Մեկնաբանություն. Թուրքիան շարունակում է պնդել Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու հարցում
Անկարայի պաշտոնյաները շարունակում են պնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, վերադառնալով Ադրբեջան կատարած պաշտոնական այցից և հաշվի առնելով երկու երկրների միջեւ կնքված պայմանագիրը, չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների ստեղծման հնարավորությունը:
Էրդողանը հավելել է. « Ադրբեջանում ռազմական բազաներ ստեղծելու վերաբերյալ հավանաբար խորհրդակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը մերժում է այս երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությունը: Ադրբեջանի Սահմանադրության համաձայն ՝ Ադրբեջանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների ռազմական ներկայությունն անընդունելի է:
Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանա, Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավորները կարող են առանց խնդիրների փոխել երկրի Սահմանադրությունը: Հատկապես, որ Ադրբեջանի Ազգային ժողովի անդամների մեծամասնությունն այս երկրի իշխող կուսակցության անդամ են: Թուրքիայի ռազմական ներկայությունը Ադրբեջանում, ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, նոր խնդիր չէ:
Թուրք պաշտոնյաները 1991 թվականին ՄԱԿ-ում ճանաչեցին երկրի անկախությունը, պայմանով, որ Թուրքիան ռազմական բազա ստեղծի Հարավային Կովկասում: Վերջին տարիներին Թուրքիայի պաշտոնյաները տարբեր ձևերով բարձրացրել են Արաքսի հյուսիսում թուրքական ռազմաբազա հիմնելու հարցը: Թուրքիան պարզապես հետապնդում է այդ նպատակը: Եվ Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում աջակցությունը պարզապես փորձ էր այդ նպատակին հասնելու համար: Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառն, անկասկած, չէր կարող այս կարևոր խնդրի հետ կապվածված չլինել:
Չնայած Ռուսաստանի պաշտոնատար անձանց լռությանը, կասկած չկա, որ Ռուսաստանը դեմ է Արեւմուտքի ռազմավարական դաշնակցի և Հյուսիսատլանտյան դաշինքի ՆԱՏՕ-ի անդամի ներկայությանը իր սահմաններում:
Ռուսաստանն առաջին անգամ արձագանքեց Թուրքիայի նախագահի այս արտահայտություններին: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախազգուշացնելով Անկարայի պաշտոնյաներին Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին ասել է.«Եթե ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը տեղակայվի Ռուսաստանի սահմանների մոտ, Մոսկվան քայլեր կձեռնարկի նրա անվտանգությունն ապահովելու համար»:
Չնայած հայ փորձագետների լավատեսություններին և դիրքորոշումներին, ելնելով իր շահերից Ռուսաստանի պաշտոնյաները նշել են, որ նրանք կարող են համաձայն լինել Թուրքիայի դիրքորոշմանը: Թուրքիայի քաղաքական փորձագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ թուրքական զորքերի տեղակայումը Ադրբեջանում կարող է հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և Ադրբեջանի Հանրապետությունում ավելի մեծ ռազմաբազա հիմնելու և հետագա դիտարկման և ռազմական միջոցառումների համար:
Այն պայմաններում երբ Մոսկվայի պաշտոնյաները լռում էին Հարավային Կովկասում Անկարայի ռազմական ներկայության մասին թուրք պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ, թուրք պաշտոնյաները քայլ առ քայլ նախգծում են այդ գործընթացը: