Մամուլի տեսություն 18.06.2021
Այսօր Իրանի մամուլն անդրադարձել է նախագահական ընտրություններին
Ջամե ջամ օրաթերթ
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը քվեարկեց քվեարկության առաջին րոպեներին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը քվեարկության առաջին րոպեներին, քվեարկել է հանգուցյալ Իմամ Խոմեյնու Հոսեյնիայում գտնվող համար110 շարժական տեղամասում:
Էթեմադ օրաթերթ
Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, Իրանի ներքին գործերի նախարար նախընտրական շտաբում հայտարարեկ է, որ օրենքով սահմանված կարգով, դիտորդները պետք է իրականցնեն ընտրությունների դիտարկումը
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է. «Հարգելի դիտորդներ, եթե կա սխալ որտեղ էլ որ լինեք պետք է պարբերաբար ստուգեք և տեղեկացնեք մեզ: Ժողովրդի ձայնը, որը իրենց կամքի դրսեւորումն է իշխանության փոխանցման գործում, պետք է ամբողջությամբ պաշտպանված լինի»:
Իրան օրաթերթ
Ամերիկացիները դժգոհ են Ժնևի հանդիպումից. Պուտինը գիտեր ինչ էր ասում, բայց Բայդենը թույլ էր:
Ամերիկացիները մեկնաբանել են Ժնեւում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները:
Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը նախ պատասխանեց լրագրողների հարցերին և խոսեց հանդիպման մանրամասների մասին: Ամերիկացիները ուշադիր հետևում հետ Պուտինի ասուլիսին
Օգտատերերի առաջին մեկնաբանություններն այն մասին էին, որ չնայած Բայդենի կառավարությունը հրաժարվեց երկու նախագահների համատեղ մամլո ասուլիս անցկացնելուց, որպեսզի Սպիտակ տան սեփականատերը Վլադիմիր Պուտինի ներկայությամբ թույլ դիրքում չհայտնվի, համեմատություններից խուսափելը դեռ դժվար է:
Համշահրի օրաթերթ
Ի՞նչ տեղի ունեցավ Էրդողանի ու Բայդենի հանդիպման ժամանակ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողան-Բայդեն հանդիպման ձեռքբերումները կարող են ազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա: Էրդողանը հանդիպումն անվանել է բեղմնավոր և ազնիվ, անդրադարձել է բարձրացված խնդիրներին:
«Մենք կարծում ենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում անհաղթահարելի խնդիր չկա», - ասել է Էրդողանը, Բայդենի հետ իր առաջին հանդիպումից հետո: Հանդիպումը, որը տևեց ավելի քան մեկ ժամ, տեղի ունեցավ մինչ ՆԱՏՕ-ի մյուս նախագահների միացումը:
armenpress.am
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճի ժամանակ հայտնեց անհետ կորած քաղաքացիների և գերիների թիվը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ կա 268 անհետ կորած, ներառյալ այն անհետ կորածները, որոնք ենթադրվում է, որ կարող են լինել գերեվարված։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կա 60 գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: 89 գերի հաջողվել է վերադարձնել:
«Ընդհանուր առմամբ զոհերի թիվը 3705 է։ 1994 թվականի պատերազմից մենք ունենք 395 անհետ կորած։ Այո, մենք նաև Արցախում դատապարտված անձանց ենք վերադարձրել, բայց Ադրբեջանն էլ վերադարձրել է 20 տարվա ազատազրկման դատապարտված, Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին»,- նշեց Փաշինյանը։
Խոսելով ականապատ դաշտերի քարտեզների մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմին, որպես գերիների վերադարձին հումանիտար պատասխան, տրամադրվել են ոչ մեծ հատվածի քարտեզները:
armenpress.am
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարարությունը ճիշտ չի համարում ԼՂ վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին:«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ սրանից ելնելով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ»,-ասել է Զախարովան:
Նա շեշտել է, որ ՌԴ-ն վճռականորեն աջակցում է այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և Բաքվի ու Երևանի և Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը:
«Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ և իհարկե հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:
news.am
Հայաստանում հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 86 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224086 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1142332 վերջին մեկ օրում` 3613 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2607 պացիենտ. Մեկ օրում նվազել է 153-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 215893 անձ` վերջին մեկ օրում 238 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4492 է:
168.am
Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ:
Օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:
Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
tert.am
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 %-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը․ «Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումների վերջին տվյալները
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու։«Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,-մանրամասնեց Նավասարդյանը։Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։«Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես, նաև իշխանական թևից»,– հայտարարեց Նավասարդյանը։