Մեկնաբանություն- Ընտրություններին մասնակցելով, ի՞նչ պատգամ է փոխանցել Իրանի ժողովուրդը
Հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի շքեղ մասնակցությունը բազում ուղերձներ է պարունակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար:
Արաբական և եբրայական առանցքների կողմից տարածվող պատժամիջոցների քաղաքականության անարդյունավետություն
Իրանի նախագահական ընտրություններից շատ առաջ, արաբական որոշ լրատվամիջոցներ, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմը, փորձեցին ազդել հասարակության կարծիքի վրա և նվազեցնել Իրանի ընտրություններին մասնակցությունն ու հարցականի տակ դնել իսլամական հանրապետության համակարգի ժողովրդկանությունն ու օրինականությունը: Արաբական որոշ երկրներ և իսրայելական ռեժիմը կարծում էին, որ տնտեսական խնդիրների, հատկապես Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, ընտրություններին Իրանի ժողովրդի մասնակցությունը շատ ցածր կլինի:
Հունիսի 16-ին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Ոմանք, ովքեր քննադատում են Իրանի ընտրությունները, քվեատուփը չեն զանազանում մրգերի տուփից»:
Իրանցիների ներքին միասնությունը թշնամու տեղաշարժերի առջև
Հեղափոխության գերագույն առաջնորդի այս վճռական պատասխանը Իրանի ընտրական ջանքերի դեմ, ավարտվեց ժողովրդի մեծ մասնակցությամբ:
Ընտրությունների առաջին պատգամն այն էր, որ ժողովուրդը թշնամիների հակաքարոզչության ազդեցության տակ չի լինելու և կպահպանի իր միասնականությունը:
Լիբանանյան Ալ-Բանա օրաթերթը գրել է.«Օտարները պետք է հասկանան այն իրողությունը, որ իրանցիները թշնամու դիմաց միավորվում են իրենց երկրի անկախությունը պաշտպանելու համար»:
Համակարգին ժողովրդի վստահության քվեն և ապալեգիտիմացման քաղաքականության ձախողում:
Անցած օրը կայացած Իրանի ընտրությունների մյուս կարևոր պատգամը ժողովրդի վստահության ձայնն էր իսլամական հանրապետության համակարգին և այն որ ժողովուրդն իր տնտեսական խնդիրները չի վերագրում իսլամական հանրապետությանը, այլև դրանք արտաքին ճնշման և մարդկային սխալ գործելակերպի արդյունք է համարում: Այդ կապակցությամբ Հա-Արեց օրաթերթի Միջին արևելյան հարցերի վերլուծաբանն ասել է.«Իրանի ընտրություններում ժողովրդի մասնակցությունը վստահության քվե էր համակարգին»:
Առավելագույն ճնշման քաղքականության ձախողում
ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության նպատակներից էր ազդել ընտրություններում Իրանի ժողովրդի մասնակցության վրա: Երեկվա ընտրություններին ժողովրդի շուրջ կեսի մասնակցությունն ապացուցեց այդ քաղաքականության ձախողումը:
Իրանի ժողովրդի միասնությունը՝ բռնագրավյալ տարածքներում սոցիալական և քաղաքական տարրալուծման պայմաններում
Ուրբաթ օրը Իրանում կայացած ընտրություններին մասնակցել են քաղաքական տարբեր խավերը ներկայացնող ժողովուրդը: Իրանի ընտրությունները ժողովրդի միասնության բեմն էր, այն պայմաններում երբ անցած կիրակի օրը, Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունները քաղաքական ու սոցիալական պառակտման ասպարեզ էր: Իրանում ընտրությունները ոչ մի փակուղի չի առաջացնում: Սակայն Իսրայելում երկու տարվա ընթացքում չորս ընտրություններ են կայացել և ի վերջո կառավարություն է ձևավորվել իրարամերժ մտածելակերպով անձանց մասնակցությամբ: Իրանի ներքին համախմբվածությունը և կարևոր իրադարձություններից անվտանգ անցնելը հաղթաթուղթ է Իսլամական Հանրապետության իշխանության համար:
Բացի այդ հեղափոխական ու Դիմադրության առանցքայնությամբ իշխանության ձևավորվելը մտահոգություն է պատճառում Իսրայելին: Այդ շրջանակում, Ալ-Մայադին հեռուստակայանը հաղորդել է, որ Իրանի ընտրությունների ձայնը հզոր է լսվել Թել Ավիվում և բացահայտ մտահոգություն է առաջացրել այդ ռեժիմի մոտ: