Մամուլի տեսություն 19.06.2021
Ուրբաթ օրը, նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի փառահեղ ներկայությամբ, ազգային կամքի մարմնավորման օրն էր:
Քեյհան օրաթերթ
Չնայած դժգոհություններին, անխոհեմ քայլերին և կորոնավիրուսի տարածմանը, Իրանի ժողովուրդը կրկին սխրանք գործեց
Երեկ ազգային կամքի դրսևորման օրն էր, որը հերթական ոսկե էջն ավելացրեց Իրանի պատմությանը: Այն օրը, որ Իրանի ժողովուրդը ոսկե քվեաթերթիկներով գրեց, որ այստեղ գեներալ Սոլեյմանիի հայրենիքն է և ամեն մի իրանցի մի գեներալ Սոլեյմանի է, որ ցանկացած ճգնաժամային պահի ներկա են ու իրենց ներկայությամբ ահ ու սարսափ են առաջացնում թշնամու սրտում:
Երեկ Իրանի ժողովուրդը կրկին գրեց, որ երբեք չի մոռանալու իր թշնամու տմարդի վերաբերմունքը և բոլոր դժվարությունների ու պանծալի պատմության ծանրությունների դեմ գլուխ չի ծռել և Իրանին ծնկի բերելը թշնամիների սին պատրանքն է: Երեկ Իրանի ժողովուրդը մեկ անգամ ևս աշխարհին ցույց տվեց իր ուժն ու ազգային արժանապատվությունը: Ամեն իրանցի իր ընտրությամբ միացավ իրանցիների միատարր ու անծայրածիր օվկիանոսին:
Խորասան օրաթերթ
Իրանի «Հյուսիսային Ասալույեի» հայտնաբերման առաջին հաշվարկները
Կասպից նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտնել է Իրանի հյուսիսային շրջաններում նվաթի ու գազի մեծ պաշարների հայտնաբերման մասին: Նրա ասելով Դաշթ Գորգանը, Ռուդսարը, Ռամսարը և Չալուսը չորս կետեր են: Նախնական քննարկումները ցույց են տալիս, որ միայն Չալուսի գազատարածքի պաշարները Հարավային փարսի ծավալի մեկ չորրորդն են կազմում և այս գազադաշտը միայնակ կարող է ապահովել Եվրոպայի գազի 20 տոկոսը: Հետևաբար հորատումների հաջողության դեպքում Ասալույեի հյուսիսային տարբերակի ի հայտ գալն անհավանական չէ:
Ջավան օրաթերթ
Իրանի ընտրությունների մերժման նախագիծը պարտվեց
Նախատեսված էր Իրանում անցկացնել «Իրանի ընտրություներին մերժման նախագիծը», սակայն թշնամու բանալիները տարիներ է ինչ ոչ մի դուռ չեն բացում նրանց առջև: Նախատեսված էր ժողովուրդը չգար ու մասնակցությունը հասներ 20 տոկոսից ավելի ցածր ու նույնիսկ 10 տոկոսի: Հիմա, սակայն պարտության է մատնվել այդ նախագիծը և Արևմուտքին ուղղված առաջին ուղերձն այն է, որ այլևս հնարավոր չէ պատժամիջոցներ սահմանել իրանցիների դեմ: Մի ժողովուրդ, որ թե պատժամիջոցների բերումով ու թե ներքին ղեկավարների անարժանության պատճառով դժգոհ է թանկացումներից ու իրավացի է: Նրանցից շատերը իրենց ունեցվածքն ու խնայած գումարները կորցրին, սակայն դարձյալ հեղափոխության թիկունքը չդատարկեցին: Արևմտյան տեսաբանների համար դժվար է հավատալ, որ հարստությունն ու սեփականությունը կորցրած ժողովուրդը դարձյալ չի հեռանում իր համակարգից, իշխանությունից և դարձյալ հուսալով ապրում է:
Խորասան օրաթերթ
Հողի հետ խաղաղլու օգուտները երեխաների համար
Գուցե տհաճ լինի լսել, որ ձեր երեխան հողոտվել է կամ ուրիշ երեխաների հետ միասին հողով խաղում է, սակայն վատ չի լինի իմանաք, որ հողի ու կավի հետ խաղալը ազդում է երեխաների մարտսողական համակարգի վրա: Սակայն եթե փնտրում եք մի ճանապարհ, որ նախքան մրսածության և գրիպի սեզոնը ձեր երեխայի իմունային համակարգը ուժեղացնեք, ելքը շատ հեշտ է: Թողեք երեխաները խաղան հողի հետ:
armenpress.am
Ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը եւ հավաստիացրեց, որ ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլեւ միջազգային չափանիշերին:
«Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիեւն ասաց, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաեւ կարեւորեց առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր են փոխանակվել առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ:
news.am
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Այս մասին հայտնում են Հատուկ Քննչական ծառայությունից:
Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.-ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն: Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:
Կատարվում է նախաքննություն:
lragir.am
ԿԸՀ-ն արտահերթ ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել է 50 օտարերկրյա լրատվամիջոցների
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել է 50 օտարերկրյա լրատվամիջոցների։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջը:
168.am
Տևական երաշտը խաթարել է խոտաբույսերի, հացահատիկի, այլ մշակաբույսերի բնականոն աճը
Գեղարքունիքի մարզում ավելի քան մեկ ամիս տեւած ու շարունակվող երաշտը խաթարել է ինչպես բնական կամ ցանովի խոտի, այնպես էլ հացահատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերի բնականոն աճը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի տեղակալ Հայկ Սհոյանը, տեւական երաշտն արդեն էական վնասներ է հասցրել տնտեսություններին ու թողել է էական բացասական հետեւանքներ։
«Անմխիթար, ծանր վիճակ է սպասվում անասնակերի կուտակման առումով։ Ցանովի եւ բնական խոտհարքերում աճ գրեթե տեղի չի ունեցել, շարունակվող երաշտի պայմաններում, եղածն էլ չորանում-թափվում է, արոտներում ավելի շատ են չոր, քան թե կանաչ տարածքները, ինչը խնդիրներ է առաջացնում նաեւ անասունների արածեցման առումով։ Հացահատիկի աճը կանգնած է, տուժել են ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ գարնանացան գարու արտերը, որոնց մեծ մասը մարդիկ ստիպված կլինեն հնձել որպես անասնակեր։ Բանջարաբոստանային մշակաբույսերի՝ կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սխտորի ցանքերում եւս բույսերի բնականոն աճ ու զարգացում տեղի չի ունենում, քանի որ հողի մեջ խոնավություն բացարձակապես չկա։
Ստեղծված իրավիճակում ելքը մեկն է՝ ոռոգումը, որով հնարավոր կլինի ինչ-որ կերպ շտկել իրավիճակը։ Վարդենիսի եւ Մարտունու տարածքներում շատ տնտեսություններ, որտեղ հնարավոր է եղել ոռոգման ջուր մատակարարել, ոռոգել են իրենց հացահատիկի արտերը։ Մենք արդեն շահագործման ենք պատրաստել պոմպակայանները, ինքնահոս ոռոգման համակարգերը եւ պահանջի դեպքում պատրաստ ենք ջուր մատակարարել տնտեսություններին»,- ասաց Հայկ Սհոյանը։
168.am
«Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում». Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համաար 24 տպսգրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում , որի հետևանքով կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով:
Հրավիրում եմ դիտորդների և ԿԸՀ ուշադրությունը և ակնկալում եմ սպառիչ պատասխան:
Հ.Գ. Գնում ենք դատական նիստի..Պրոֆեսորը պետք է ազատ արձակվի»: