Մամուլի տեսություն 24.06.2021
Աշխարհի 13 երկրներ ցանկանում են գնել կորոնավիրուսի իրանական պատվաստանյութ:
Քեյհան օրաթերթ
New York Tomes. Խաշողջիի սպանությունն իրականացրած խումբը վարժանքներ է անցել ԱՄՆ-ում
Ամերիկյան թերթը գրել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիին սպանած խմբի անդամները վարժանքներ են անցել ԱՄՆ-ում:
Washington Post օրաթերթի թղթակից Ջամալ Խաշողջիին սպանած խմբի անդամները ռազմական վարժանքներ են ստացել ԱՄՆ Արկանզաս նահանգում:
2018 հոկտեմբերին Ստամբուլում Ռիադի հյուպատոսարան մուտք գործելուց հետո, Խաշողջին սպանվել էր վերոնշյալ խմբի կողմից: Հաղորդումների համաձայն, սպանությունից հետո նրա մարմնը մասնատվել էր:
Ջավան օրաթերթ
Աշխարհի 13 երկրներ ցանկություն են հայտնել ձեռք բերել իրանական <Քովո Իրան Բարաքաթ> պատվաստանյութ
Պատվաստանյութը դեռևս գտնվում է փորձարկման շրջանում: Պատվաստանյութն ապահովում է կորոնավիրուսի նկատմամբ 93.5 տոկոս իմունիտետ: Այդ պատճառով, վերոնշյալ երկրները ցանկություն են հայտնել ձեռք բերել պատվաստանյութը:
<Քովո Իրան Բարաքաթ> պատվաստնյութն արդյունավետ է եղել բրիտանական շտամի դեպքում և հիմա փորձարկումներ են անցկացվում հնդկական շտամի նկատմամբ պատվաստանյութի ազդեցության ուղղությամբ:
Հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ այն կարող է արդյունավետ լինել նաև հնդկական շտամի դեպքում:
Ներկայումս մշակվում է պատվաստանյութի ուսումնասիրության պրոպոզալը 12-18 տարեկան անձանց վրա: Եթե Իրանի առողջապահության նախարարությունն այն հաստատի, առաջիկայում կսկսվեն մխնաև այս տարիքային խմբի վրա փորձարկումները:
Իրան օրաթերթ
Իրանի ատոմային էներգիայի գործակալության շենքերից մեկում չեզոքացվել է դիվերսիոն հարձակում
Չորեքշաբթի օրը, չեզոքացվել է Թեհրանի արևմուտքում տեղակայված, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ դիվերսիոն հարձակում:
Գործողության ընթացքում զոհեր և նյութական վնասներ չեն գրանցվել:
Էթեմադ օրաթերթ
Պատժամիջոցը և ահաբեկչությունը որպես մեդիաբռնության գաղտնաբառեր
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցվել է տասնյակ լրատվական կայքերի աշխատանքը, որոնք կապեր են ունեցել Իրանի հետ: Հայտարարության համաձայն, վերոնշյալ կաքերը <տարածել են կեղծ ինֆորմացիա և փորձել ազդել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների վրա:
Այս քայլն ըստ երևոյթին բարձրացնելու է լարվածությունը երկու երկրների միջև, այն էլ Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունների ֆոնին: