Մամուլի տեսություն 22.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143856-Մամուլի_տեսություն_22.06.2021
Միջազգային գնահատականները վկայում են Իրանի տնտեսության 8% աճի և 10% գնաճի մասին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 22, 2021 12:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  22.06.2021

Միջազգային գնահատականները վկայում են Իրանի տնտեսության 8% աճի և 10% գնաճի մասին:

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Ե՛վ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները մտահոգված են Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանի հարաբերության կապակցությամբ

Ինչպես ասում է Իրանի համալսարանի աշխարհաքաղաքականության նախկին պրոֆեսոր, դիվանագետ Աբդոլռեզա Ֆարաջի Ռադը. Չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների ոլորտում ընդհանուր մթնոլորտը փոխվել է, երկու երկրներն էլ հետամուտ են իրենց սեփական խնդիրներին, և այդ դա զգուշորեն են կատարում: Ռուսաստանի վրա մարդու իրավունքների ճնշումները, կարծես, չեն գործում, բայց կա երկու շատ կարևոր խնդիր, որոնք կարող են երկու կողմերին դնել բանակցությունների սեղանի շուրջ: Ֆարաջի Ռադը մեկնաբանում է այս երկու դիրքերը ընդհանուր առմամբ անվտանգության-տնտեսական հարցերի տեսանկյունից. Մեկը կիբեր ոլորտին վերաբերող հարցերն են, որոնք Մոսկվա-Վաշինգտոն ապագա մարտահրավերն են, իսկ մյուսը՝ պայմանագրեր, որոնք, եթե Ռուսաստանը զրկվի դրանցից, անդառնալի վնաս կհասցնեն: Ամերիկացիները բարձրացրել են նավալնիի հարցը այն պարավայում երբ իրենք, Գուանտանամոյի ծոցում հազարավոր նավալնիներ են սպանել: Ֆարաջի Ռադն ասում է, որ մարդու իրավունքների հարցերը միայն մեդիայի գործառույթ ունեն և այն խնդիրները չեն, որոնք կարող են մարտահրավեր նետել Մոսկվային և Պուտինին:

 

Էբթեքար օրաթերթ

Էբրահիմ Ռեիսին  նախագահի պաշտոնում առաջին ասուլիսում. Մեր կառավարության արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում ՀԳՀԾ-ով

Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է, որ հավատալով մարդկային ռեսուրսներին, հատկապես երիտասարդներին և իր երկրի ռեսուրսներին, Աստծու կամքով, իրավիճակը կփոխվի հօգուտ ժողովրդի և կբարելավի մարդկանց կյանքը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, որպես նախագահ իր առաջին հանդիպման ժամանակ շեշտելով որ ուրբաթ օրւա ընտրությունների սխրանքը սիրելի ժողովրդի կողմից տարբեր ժամանակներում ստեղծված սխրանքների շարունակությունն է հավելել է. <Ժողովրդի ներկայությունը ուղերձ հղեց բոլոր թշնամիներին: Այս ներկայությունը իմաստալից և ընդարձակ էր՝ չնայած կորոնովիրուսի, բազում թշնամիների և հակառակորդի կողմից հոգեբանական պատերազմի պայմաններում>:

 

Խորասան օրաթերթ

Իրանի տնտեսության 8% աճի և 10% գնաճի միջազգային գնահատում

Fitch ինստիտուտը հայտարարել է առաջիկա տարիներին Իրանի տնտեսության 8% և 10% գնաճի բարձր աճի հավանականության մասին: Ըստ ISNA- ի, Fitch վարկային ինստիտուտը, որը աշխարհի լավագույն երեք վարկանիշային հաստատություններից մեկն է, կանխատեսել է ՀԳՀԾ-ի համաձայնագրի վերակենդանացումը` նշելով, որ պայմանագրի վերակենդանացման համար, հավանաբար, ամիսներ կպահանջվեն. Մենք կանխատեսում ենք, որ Իրանի տնտեսական աճն այս տարի կկազմի 3,4 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 2,8 տոկոս, պայմանով, որ կառավարությունը վերադառնա միջուկային գործարքին և պատժամիջոցներից ազատումներ ստանա:

 

Քեյհան օրաթերթ

Ամեն անգամ, երբ Իրանը շեղվում է հեղափոխական նորմերից, բախվում է մարտահրավերների և ճգնաժամերի

New York Times- ում Մաքս Ֆիշերը գրել է. Իրանի նման կառավարությունները, որոնք արմատավորված են հեղափոխության մեջ, ամենակայուններից են աշխարհում, և նրանք նույնիսկ ուժ են վերցնում ճգնաժամերից: 1979-ին ոմանք հավատում էին, որ այս հեղափոխությունը երկար չի ապրի և կոչնչանա առավելագույնը մեկ տարի հետո: Ըստ New York Times- ի, այս համոզմունքը ծիծաղելի չէր, քանի որ Իրանը բախվում էր բազմաթիվ ներքին ու արտաքին ճգնաժամերի: Դաժան ճգնաժամեր, որոնք կարող էին ոչնչացնել շատ ավելի հարուստ և արմատավորված կառավարություններ, բայց Իրանի կառավարությունը դեռ կենդանի է:

 

 

News.am

Լավրովը կոչ է արել սպասել Հայաստանի կառավարության ձեւավորմանը

Ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ պարզ չէ, թե ինչպես են այդ արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնան Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ղարաբաղում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:

«Եկեք պասենք, մինչ այնտեղ կառավարություն կլինի,- ասել է Լավրովը:- Մենք, թերեւս, ելնում ենք նրանից, որ պատերազմին վերջ տված եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որը սկիզբ դրեց ամբողջ տնտեսական գործունեության կոնկրետ ձեւերի համաձայնեցման գործընթացին, գործում են եւ համապատասխանում են ներգրավված բոլոր կողմերի շահերին»:

 

armenpress.am

«Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատներ վերցնելու վերջնական կարծիք չունի. Քոչարյանը հակված է վերցնելուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ստացել են իրենց պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն այս մասին ասաց հունիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Քոչարյանը նշեց, որ նախագահական ընտրություններ չեն, նախագահական ընտրություններում «պրիզը» մեկն է, խորհրդարանական ընտրություններում լինում են առաջին, երկրորդ տեղ և չեն պարտվում։

«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնելու հարցի վերաբերյալ վերջնական կարծիք, վերջանական որոշում չունենք», -ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը հակված է մանդատները վերցնելուն։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

 

armenpress.am

Ռուսաստանն անում է հնարավորը հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», - շեշտեց ռուսաստանցի դիվանագետը:

Դեսպան Կոպիրկինը դժվարանում է ասել՝ Հայաստանում քաղաքական վերջին պրոցեսի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտվելը կակտիվացնի՞ արդյոք գերիների վերադարձի գործընթացը, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդիրը Ռուսաստանի մշտական ուշադրության կենտրոնում է, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակվելու է:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանն ասաց, որ Մոսկվան ողջունել է այդ քայլը՝ ավելացնելով, որ այդ փոխանակումն էլ, իր կարծիքով, տեղի չէր ունենա, եթե չլիներ ռուսական կողմի և ռուսաստանյան խաղաղապահների նախապատրաստական և շատ շոշափելի աշխատանքը:

 

168.am

Հայաստանը մնում է ազատ Ինտերնետով երկիր. «Ամերիկայի ձայն»

Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով: Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարեւան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից, այլեւ ԱՊՀ բոլոր անդամ երկրներից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Իսլանդիայի եւ Էստոնիայի կողքին, որոնք լավագույնն են, գտնվում են նաեւ Վրաստանն ու Հայաստանը», – նշում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Ազատ երկրների թվում են նաեւ Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Ընդհանուր թվով՝ 17 երկիր: Freedom House-ի փորձագետ Ադրիան Շահբազի խոսքով, Եվրասիայի տարածքում ազատ համացանց ունեցող երկրները երկուսն են՝ Հայաստանը եւ Վրաստանը: Չնայած, որ երկուսն էլ համացանցի ազատության ոլորտում չնչին անկում են արձանագրել, միեւնույն է, մնացել են ազատ Ինտերնետ ունեցող երկրներ: Այսպես, ի տարբերություն Եվրասիայի բոլոր այլ երկրների, Հայաստանում եւ Վրաստանում չկան Ինտերնետում քննարկման համար արգելված հասարակական եւ քաղաքական թեմաներ:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ուզբեկստանում արգելվում է համացանցում քննադատել իշխանությունները, իսկ Թուրքիայում եւ Ադրբեջանում արգելվում է նաեւ ծաղրել իշխանություններին, մինչդեռ Ռուսաստանում եւ Ուկրաինայում գրանցվել են առցանց խաղաղ բնույթի գրառումների համար ձերբակալությունների դեպքեր:

«Ուկրաինայում մենք ականատեսը եղանք ձերբակալությունների եւ ազատազրկումների՝ քաղաքական դիրքորոշումն առցանց խաղաղ արտահայտելու համար: Մարդիկ ազատազրկվել էին ծայրահեղականության մեղադրանքով: Նույնը տեղի էր ունեցել Ռուսաստանում, որտեղ օրենքով նախատեսված առավելագույն ազատազրկումներ են գրանցվում խաղաղ քաղաքական դիրքորոշման արտահայտման համար», – նշել է Շահբազին:

Վատագույն իրավիճակն է գրանցվել Չինաստանում եւ Իրանում, այս երկրների իշխանությունները Freedom House-ի փորձագետների խոսքով, փորձում են իրենց երկրների տարածքում համացանցի վրա լիարժեք հսկողություն հաստատել: Միեւնույն ժամանակ, Շահբազին ընդգծել է, որ փորձագետները գիտակցում են ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, այդ թվում եւ՝ առցանց.

«Միջազգային հանրությանը անհրաժեշտ է մշակել դրա դեմն առնելու դրական միջոցներ, քանի որ աշխարհով մեկ ընդունվող հակաահաբեկչական օրենքները չափազանց ծայրահեղ մոտեցում են որդեգրում: Այսպես, առցանց ահաբեկչության քրեականացման հետ մեկտեղ մենք տեսնում ենք, ինչպես է քրեականացվում նաեւ խաղաղ կարծիքի արտահայտումը», – նշում է փորձագետը:

Օրինակ, Թաիլանդում քաղաքացին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում թագավորական ընտանիքին քննադատելու համար, իսկ Չինաստանում համալսարանի դասախոսը դատապարտվել է ցմահ ազատազրկման կառավարության քաղաքականությունը հարցականի տակ դնելու համար: Իրանում երիտասարդ ծաղրանկարիչը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Ֆեյսբուքում օրենսդիրներին կենդանիների տեսքով պատկերելու համար:

Ինտերնետից օգտվող մարդկանց երկու երրորդը ապրում է համացանցում իշխանությունների քննադատման սահմանափակ պայմաններում։ Այդ պայմաններում, ըստ փորձագետի, առավել մեծ հույս են ներշնչում Հայաստանի եւ Վրաստանի նման երկրները, որոնց հաջողվում է մնալ ազատ համացանց ունեցող երկրների շարքում։