ին Ալյասկայում, մամուլի ծառայության ներկայացուցիչը պատասխանել Է. «Այո, զինավարժանքները կանցնեն հունիսի 10-ից մինչեւ 25-ը»: Նա ընդգծել Է, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 1,5 հազար զինծառայողներ, ավելի քան 100 թռչող ապարատներ 20-ից ավելի ստորաբաժանումներից: «Red Flag Alaska-ն վարժանքների համար բացառիկ հնարավորություններ Է ներկայացնում միացյալ եւ միջազգային ուժերի հետ իրական մարտական իրադրության պայմաններում՝ զարգացնելով օպերատիվ համատեղելիությունը զինված ուժերի տարբեր տեսակների եւ երկրների միջեւ»,- նշել են մամուլի ծառայությունում:

Վարժանքներին մասնակցում են նաեւ զինծառայողներ Կրեայի Հանրապետությունից եւ Ճապոնիայից, որոնք ԱՄՆ են ժամանել մարտավարական եւ տեխնիկական փորձի փոխանակման համար: Red Flag Alaska զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են 1975 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Պակիստանի արեւմուտքում առնվազն 18 մարդ Է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով

 Առնվազն 18 մարդ Է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել Է Ary News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել նահանգի արեւելյան մասի Բհալոք բնակավայրի շրջանում: Բարձրացնելով արագությունը՝ Խուզդար – Լարքանա երթուղով ընթացող մարդատար ավտոբոսի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչն Էլ հանգեցրել Է փոխադրամիջոցի շրջման: Տուժաներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի վայրում աշխատւմ են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

G7-ի երկրները 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ կհատկացնեն ամենաաղքատ երկրներին

 G7-ի երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ հատկացնել ամենաաղքատ երկրներին։ Ակնկալվում է, որ այդ երկրների ղեկավարներն այդ մասին կհայտարարեն գագաթնաժողովում։ Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիան այդ նպատակի համար կտրամադրի 100 մլն դեղաչափ, որից առնվազն 5 մլն դեղաչափը նախատեսվում է նվիրաբերել մինչև սեպտեմբերի ավարտը, մյուս 95 մլն դեղաչափը՝ 2022թ․ ընթացքում, գրում է ՌԲԿ-ն։

Ըստ Ջոնսոնի, պատվաստանյութերի 80 տոկոսը կբաշխվի ԱՀԿ COVAX հարթակի միջոցով, որն էլ ստեղծվել է հենց աղքատ երկրներին պատվաստանյութով ապահովելու նպատակով։

Ըստ Ջոնսոնի, այդ հարթակի շնորհիվ աշխարհի 129 երկիր 81 մլն դեղաչափ պատվաստանյութ է առաքվել, 96 տոկոսը՝ դա բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութն է, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի մասնակցությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ նպատակի համար ԱՄՆ-ն Pfizer պատվաստանյութի 500 մլն դեղաչափ կնվիրաբերի այդ նպատակի համար։

 

panarmenian.net

ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Բաքուն 6 հայ գերու առողջության մասին փաստաթղթեր է տրամադրել

 Մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողի հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020-ի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ:

Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:

Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։