Մամուլի տեսություն 25.06.2021
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ԵՎՐՈ-2020-ի շրջանակում դուբլի հեղիանակ դարձավ Ֆրանսիայի դեմ խաղում՝ այդկերպ հավասարվելով հավաքականների պատմության լավագույն ռմբարկու Իրանի հավաքականի նախկին ավագ Ալի Դայեին, արձագանքել է իրանցի ֆուտբոլիստի շնորհավորանքին.
Իրան
Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել Ալի Դայեին
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ԵՎՐՈ-2020-ի շրջանակում դուբլի հեղիանակ դարձավ Ֆրանսիայի դեմ խաղում՝ այդկերպ հավասարվելով հավաքականների պատմության լավագույն ռմբարկու Իրանի հավաքականի նախկին ավագ Ալի Դայեին, արձագանքել է իրանցի ֆուտբոլիստի շնորհավորանքին.
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն «Եվրո -2020» -ում Ֆրանսիայի դեմ խաղում խփել է թվով 109-րդ գոլը ՝ դառնալով Ալի Դայեիից հետո երկրորդ ֆուտբոլիստը, ով խփել է 109 գոլ:
Խաղից հետո, Ալի Դայեին Ինստագրամում գրառում էր կատարել ՝ շնորհավորելով Ռոնալդուին այս ռեկորդը կոտրելու համար և նրան անվանելով նրան ոգեշնչող մարդ: Ժամեր անց Ռոնալդուն իր ինստագրամյան էջում գրել է «Իսկակակն չեմպիոնները չեմպիոն են մնում հավերժ: Հաճելի հպարտությունում եմ զգում, երբ նման խոսքեր եմ լսում կուռքից: Շնորհակալ եմ, Ալի Դայեի»:
Էթեմադ օրաթերթ
Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհի 30 զոհերի մարմիններն անհետացել են
Իրաքի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը, ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաղդադի հարավում գտնվող Իբն ալ-Խաթիբ հիվանդանոցում բռնկված հրդեհի 30 զոհի դիերն անհետացել են: Իրաքի ՆԳՆ-ն հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 82 մարդ, մինչդեռ դատաբժշկական մարմնին հասցված դիակների քանակը ընդամենը 52-ն է: Դեպքից հետո Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Ղադհիմին աշխատանքից հեռացրել է երկրի առողջապահության նախարարին:
Ջամե Ջամ օրաթերթ
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը պաղեստինյան Դիմադրության խմբերի դեմ ուղղված հայտարարություն է արել
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել ՀԱՄԱՍ-ի դեմ՝ Իրանի հետ հարաբերությունների պատճառով:
ԻԼԻՊ խոսնակ Աբու Համզա ալ-Ղորեյշին կոչ է արել ընդվզել Համասի դեմ՝ Իրանի շարժման կապի պատճառով:
Համշահրի օրաթերթ
Արեւմուտքին մեկ քայլ է մնացել կորոնավիրուսը լրիվ հաղթահարելու համար
ԱՄՆ-ը և եվրոպական երկրների մեծ մասը, որոնք ամբողջությամբ պատվաստել են իրենց բնակչության առնվազն քառորդ մասը, վերացրել են բազմաթիվ սահմանափակումներ, այդ թվում ճանապարհորդության արգելքները: Այս օրերին արևմտյան շատ երկրներում կյանքի նախկին տեմպը վերականգնվել է ՝ համատարած պատվաստումների և կորոնավիրուսով վարակվածների թվի նվազման արդյունքում: Ճամփորդական շատ սահմանափակումներ և կարանտինային ռեժիմը հանվել են, և մարդկանց թույլատրվել է կրկին հավաքվել նախկինի պես: Բայց որոշ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Բրազիլիան, ճգնաժամի մեջ են ու շարունակում են պայքարել պանդեմիայի երկրորդ և երրորդ ալիքների դեմ, իսկ պատավստումն այս երկրներում դանդաղ է ընթանում:
armenpress.am
Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ
ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ ընտրությունները դիտարկելու և դրանց արդյունքներով զեկույցներ ներկայացնելու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բուշը խոսել է ԵԱՀԿ նստաշրջանում:
«Ուրախ էինք տեղեկանալու, որ ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Ընտրողներին ներկայացվել է կարծիքների լայն շրջանակ, հիմնարար իրավունքներն ու ազատությունները մեծամասամբ հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել»,- նշել է դեսպանը:
Նա կիսել է մտահոգություններն այն մասին, որ քարոզարշավի ժամանակաշրջանն աչքի էր ընկնում խիստ բևեռացմամբ և հրահրող հռետորաբանությամբ, և որ քարոզարշավի ընթացքում կանայք երկրորդ պլան էին մղված:
«Ակնկալում ենք տեսնել ընտրությունները դիտարկող առաքելության վերջնական զեկույցը, որը արժեքավոր տեղեկություններ կպարունակի՝ ուղղված ընտրական գործընթացի հետագա բարելավմանը և կլուծի ի հայտ եկած խնդիրները: ԺՀՄԻԳ օբյեկտիվ ուսումնասիրություններն ու առաջարկություններն արժեքավոր գործիք են, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել դրանցից, այդ թվում և՝ կյանքի կոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս և նախկին առաջարկները:
Միացյալ Թագավորությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում և ժողովրդավարության ու տնտեսական բարեփոխումների ոլորտում համագործակցության միջոցով»,- հայտարարել է Նիլ Բուշը:
armenpress.am
Չեխիայի ոստիկանական ուսումնարանի ուսանողները թունավորվել են քիմիական նյութից
Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում Է, քիմիական նյութից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ČT հեռուստաալիքը:
Տեղի հիվանդանոց են տարել 17 ուսանողների: Նրանց վիճակը չի առաջացնում բժիշկների անհանգստությունը, բայց նրանք պետք Է որոշակի բուժընթաց անցնեն: Ինչն Է դարձել ապագա ոստիկանների թունավորման պատճառ, որոնցից ոմանք կորցրել են գիտակցությունը, առայժմ ստույգ չի պարզվել:
Բացի քիմիական նյութից թունավորվելուց, ինչը կարող Էր տեղի ունենալ գազի հոսակորստի հետեւանքով, դիտարկվում Է ուսումնարանի ճաշարանում կերակրից թունավորման վարկածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ինդոնեզիայում Մերապի հրաբուխը 1 կմ բարձրությամբ մոխիր եւ ծուխ է արտանետել
Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, որը գտնվում Է Ճավա կղզում, շուրջ 1 կիլոմետր բարձրությամբ մոխիր եւ ծուխ Է արտանետել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով Երկրաբանական աղետների ոլորտում հետազոտությունների եւ տեխնոլոգիաների մշակման կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ տեղի Է ունեցել նաեւ հրաբխային ապարների արտանետում: Ժայթքումը տարածվել Է Մերապիի խառնարանից մինչեւ 3 կիլոմետր դեպի հարավ - արեւելք:
Կենտրոնում բնակչությանը կոչ են արել պահպանելու հանգստւթյուն եւ կրելու պաշտպանական դիմակներ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել։ Որոշումները կայացվել են Ադրբեջանի քաղաքացիների 6 բողոքի հիման վրա։
Ադրբեջանի կառավարությունը հայցվորներին ընդհանուր առմամբ պետք է 20,200 եվրո (մոտ $17,000) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Jam News-ը։
Փոխհատուցումը պետք է վճարվի 3 ամսում։
Վերոնշյալ գործերում հայցվորները դիմել էին ազգային դատարաններ քաղաքացիական հայցերով, սակայն ադրբեջանական դատարանները քննել են գործերը հայցվորների բացակայությամբ՝ չտեղեկացնելով նրանց դատական նիստերի անցկացման վայրի և ժամի մասի։ Իսկ հետո հայցվորների օգտին ընդունված որոշումները չեն կատարվել:
panarmenian.net
ՀՀ նախագահը հանդիպել է Ծառուկյանին և Մարուքյանին․ Քննարկել են ներքաղաքական վիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Հանդիպումներում մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ:
Ծառուկյանի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ընդգծել է ԲՀԿ-ի դերը երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:
Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստանը» կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:
Մարուքյանի հետ հանդիպմանը Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է:
Նշվել է, որ «Լուսավոր Հայաստանը» մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:
Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները:
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։