Մեկնաբանություն. Իրանում փառահեղ կերպով կայացան 13-րդ նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143588-Մեկնաբանություն._Իրանում_փառահեղ_կերպով_կայացան_13_րդ_նախագահական_ընտրությունները
Իրանում, ութերորդ նախագահին ընտրելու նպատակով, ժողովրդի բազմամիլիոնանոց ներկայությամբ, տեղի ունեցան 13-րդ նախագահական ընտրությունները: Ընտրություններն անցկացվեցին առողջապահական արձանագրություններին համապատասխան:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 19, 2021 07:29 Asia/Tehran

Իրանում, ութերորդ նախագահին ընտրելու նպատակով, ժողովրդի բազմամիլիոնանոց ներկայությամբ, տեղի ունեցան 13-րդ նախագահական ընտրությունները: Ընտրություններն անցկացվեցին առողջապահական արձանագրություններին համապատասխան:

Քվեարկությունը սկսվեց  հունիսի 18-ին, առավոտյան ժամը 7: 00-ին ևավարտվեց շաբաթ օրը` ժամը 02: 00-ին: Ընտրությունների ժամանակը երկարացվեց հինգ անգամ: 

Ամիսներ շարունակ քաղաքական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում գտնվող այս ընտրությունները լայնորեն լուսաբանվեցին  միջազգային լրատվամիջոցներում:

Հունիսի 18-ին  տեղի ունեցավ իսլամական հեղափոխության պատմության հերթական պատմական իրադարձությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ով իր քվեարկությունը կատարեց ուրբաթ առավոտյան ժամը 7: 00-ին Իմամ Խոմեյնու Հուսեյնիեյում տեղակայված թիվ 110 շարժական տեղամասում, հայտարարեց, «Այսօր Իրանի ժողովրդի օրն է: Այսօր ասպարեզում է  և հիմնական դերակատարն է ժողովուրդը, ով ներկա գտնվելով ընտրատեղամասերում և քվեարկելով,  առաջիկա տարիների համար ընտրում է երկրի ընդհանուր և հիմնարար պարտականությունները, ուստի այս օրը պատկանում է ժողովրդին»: Ուրբաթ օրվա ընտրություններին նշանակալի մասնակցությունը միանշանակ դեպք էր:

Եվ ընտրություններին մարդկանց բազմամիլիոնանոց ներկայությունն այս խոսքերի ապացույցն էր:

Այդ ներկայությունն ուներ երկու ուղերձ.

Նախ՝ այն արտահայտում էր կրիտիկական պահերին Իրանի ժողովրդի խորը քաղաքական տեսլականը  և վկայում, որ իրանցիները ճանաչում են պահի  կարևորությունը և ժամանակին ու  ճիշտ որոշումներ կայացնում:

Իրանի ժողովուրդը, մասնակցելով ընտրություններին, կատարեց իր կրոնական և ազգային պարտքը մի իրավիճակում, երբ բազմաթիվ դժգոհություններ ունի ներկա  իրավիճակից և այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են գնաճը, գործազրկությունը և տնտեսական խնդիրները: Բայց մարդիկ գիտեն, որ խնդիրների լուծումը ճիշտ ընտրության մեջ է, իսկ երկրի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և տրված խոստումների կատարում: Խոհեմ ընտրությամբ հնարավոր է հասնել այս  նպատակին և քայլեր ձեռնարկել երկրի առաջընթացի ու զարգացման ուղղությամբ:

Ընտրություններին լայնածավալ  ներկայության  մյուս ուղերձը  ընտրություններին մասնակցության սկզբունքի կրկնությունն է, քանի որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այն մշտապես  ամրապնդել է ժողովրդավարական համակարգի հիմքերը:

Եվ ինչպես նշել է հեղափոխության առաջնորդը, ընտրություններին ժողովրդի մասնակցությունը նվազեցնելուն ուղղված թշնամիների անխնա ջանքերը  պայմանավորված էին հենց այս ներկայության կարևորությամբ:

Այս ընտրությունների արդյունքը, որը միավորեց ժողովորդին ու նրանց ձայները,  քաղաքական համախմբվածություն և ազգային և կրոնական միասնություն է: Այս ընտրությունները, անկասկած, դաշտ են բացելու նոր ճաշակների գործունեության համար և կարող են լինել ելակետ՝ փոփոխությունների համար: Նախորդ ժամանակաշրջանների ընտրություններիի փորձը վկայում է, որ դրանց արդյունքում ընտրվում են տարբեր քաղաքական ճաշակներով և հայացքներով թեկնածուներ, ինչը թափանցիկության և առողջ ընտրությունների նշան է:

Ընտրություններն իրականում քաղաքական-սոցիալական իրավունքի ճիշտ օգտագործում են, որի արդյունքն ուղղակիորեն ազդում է հասարակության և երկրի ճակատագրի վրա: Իրանում ավելի քան 38 ընտրություններ անցկացնելու փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ ժողովուրդն ակտիվ մասնակցում է  ընտրություններին, դրա քաղաքական, սոցիալական և տնտեսական հետևանքներն ավելի   շոշափելի են լինում:

Իրանի 13-րդ նախագահական ընտրությունները բացառություն չեն և կարող են դառնալ առաջխաղացման հիմնակետ, հույսով ու ջանքեր գործադրելով առաջ գնալու  և  խնդիրներ լուծելու համար: