Մամուլի տեսություն 20.06.2021
Իրանական բոլոր թերթերի խորագրերն այսօր նվիրված էին նախագահական ընտրություններում Այաթոլլա Ռայիսիի հաղթանակին:
Քեյհան օրաթերթ
Արտասահմանաբնակ իրանցիների հպարտ մասնակցությունը ընտրություններին
Իրանի ողջ տարածքում ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում, այն դեպքում, երբ որոշ միջազգային լրատվամիջոցներ, որոնք դեմ էին Իրանի Իսլամական Հանրապետությանը և հակաիրանական պարսկալեզու լրատվամիջոցները, փորձում էին տպավորությունս ետղծել, թե մասնացությունը թույլ է եղել: Ժողովրդի ներկայությունը ցույց տվեց, որ այս շրջանակները դեռ հեռու են Իրանի իրողություններից: Այս անգամ, սակայն, անակնկալ պատահեց Իրանից դուրս և դա եղավ այն, ինչ տեղի ունեցավ որոշ երկրների ընտրատեղամասերում:
Իրան օրաթերթ
Էբրահիմ Ռեիսին դարձավ ԻԻՀ 8--րդ նախագահը
Իրանի 13-րդ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո ասել է.«Հեղափոխական ու հակակոռուպցիոն կառավարություն և կշարունակեմ շարժվել արդարության տարածման ուղղությամբ, որպես իսլամական հեղափոխության առանցքային առաքելություն»:
Տարբեր երկրների մեծ թվով պաշտոնյաներ, այդ թվում ՝Ռուսաստանի, Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի նախագահները և ՀՀ վարչապետը շնորհավորել են նորընտիր նախագահին. Քաղաքական գործիչները և մրցակից թեկնածուները նույնպես շնորհավորել են: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, 17 միլիոն 926 հազար 345-ով ընտրվել է Իրանի նախագահ:
Իրանի 13-րդ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, շաբաթ օրը, Սեյեդ Էբրահիմ Ռեիսին տարածել է հայտարարություն, որում ընդգծել է, որ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահն ընտրվել է ժողովրդավարության հիմունքների վրա, նա ժողովրդի ընտրյլան է և ողջ հանրապետության ծառան:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգը դուրս է բերվել Սաուդյան Արաբիայից
Պենտագոնը հայտարարել է, որ իր սարքավորումների, անձնակազմի և հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ մասը դուրս է բերում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններից: Ուոլ Սթրիթ Ջուրնալը առաջին լրատվամիջոցն էր, որը վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկացված աղբյուրները, հյաղորդել է այս մասին:
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ փոփոխությունը նպատակ ունի վերադասավորելու ԱՄՆ ռազմական ուժերը՝ Չինաստանին և Ռուսաստանին դիմակայելու համար: ԱՄՆ կառավարությունը չի մեկնաբանել հաջորդ ուղղությամբ Մերձավոր Արևելքում սարքավորումների և զորքերի տեղակայումը:
Իրան օրաթերթ
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է.<Իրանի 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցել է 28 միլիոն 933 հազար չորս մարդ>:
Նշելով,որ ընտրողների 48.8 տոկոսը մասնակցել է ընտրություններին, Ռահմանի Ֆազլին հավելել է.«Սեյեդ Էբրահիմ Ռեիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17 միլիոն 926 հազար 345 ձայն:»:
Իրանի ՆԳ նախարարն ասել է.«Մոհսեն Ռեզային հավաքել է 3 մլն 412 հազար 712 ձայն, Աբդոլնասեր Հեմաթին ստացել է ավելի քան 2 մլն 427 հազար 201 ձայն, Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ստացել է 999 հազար 718 ձայն»:
Անվավեր ձայները կազմում են 3,726,870, ուստի անվավեր ձայների թիվը երկրորդ տեղում է հայտնվել հաղթող թեկնածուի ձայների քանակից հետո: Հարավային Խորասան նահանգը 74 տոկոս մասնակցությամբ ունեցել է ամենաբարձր, իսկ Թեհրանի նահանգը ՝ 24 տոկոս մասնակցությամբ արջանագրել է ամենացածր մասնակցության ցուցանիշը:
orakarg.com
Մարուքյանն դիմել է գլխավոր դատախազին որպեսզի քրեական գործեր հարուցեն ադրբեջանական բոլոր խոշոր գործարարների նկատմամբ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ընկերությունների «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ պնդելով, որ 3 հայ գործարարներն օդային ճանապարհով տարբեր տեսակների սպառազինության մաքսանենգություն են կազմակերպել 2001-21թթ. ընթացքում դեպի ՀՀ և ԼՂՀ։
Ըստ հաղորդագրության՝ քրեական գործը հարուցվել է ապրիլի 28-ին, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի դատախազությունը իրավական օգնության համար դիմել է «օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին»:
Վերոնշյալի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով նույն սկզբունքով քրեական գործեր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել արտերկրում բնակվող ադրբեջանական բոլոր խոշոր գործարարների նկատմամբ, ովքեր որևէ կերպ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի՝ պատերազմի հանցագործ ռազմաքաղաքական էլիտային, վերջինների կողմից Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործությունների կազմակերպմանը, ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այժմ այդ հանցագործությունների շարունակմանը, ինչպես նաև սպառազինություն են ներմուծել Ադրբեջան վերջին տարիների ընթացքում, հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում։
news.am
Չինաստանի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունները բարելավվել են եւ հասել զգալի արդյունքների. Չինաստանի դեսպան
Վերջին տարիներին երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ տնտեսական հարաբերությունները Չինաստանի եւ Հայաստանի միջեւ միայն բարելավվել են եւ հասել զգալի արդյունքների։ Առեւտրի մակարդակը երկրների միջեւ 2016թ. կազմում էր 389 մլն դոլար եւ ավելացել է՝ 2020թ. հասնելով 995 մլն դոլարի։ Չնայած համավարակին՝ ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ ավելացել է 31.88 տոկոսով, ինչը մատնանշում է այն փաստի մասին, որ երկու երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալ ունեն։ Չինական ընկերությունների հետաքրքրությունը առեւտրատնտեսական ոլորտում ակտիվորեն աճում է եւ ներդրումներ ներգրավում նաեւ Հայաստանի տնտեսության համար։ Ընկերությունները մասնակցում են համատեղ նախագծերին, ինչպիսին են Հյուսիս-Հարավ մայրուղին, էլեկտրակայանների շինարարությունը, հանքային ջրերի եւ հագուստի արտադրության ֆաբրիկաները։
armenpress.am
Թուրքիայում հնարավոր են համարել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը մինչեւ աշուն
Թուրքիայի տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը, դա կարող Է տեղի ունենալ հուլիսի կեսից, օգոստոսից ոչ շուտ եւ նույնիսկ սեպտեմբերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է այս ճյուղի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանն ապրիլի 15-ից անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով սահմանափակել Էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Մայիսի վերջին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդել Էր սահմանափակումները մինչեւ հունիսի 21-ը երկարացնելու մասին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունում, ռուսաստանցի փորձագետների պատվիրակությունը հունիսի 17-ին ժամանել Է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը տուրիստական օբյեկտներում:
«Թուրքական տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը: Հուլիսի կեսերից, օգոստոսից ոչ շուտ, նույնիսկ սեպտեմբերին»,-գործակալությանն ասել Է աղբյուրը: Նրա խոսքով, Թուրքիա ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը ցույց են տալիս այն ամենը, ինչ նա ցանկանում Է տեսնել, նույնիսկ այն, ինչը չկա ծրագրում:
lragir.am
Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. ՀՀ նախագահն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:
Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը:
Նախագահ Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակության ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը: