Մամուլի տեսություն 13-06-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143120-Մամուլի_տեսություն_13_06_2021
Իրանի այսօրվա օրաթերթերն անդրադարձել են նախագահական ընտրությունների թեկնածուների վերջին բանավեճին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 13, 2021 09:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-06-2021

Իրանի այսօրվա օրաթերթերն անդրադարձել են նախագահական ընտրությունների թեկնածուների վերջին բանավեճին:

Քեյհան օրաթերթ

Կանադայում մուսուլմանններին սպանելու դեմ  ցույցեր ան անցկացվել

Կանադացիները ուրբաթ օրը փողոց էին դուրս եկել՝ բողոքելով իսլամաֆոբիայի և ռասիստական ​​խմբավորումների կողմից մուսուլմաններրի դաժան սպանության դեմ: Reuters- ը գրել է, որ հազարավոր կանադացիներ երթ են անցկացրել  ի պաշտպանություն մուսուլման ընտանիքի, որի անդամները զոհվեցին անցած կիրակի՝ բեռնատարի հարձակման արդյունքում: Ոստիկանությունը հարձակումը որակել է «սարսափելի հանցագործություն»: Անցյալ կիրակի 20-ամյա Էթանիլ Վոլտմանը բեռնատարով հարձակվեց  մուսուլման ընտանիքի 5 անդամների վրա, սպանելով նրանցից չորսին:

 

Ջավան օրաթերթ

Իրան ժողովրդի ընտրության շաբաթը

Բանավեճերն ավարտվեցին ու սկսվեց ժողովրդի ընտրությունների շաբաթը: Երրորդ բանավեճում թեկնածուները ավելի լավ ներկայացրեցին իրենց ծրագիրն ու  քննադատությունը: Հիմա ընտրելու հերթը ժողովրդինն է:

Անկասկած, ժողովրդի համար հարցը փոփոխությունն է, և ինչպես և ինչ ընտրությամբ նրանք կարող են հույս ունենալ, որ փոփոխությունը կզգան: Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների երրորդ և վերջին հեռուստաբանավեճում քննարկվել են Ժողովրդի մտահոգությունները՝ տնտեսական, հասարակական ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: 

 Թեկնածուներին  ուղղված  լրագրողների հարցերը պարունակում էին հետևյալ բովանդակությունը.«Ի՞նչ ուղի եք որդեգրում օբյեկտիվորեն ու ճշմարտացիորեն հասկանալու համար մարդկանց հոգսերը, բավարարվելով նամակներով ու ձեր շրջապատով կամ ներկա լինելով ժողովրդի մեջ»:

 

Էըթեմադ օրաթերթ

Չինաստանին զսպելն ԱՄՆ-ի գերխնդիրն էր G7- ի գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա թիմը G7- ի գագաթնաժողովում փորձեցին Չինաստանի հետ դիմակայությունը դարձնել խմբի երկրորդ օրվա նիստի  գլխավոր թեմա, նպատակ, որին  հասնելը  կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ Չինաստանի պատասխանը և G7 երկրների վճռականությունը:

ԱՄՆ բարձրաստիճան  մի պաշտոնյա անունը չբացահայտելով  Reuters- ին ասել է, որ ԱՄՆ-ը  փորձում է ստեղծել նոր դաշինք ՝ մրցակցելու զարգացող երկրներում ենթակառուցվածքների վրա Չինաստանի կողմից կատարած  ծախսերի հետ և այդ նպատակով աշխատում է G7 երկրների խմբի անդամների հետ՝  ի պատասխան Չինաստանի գոտի և ճանապարհային նախաձեռնության նոր գլոբալ ենթակառուցվածքային ծրագրի մշակելու ուղղությամբ:

 

Էբթեքար օրաթերթ

Արձագանքներ Ատլանտյան օվկանոսում  իրանական ռազմանավերի առկայությանը. Ի՞նչ է անելու ԱՄՆ-ն

Foreign Policy կայքը ՝ Ատլանտյան օվկիանոսում իրանական երկու ռազմանավերի տեղաշարժի և այդ կապակցությամբ ԱՄՆ պաշտոնյաների պնդումների մասին զեկույցում ենթադրություններ  է արել, որ նավերը կարող են զենք տեղափոխել Վենեսուելա և ընդգծել է, որ ծովային օրենքներով ԱՄՆ-ն իրավունք չունի խոչընդոտել իրանական ռազմանավերի առաքելությանը, հակառակ դեպքում պետք է պատրաստվի իրեն չափազանց մեծ ծախսեր վճարել:

Foreign Policy կայքը գրել է, որ անցյալ շաբաթ Politico- ն հաղորդեց, որ իրանական երկու ռազմանավ, ըստ երեւույթին, շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոս: ԱՄՆ ազգային անվտանգության պաշտոնյաները լուրջ անհանգստություն էին հայտնել այդ կապակցությամբ և նշել, որ իրանական նավերը հավանաբար շարժվում են  դեպի Վենեսուելա և ենթադրաբար շրջանցում են Կարակասի դեմ ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցները:

 

Lragir.am,

Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գեւորգյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել է Ադրբեջանից 15 ռազմագերիների վերադարձին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գեւորգյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։

Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար։

 

Ժնևի հանդիպմանն ԱՄՆ-ը «կոշտ ազդանշան» կտա Ռուսաստանին

Սպիտակ տունը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա հանդիպմանը նախատեսում է ցույց տալ իր վճռականությունը Ռուսաստանի հետ առճակատման հարցում, հայտնում է NBC- ն:

Հղում կատարելով նախագահի աշխատակազմի աղբյուրին, որը տեղյակ է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ վիլլայում անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներից, հեռուստաալիքի եթերում հայտարարել են, որ «Սպիտակ տան առանցքային նպատակը կլինի որոշիչ ազդանշան հասցնել Պուտինին, ի տարբերություն այն բարեկամական հարաբերությունների, որոնք Պուտինի հետ իր առաջին հանդիպմանը ցուցաբերել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը»:

Ի հավելումն, մատնանշելով Բայդենի հանդիպումը դաշնակիցների հետ G7- ի գագաթնաժողովում և դրանից հետո ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Սպիտակ տանը հույս են հայտնել, որ Բայդենը կկարողանա Պուտինին ցույց տալ Ռուսաստանի դեմ «հակազդեցության միասնական ճակատ»:

Բացի այդ, եթերում խոսել են նաև հանդիպման ձևաչափի մասին. ամերիկյան կողմի ծրագրերի համաձայն՝ կլինի երկու հանդիպում, որոնցից մեկը կանցկացվի լայն ձևաչափով, իսկ մյուսը՝ ավելի քիչ մարդկանց մասնակցությամբ: Դեռ հայտնի չէ՝ արդյոք Պուտինը և Բայդենը Ժնևում դեմ առ դեմ հանդիպում կունենան:

 

1in.am

Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի հետ լայնամասշտաբ համաձայնագրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում լայնամասշտաբ միջպետական ​​համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտնել է Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաալիքը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ կմեկնենք Շուշա (Շուշի), որտեղ մեր երկրների միջև համաձայնագիր կստորագրենք: Դա կլինի լայնամասշտաբ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – ասել է Էրդողանն՝ իր քաղաքացիներին հղված ուղերձում։ Այցը նախատեսված է հունիսի 15-ին ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:

araratnews.am

Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը. Անն Լինդե

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։

Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում․

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել։

Վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն», – գրել է Լինդեն:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ երեկ՝ հունիսի 12-ին,  ասաց, որ 15 գերիներն արդեն Հայաստանում են։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ Հիմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասաց նա։