Իսրայելի ռեժիմը մտահոգ է Երուսաղեմի ինթիֆադայի շարունակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i14377-Իսրայելի_ռեժիմը_մտահոգ_է_Երուսաղեմի_ինթիֆադայի_շարունակվելու_կապակցությամբ
Իսրայելի ռեժիմի բանակի վեց ավագ հրամանատարներ նախազգուշացնելով Երուաղեմի ինթիֆադայի շարունակվելու կապակցությամբ, հայտարարել են,որ ապարդյուն են անցել պաղեստինցիների բողոքի ակցիաները ճնշելու բանակի միջոցառումները և կառավարությունը պետք է մի ելք գտնի ինթիֆադային վերջ դնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 14:18 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմը մտահոգ է Երուսաղեմի ինթիֆադայի շարունակվելու կապակցությամբ

Իսրայելի ռեժիմի բանակի վեց ավագ հրամանատարներ նախազգուշացնելով Երուաղեմի ինթիֆադայի շարունակվելու կապակցությամբ, հայտարարել են,որ ապարդյուն են անցել պաղեստինցիների բողոքի ակցիաները ճնշելու բանակի միջոցառումները և կառավարությունը պետք է մի ելք գտնի ինթիֆադային վերջ դնելու համար:

Իսրայելի ռեժիմի ավագ հրամանատար՝ Ռուման Գաֆմանն ասել է.«Վերջին 2.5 ամիսների ընթացքում ավանների բնակիչների անվտանգությունը հայտնվել է Ինթիֆադայի հակակշռի տակ»:

2015 թ. հոկտեմբեր ամսից առայսօր, Պաղեստինի օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում Սիոնիստական ռեժիմի կողմից «Ալ Աղսա» պատմական մզկիթի և Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ իրականացվող սրբապիղծ քայլերի դեմ: Երուսաղեմի ինթիֆադայի մեկնարկից ի վեր , Սիոնիստական ռեժիմի բանակայինները սպանել են 215 պաղեստինցիների, մի խմբին վիրավորել և ոմանց էլ ձերբակալել : Սիոնիստական ռեժիմն այդ քայլով նպատակ ունի կանխել ինթիֆադան:

1967 թ. օկուպացված տարածքներում բնակչության տարասեռ կառուցվածքը թեժացրել է ինթիֆադայի կրակի բոցերը:

1967 թ. հունիսյան պատերազմից և պաղեստինյան տարածքների բռնազավթումից ի վեր, Իսրայելի ռեժիմը կառուցել է ավելի քան 100 քաղաքատիպ ավաններ , որտեղ բնակեցրել է հարյուր հազարավոր սիոնիստների: Իսրայելը մի կողմից առգրավում է պաղեստինյան բնակարաններն ու տարածքները և նրանց դարձնում է անօթևան , իսկ մյուս կողմից սիոնիստներին բնակեցնում է պաղեստինյան բռնազավթած վայրերում: Պաղեստինցիներին և սիոնիստներին միմյանց կողքին բնակեցնելու Իսրայելի ռեժիմի տարածամոլական քայլերի հետևանքով, օկուպացված տարածքները դարձել են պայթուցիկ ռումբ: Ծայրահեղական սիոնիստների տեղաշարժերով բռնագրավված տարածքները գտնվում են պայթյունավտանգ վիճակում:

1987 թ.-ից ի վեր, օկուպացված տարածքներում բռնկվել է երեք ինթիֆադա՝ Իսրայելի ճնշիչ քաղաքականությունների ու ծայրահեղությունների և քաղատիպ ավանների կառուցման դեմ բողոքելու նպատակով:

Երրորդ ինթիֆադան ձևավորվեց բռնագրավված Պակիստինում քաղաքատիպ ավանների կառուցման և այդ ավանների սիոնիստ բնակիչների կողմից «Ալ Աղսա» մզկիթի սրբապղծման դեմ բողոքի շրջանակում, որպեսզի Սիոնիստական ռեժիմի քայլերը կանխելով հնարավոր լինի աշխարհի ուշադրությունը սևեռել օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների վրա: Երուսաղեմի ինթիֆադան անցած ամիսներին աշխարհի հայացքն ուղղել է օկուպացված տարածքներում Իսրայելի հակամարդկային քաղաքականությունների վրա: Տարբեր ժողովուրդներ Իսրայելի ռեժիմին շրջափակման ենթարկելու արշավներ կազմելով, պայքար են սկսել նրա դեմ: Իսրայելի ներսում առկա են խոր տարաձայնություններ: Այդ ռեժիմի պաշտոնյաները ,որ անակնկալի են եկել Ինթիֆադայի շարունակվելուց, այժմ հանդես են եկել հաշտության բանակցությունների գործընթացը վերականգնելու պահանջով:

Քաղաքական հարցերի փորձագետների կարծիքով , Նեթանյահուի կառավարության ծրագրերում առաջացած խափանումները և պաշտոնյաների տարաձայնությունները ծագել են Երուսաղեմի ինթիֆադայի արդյունքում: Նման պայմաններում , Սիոնիստական ռեժիմի քաղաքական կառուցվածքի վրա Երուսաղեմի ինթիֆադայի կարևորագույն ազդեցությունն է՝ բանակի հրամանատարների մտահոգությունը Ինթիֆադայի շարունակման կապակցությամբ ,որը ֆինանսական , տնտեսական ու անվտանգության մեծ ծախսեր է պարտադրել Իսրայելի խարխլված տնտեսությանը: