Մամուլի տեսություն 14-06-2021
Իրանում Էպիդերմոլիզի բուլոզայով հիվանդները տառապում են, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով, թաննկարժեք վիրակապերը հասանելի չեն հիվանդներին:
Շահրվանդ օրաթերթ
Վառվեցին
Ֆարիբան նոր է քառասուն տարեկան դարձել: Քառասուն տարին պակաս չէ, եթե ցանկանում եք հաղթահարել մաշկի այրվածքներն ու վերքերը: Դուք տեսնում եք, թե ինչպես են ձեռքերը անհետանում և բերանը փոքրանում է, դուք չեք կարող հեշտությամբ սնվել, ամբողջ կոկորդն ու ստամոքսը այրվում են և ամեն օր նոր վերքեր են առաջանում մարմնի վրա:
Սրանք Ֆարիբայի առօրյա կյանքի մի մասն են: Ֆարիբան մեկն է այն 850 իրանցիներից, ովքեր տառապում են Էպիդերմոլիզի բուլոզա հիվանդությունից:
Այդ հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր մարդ, բացի կենցաղային ծախսերից ու հերթական վիրահատություններից, ունի նաև հատուկ վիրակապերի կարիք: Վիրակապի մեկը արժե մոտ երեք միլիոն թուման (մոտ 150 դոլար):
Էպիդերմոլիզի բուլոզայի ամենաթեթև դեպքումը պահանջվում է օրական առնվազն հինգ վիրակապ: Պատժամիջոցները, սակայն, իրանցի հիվանդների համար անհնար են դարձրել վիրակապերի ձեռքբերումը:
Խորասան օրաթերթ
Աշխարհում 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայով, որը կարելի է թուլացնել «ծիծաղի գազով»
Դեպրեսիան ամենատարածված հոգեկան հիվանդություններից է, որը մարդկանց վրա ազդում է առօրյա կյանքում, սոցիալական շփումներում և հոբիով զբաղվելիս: Եթե այն չբուժվի, մարդու անձնական, ընտանեկան և սոցիալական հարաբերությունները կվնասվեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայից, իսկ նրանցից տարեկան շուրջ 800 հազարը ինքնասպանություն է գործում: Հետազոտողները պարզել են, որ ազոտի օքսիդի կամ «ծիծաղի գազի» ցածր դոզան վերացնում են դեպրեսիան և այս գազի օգտագործման դրական ազդեցությունը տևում է մի քանի շաբաթ: Այն նաև ցույց է տալիս մի քանի կողմնակի բարդություններ: Այս ուսումնասիրության մեջ դեպրեսիայով տառապող մարդկանց բարձր տոկոսի մոտ, «ծիծաղի գազով» դոզան ստանալուց հետո, բարելավում է նկատվել:
Ջավան օրաթերթ
Ընտրություններն Իրանի ժողովրդի համար ոսկե հնարավորություն են
Իրանի իսլամական հեղափոխության շարժումը վերջին չորս տասնամյակների ընթացքում և Իրանի ժողովրդի դասերը վերջին 43 տարվա կառավարությունների ձևավորման ժամանակ, ավելի են կարևորել 13-րդ նախագահական ընտրությունները և իսլամական համակարգում կառավարության ձևավորման հեռանկարը իսլամական հեղափոխության գործընթացն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Այդ պատճառով, հունիսի 18-ին Իրանում 13-րդ նախագահական ընտրությունների անցկացումը հեղափոխությունից հետո հերթական ոսկե հնարավորությունն է Իրանի ժողովրդի համար:
lragir.am
Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:
«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։
Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։
«Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
aysor.am
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են և պետք է շարունակեն գործել:
«Պատժամիջոցները կարևոր են», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում CNBC-ն:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները, որոնք մտցվել են Ղրիմի հետ կապված իրավիճակից հետո, պետք է շարունակեն գործել:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ու Ուկրաինային:
orakarg.com
Բայդենը շփոթել է Լիբիան ու Սիրիան
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը նկատի է ունեցել Սիրիան, երբ խոսել է Լիբիայի մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման համատեքստում։
«Եվ այսպիսով, ես հույս ունեմ, որ մենք կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ, օրինակ՝ Լիբիայում»,-ասել էր Բայդենը բրիտանական Քորնուոլում G7-ի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։
Կադրերում երևում է, որ Բայդենը ստիպված է եղել ջանք գործադրել՝ հիշելու երկրի անունը, որտեղ, նրա իսկ խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի հետ։
news.am
Բայդեն-Էրդողան հանդիպման նախօրեին Անկարան հայտարարում է Ս-400-ի խնդիրը «լուծելու հնարավորության» մասին
«Ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի հարցի շուրջ լուծում գտնելը «միշտ հնարավոր է»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հաստատելով, որ Թուրքիան պատրաստ է հաշվի առնել իրենց գործընկեների մտահոգություններն այդ համակարգերի առնչությամբ:
«Միշտ կարելի է խելամիտ լուծում գտնել: ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներդրումն ու Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը շատ ավելի խորն է եւ բազմակողմանի, քան F-35-ն ու Ս-400-ը»,-ասել է Աքարը, հաղորդում է Bloomberg HT Turkish-ը:
Թուրքիայի կողմից 2019 թվականի հուլիսին Ս-400-ը ձեռքբերելն առաջացրել է լուրջ լարվածություն Վաշինգտոնի հետ հարաբերություններում, որը համարում է, որ զենիթահրթիռային համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ եւ սպառնալիք են ներկայացնում միության համար: Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները բացառել են թուրքական Ռազմաօդային ուժերին F-35 հարվածային կործանիչների արտադրության ծրագրերից եւ կասեցրել թուրքական ընկերությունների մասնակցությունն ինքնաթիռների համար մասերի արտադրության գործում, ինչպես նաեւ պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի նկատմամբ:
«Համակարգերը ձեռքբերելիս Թուրքիայի գլխավոր նպատակն էր մեր երկրի եւ մեր 84 միլիոն քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած օդային սպառնալիքից»,-հայտարարել է Աքարը:
ՊՆ-ի հայտարարությունն արվել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպման նախաշեմին: Ս-400 համակարգերը խնդիրներից մեկն են, որոնք խոչընդոտում են Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին եւ կքննարկվեն Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
orakarg.com
Չինաստանը քննադատել է Մեծ յոթնյակի ղեկավարների համատեղ հայտարարությունը
Չինաստանը Մեծ յոթնյակի երկրներին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիայի» մեջ այն բանից հետո, երբ G7-ի գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունում Պեկինին կոչ էին արել «հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»։ Մեծ յոթնյակի եռօրյա բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունում ընդգծվում էին Չինաստանում ույղուրների խոշտանգումները, Հոնկոնգում ժողովրդավարության դեմ պայքարող ակտիվիստների հետապնդումները։
BBC-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատունը Մեծ յոթնյակին անհիմն մեղադրարել է։
«Վերջ տվեք Չինաստանին զրպարտելուն, Չինաստանի ներքին գործերին միջամտելուն և Չինաստանի շահերը վնասելուն»,- հայտնել է դեսպանատան խոսնակը։
Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համատեղ հայտարարությունում նաև խաղաղության և կայունության կոչ էին անում Թայվանի նեղուցում։
Ամենայն հավանականությամբ, Չինաստանին ավելի խիստ ուղերձ կհղեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր Բրյուսելում։
«Մենք գիտենք, որ Չինաստանը չի կիսում մեր արժեքները։ Մենք պետք է միասին արձագանքենք դրան՝ որպես դաշինք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։