Մամուլի տեսություն 17.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143448-Մամուլի_տեսություն_17.06.2021
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ երկրի խնդիրների լուծումը ընտրություններին լայնածավալ մասնակցությունն է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 17, 2021 12:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.06.2021

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ երկրի խնդիրների լուծումը ընտրություններին լայնածավալ մասնակցությունն է:

Քեյհան օրաթերթ

Իրանի ընտրություններին թույլ մասնակցությունը կնշանակի  մեծացնել թշնամու ճնշումը

ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին նշել է, որ ուրբաթ օրվա և առաջիկա տարիների ընտրություններին և բոլոր հարցերում ու  ասպարեզներում ժողովրդի ներկայությունն ազդեցիկ է, հավելելով. «Հունիսի 18-ի ընտրությունների ամենակարևոր հարցն ընտրությունն է, այնուհետև ընտրության ձևը: Հուսով ենք, որ Աստծու կամոք, մարդիկ լավագույն կերպով ներկա կլինեն այս ասպարեզում»:

Նրա ասելով, բոլոր ասպարեզներում մարդկանց ներկայությունն իսլամական հանրապտեության սկզբունքն է: Առաջնորդը հավելել է. «Անշուշտ, ժողովրդի ներկայությունը քաղաքական բազմաթիվ դրական օգուտներ ունի: Սակայն պետք է ասել, որ ամենակարևորը ասպարեզում ժողովրդի ներկայության գաղափարախոսություննե է»:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանը դարձել է աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող վեց երկրներից մեկը

Իրանում պատվաստանյութերի արտադրության ծրագրի պատասխանատու պատասխանատուներից Մոհամմադ Մոխբերը հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված նամակում, առաջնորդին շնորհավորել է առաջին իրանական  պատվաստանյութի կիրառման լիցենզիան ստանալոը և պատվաստանյութ արտադրող  երկրներին Իրանի միանալու կապակցությամբ;

 

Էբթեքար օրաթերթ

Ռահմանի-Ֆազլի. Իրանի ընտրություններում խախտումների հնարավորություն չկա

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է. «Յուրաքանչյուր ընտրող նույնականացվելու է սարքի միջոցով և այդպիսով ընտրախախտումների հնարավորությունը բացառվելու է:

Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է. «Քվեարկությունը կմեկնարկի ուրբաթ առավոտյան ժամը 7-ին երկրի ողջ տարածքում և, անհրաժեշտության դեպքում, կշարունակվի մինչև կեսգիշեր»:

Նա հավելել է, որ ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 29 միլիոն 980 հազար 38 տղամարդ և 29 միլիոն 330 հազար 269 կին: «Մեկ միլիոն 392 հազար 148 մարդ առաջին անգամ է ընտրելու: Նրանցից մոտ 706 1,988 տղամարդ են,  685,160-ը ՝ կանայք»,- հավելել է Իրանիօ ՆԳ նախարարը:

 

Խորասան օրաթերթ

Իրանի տնտեսության դանդաղ ելքը խոր անկումից ՝ 3,6 տոկոս աճով

Իրանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ անցյալ տարի երկրի  ՀՆԱ-ն աճել է նավթի գործոնը հաշվի առնելով՝ 3,6 տոկոս, առանց այդ գործոնի՝  2,5 տոկոս: Բանկի ղեկավարի զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա վերջին երեք եռամսյակների տնտեսական դրական աճի պատճառով Իրանի տնտեսությունը դանդաղորեն դուրս է եկել խորը անկումից:

 

armenpress.am

ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

 Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  հունիսի 19-ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

Հունիսի 19-ին նախատեսված է հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների փոխանակում ընտրական գործընթացների հետ կապված: Այնուհետև դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհանդիպեն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ», «Մեր տունը Հայաստանն է» ուժերի ներկայացուցիչների հետ:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին:

ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով:

 

armenpress.am

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 741-ով

 Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 741-ով: Մահացել Է 18 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 356 հազար 920 դեպք:Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 945 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 342 հազար 720 հիվանդ, մահացել Է 5114-ը:Մեկ օրում արվել Է 31 հազար 350 թեստ, այդ թվում 17 հազար 359-ը՝ հակագենի եւ 13 հազար 911-ը՝ ՊՇՌ-թեստ:Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 2,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,49 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,4 տոկոս:Պատվաստումներ Է ստացել 221 հազար 156 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4302 հոգի:Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 42 քաղաքացի, ստացիոնարներում՝ 2926, քովիդ-հյուրանոցներում՝ 602 մարդ:Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

panarmenian.net

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Սյունիքում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈւ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայումը

 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հունիսի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։

Նրանք քննարկել են նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈւ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերվում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 

panarmenian.net

ՔԿ․ Հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղանձանց թիվը 275 է

 Քննչական կոմիտեն հայտարարել է, որ 2021-ի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն Զինվորների ապահովագրության հիմնադրամն ապրիլին կառավարությանը զեկուցել է, որ անհետ կորածների թիվը 1064 է:

ՔԿ պարզաբանման մեջ նշվում է նաև, որ քրեական վարույթի շրջանակում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։

«Հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը։

Մասնավորապես, հարկ է նշել, որ ռազմական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը սահմանված է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով, «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ և «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշումներով, որոնց համաձայն գտնվելու վայրն անհայտ զինծառայողը ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ համապատասխան տվյալների ստուգման արդյունքում, որոնք ամփոփվում են ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ծառայողների կողմից և ուղարկվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։