Մամուլի տեսություն 24.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144034-Մամուլի_տեսություն_24.06.2021
Աշխարհի 13 երկրներ ցանկանում են գնել կորոնավիրուսի իրանական պատվաստանյութ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 24, 2021 08:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.06.2021

Աշխարհի 13 երկրներ ցանկանում են գնել կորոնավիրուսի իրանական պատվաստանյութ:

Քեյհան օրաթերթ

New York Tomes. Խաշողջիի սպանությունն իրականացրած խումբը վարժանքներ է անցել ԱՄՆ-ում

Ամերիկյան թերթը գրել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիին սպանած խմբի անդամները վարժանքներ են անցել ԱՄՆ-ում:

Washington Post օրաթերթի թղթակից Ջամալ Խաշողջիին սպանած խմբի անդամները ռազմական վարժանքներ են ստացել ԱՄՆ Արկանզաս նահանգում:

2018 հոկտեմբերին Ստամբուլում Ռիադի հյուպատոսարան մուտք գործելուց հետո, Խաշողջին սպանվել էր վերոնշյալ խմբի կողմից: Հաղորդումների համաձայն, սպանությունից հետո նրա մարմնը մասնատվել էր:

 

Ջավան օրաթերթ

Աշխարհի 13 երկրներ ցանկություն են հայտնել ձեռք բերել իրանական <Քովո Իրան Բարաքաթ> պատվաստանյութ

Պատվաստանյութը դեռևս գտնվում է փորձարկման շրջանում: Պատվաստանյութն ապահովում է կորոնավիրուսի նկատմամբ 93.5 տոկոս իմունիտետ: Այդ պատճառով, վերոնշյալ երկրները ցանկություն են հայտնել ձեռք բերել պատվաստանյութը:

<Քովո Իրան Բարաքաթ> պատվաստնյութն արդյունավետ է եղել բրիտանական շտամի դեպքում և հիմա փորձարկումներ են անցկացվում հնդկական շտամի նկատմամբ պատվաստանյութի ազդեցության ուղղությամբ:

Հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ այն կարող է արդյունավետ լինել նաև հնդկական շտամի դեպքում:

Ներկայումս մշակվում է պատվաստանյութի  ուսումնասիրության պրոպոզալը 12-18 տարեկան անձանց վրա: Եթե Իրանի առողջապահության նախարարությունն այն հաստատի, առաջիկայում կսկսվեն մխնաև այս տարիքային խմբի վրա փորձարկումները:

 

Իրան օրաթերթ

Իրանի ատոմային էներգիայի գործակալության շենքերից մեկում չեզոքացվել է դիվերսիոն հարձակում

Չորեքշաբթի օրը, չեզոքացվել է Թեհրանի արևմուտքում տեղակայված, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ  դիվերսիոն հարձակում:

Գործողության ընթացքում զոհեր և նյութական վնասներ չեն գրանցվել:

 

Էթեմադ օրաթերթ

Պատժամիջոցը և ահաբեկչությունը որպես մեդիաբռնության գաղտնաբառեր

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցվել է տասնյակ լրատվական կայքերի աշխատանքը, որոնք կապեր են ունեցել Իրանի հետ: Հայտարարության համաձայն, վերոնշյալ կաքերը <տարածել են կեղծ ինֆորմացիա և փորձել ազդել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների վրա:

Այս քայլն ըստ երևոյթին բարձրացնելու է լարվածությունը երկու երկրների միջև, այն էլ Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունների ֆոնին: