Մամուլի տեսություն 16.06.2021
Երեկ Իրանում ընտրություններին մասնակցելու հրավերի օրն էր: Նախագհի թեկնածուները, սովորականք աղաքացիներն ու որոշ ռադիկալ կուսակցություններ, բոլորը կոչ էին անում. «Ավելի լավ է քվեարկել ցանկացած դեպքում, քան չքվեարկել»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Էրդողան. S400- ի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել
Թուրքիայի նախագահը դրական է որակել իր բանակցություններն իր ամերիկացի գործընկերոջ հետ: Ըստ Էրդողանի, նա Բայդենին ասել է, որ Թուրքիան չի փոխել իր տեսակետները S400 հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ:
Էրդողանը հայտարարել է, որ Բայդենի հետ քննարկել է Թուրքիայի կողմից ռուսական S400 ինքնաթիռներ գնելու եւ F-35 կործանիչ ծրագրերին Անկարայի մասնակցությունը դադարեցնելու հարցը: Նա հավելել է. «S400 գնելու վերաբերյալ Թուրքիայի տեսակետը չի փոխվել, նույնիսկ F-35 ծրագրին մասնակցությունը կասեցնելու գնով»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Բայդենը վստահ է S400 համակարգերի F-35 կործանիչների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ, քանի որ նախկինում Վաշինգտոնը չցանկանալով այդ համակարգերը վաճառել Անկարային, վերջինիս ստիպել էր գնել ռուսական համակարգերը:
Երիտասարդ թերթ
Ընտրությունների օր Իրանում
Երեկ Իրանում ընտրություններին մասնակցելու հրավերի օրն էր: Անգամ չհաստատված թեկնածուներն ու ռադիկալ կուսակցությունները, բոլորը միակարծիք էին, որ քվեարկելն ամեն դեպքում ավելի լավ է, քան ձայն չտալը:
Մյուս կողմից, մարդիկ, ովքեր քվեարկելը պարտականություն ու պարտավորություն են համարում, գիտեն ինչ անել: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս ընտրություններում, նախորդների համեմատ, էլիտայի ու քաղաքական գործիչների ու մարդկանց միջև կապը թուլացել է: Առաջինները մարդկանց հրավիրում էին մասնակցել ընտրություններին, մյուսները՝ հետևում էին այդ ընթացքին: Սակայն հիմա մարդիկ գնում են իրենց ճանապարհով: Ընդհանուր առմամբ, մարդիկ երբեք չեն սպասել, որ էլիտան իրենց հրավիրի մասնակցել ընտրություններին: Ընդհանրապես սխալ է այն կարծիքը, թե մարդիկ մասնակցում են ընտրություններին ինչ որ կոչի հետևելով: Մարդիկ գիտեն, որ իրենց ճակատագրի տերն են: Սակայն կա մեկ այլ խավ, որը գտնվում է արտերկրում և փորձում է մարդկանց հիասթափեցնել, ասելով, որ կարիք չկա քվեարկել, որովհետև իրավիճակը չի փոխվելու:
Էբթեքար օրաթերթ
Նաֆթալի Բենեթն ավելի ծայրահեղական է, քան Նեթանյահուն
Բենիամին Նեթանյահուն հանձնվեց և իշխանությունը փոխանցեց իր մրցակիցներին: Նրա տեղը այժմ զբաղեցրել է Նաֆթալի Բենեթը, որը ժամանակին հավատարիմ ընկեր էր:
Նեթանյահուի դարաշրջանը վերջապես ավարտվեց: Քնեսեթը կարողացավ ընդհատել Նեթանյահուի 12-ամյա վարչապետությունը և այդ պաշտոնը փոխանցել ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Նաֆթալի Բենեթին:
Էթեմադ օրաթերթ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Չինաստանը սպառնումէ դաշինքի անվտանգությանը
ՆԱՏՕ-ի ղեկավարները, երկուշաբթի օրը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ընդգծել են Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև անվտանգության համագործակցության կարևորությունը, նշելով, որ Չինաստանը «լուրջ և համակարգված» սպառնալիք է՝ ուղղված աշխարհի ապագային:
Հատկանշական է, որ ԱՄն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեծ կարևորություն չէր տալիս ՆԱՏՕ-ին:
armenpress.am
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և արդարություն հաստատել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության համար վերջին 3 տարիների ամենամեծ նպատակը եղել է երկրում արդարություն և արդարադատություն հաստատելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը արդար դատ կանի:
«Այսօր իշխանությունը հանձնված է ժողովրդին: Ես վարչապետի պաշտոնակատար եմ,կառավարությունը հրաժարական է տվել, Ազգային ժողովը լուծարված է: Այդ դեպքում ո ՞վ է իշխանությունը երկրում: Դուք եք իշխանությունը երկրում: Դա իսկապես այդպես է: Ընդունված է միշտ կարծել, որ այսպես կոչված «մեծամեծերը» որոշում են ամեն ինչ: Հիմա, այսօր այսպիսի վիճակ է, որ դուք եք որոշում ճակատագրեր, դուք եք որոշելու ցանկացած քաղաքական ուժի և քաղաքական գործչի ճակատագիրը, դուք եք դատ անելու: Սա շատ կարևոր արձանագրում է: Հուսով եմ և համոզված եմ, որ մեր ժողովուրդը արդար դատ կանի, որովհետև 3-րդ Հանրապետության պատմության մեջ մեր ժողովուրդը ամենաշատը խոսել է արդարության և արդարադատության պակասից»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդար է և հունիսի 20-ին պետք է իր արդարությունը հաստատի ընտրական տեղամասում:
«Սիրելի ժողովուրդ, հունիսի 20-ին կգնաք ընտրական տեղամասեր և Հայաստանում կհաստատեք արդարություն, որովհետև վերջին 3 տարիներին մեր ամենամեծ պայքարը եղել է արդարությունը և արդարադատությունը: Այնտեղ չենք հասցրել ամեն ինչ անել, բայց շատ բան արել ենք»,- եզրափակեց Փաշինյանը:
armenpress.am
Վարակաբանը հայտարարել Է վիրուսի պատճառով COVID-19-ի նոր ալիքների ռիսկի մասին
Բժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը հայտարարել Է COVID-19-ի նոր ալիքների ռիսկի մասին, քանի որ մուտացիայի ենթարկված վիրուսը կարող Է մարդկանց կրկնակի վարակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 14 հազար 185-ով՝ հասնելով 5 մլն 236 հազար 593-ի: Առավել մեծ քանակությամբ հայտնաբերվել Է Մոսկվայում (6805), Մոսկվայի մարզում (1135), Սանկտ Պետերբուրգում (902):«Մինչեւ քաղաքացիներից արձագանք չլինի («Ռոսպոտրեբնադզոր»-ի միջոցառումների պահպանման վերաբերյալ), մենք ձեզ հետ մշտապես կվերապրենք չորրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ այսպես շարունակ կորոնավիրուսային վարակի ալիքները, որովհետեւ տարած հիվանդությունից հետո, ինչպես ցույց Է տվել պրակտիկան, մեկ տարի անց իմունիտետն արդեն նվազում Է: Իսկ եթե վիրուսը մուտացիայի ենթարկվի եւ ձեւափոխվի, ապա այն կարող Է այդ նույն մարդկանց վարակել կրկնակի»,- Տիմակովը պատմել Է ՌԻԱ Նովոստիին:
panarmenian.net
Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին
- Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։
Ըստ հռչակագրի, նման ռիսկերի դեպքում, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված նախաձեռնություններով, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն։ Ընդ որում՝ աջակցության ծավալն ու ձևը կորոշվի անհապաղ քննարկումների և համատեղ միջոցառումների օգնությամբ, իսկ երկու երկրների Զինված ուժերն անհրաժեշտ համակարգում կիրականացնեն, գրում է Interfax.az-ը։
Բացի այդ, հռչակագրում կա կետ, ըստ որի Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերն՝ ուղղված երկու երկրների ԶՈւ արդիականացմանն արդիական պահանջներին համահունչ։
Հռչակագրի մեկ այլ կետով՝ Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են հանդես գալիս առանձին երկրների արխիվների բացմանը և 1915թ․ իրադարձությունների ուսումնասիրմանը պատմաբանների կողմից։ Ըստ Բաքվի և Անկարայի՝ «դա թույլ կտա կասեցնել ՀՀ անհիմն բողոքները Թուրքիայի դեմ, պատմության խեղաթյուրումն ու պատմության խեղաթյուրված փաստերի քաղաքականացումը»։
Էրդողանն ու Ալիևը Շուշիում հռչակագիր են ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին։Ըստ Ալիևի, այն ամենաբարձր մակարդակի է բարձրացնում երկու երկրի միջև հարաբերությունները։ Ալիևը հավելել է, որ Շուշիի հռչակագրով նախատեսվում է ամրապնդել գործակցությունը Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության և փոխադարձ ռազմական օգնության ոլորտում։
panarmenian.net
ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին
Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ընդունվել է հայտարարություն` որում ընդգծվել է մասնակիցների վճռականությունը՝ աշխատելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:
«Մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու սատարել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և կաջակցենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի բարեփոխումների ճանապարհին։
Մենք վճռական ենք հասնելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 16-ին Ժնևում կայանալու է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։