Մեկնաբանություն. Բայդենի կառավարության իրական մոտեցումն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չչեղարկելն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144192-Մեկնաբանություն._Բայդենի_կառավարության_իրական_մոտեցումն_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները_չչեղարկելն_է
Իրանի հարցով ԱՄՆ կառավարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հունիսի 25-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում վերացնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները և կվերացնի միայն այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ է չեղարկել ՀԳՀԾ-ն վերադառնալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2021 13:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի կառավարության իրական մոտեցումն ԱՄՆ-ի  հակաիրանական պատժամիջոցները չչեղարկելն է

Իրանի հարցով ԱՄՆ կառավարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հունիսի 25-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում վերացնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները և կվերացնի միայն այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ է չեղարկել ՀԳՀԾ-ն վերադառնալու համար:

Մալին ասել է. «Նրանք ուզում են, որ մենք վերացնենք բոլոր պատժամիջոցները, որոնք նախագահ Թրամփը կիրառել է 2018 թվականից ի վեր: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք չեղարկել այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ են ՀԳՀԾ վերադառնալու համար, բայց չենք չեղարկի Թրամփի վարչակազմի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները»:

Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ կքննարկի միայն այն պատժամիջոցների չեղարկումը, որոնք հակասում են ՀԳՀԾ-ին, ուրեմն Թրամփի ժամանակաշրջանում Իրանի դեմ այլ պատժամիջոցները վերացնելու հնարավորություն չկա: Թեհրանը ցանկանում է չեղարկել Թրամփի ժամանակաշրջանում Իրանի դեմ կիրառված բոլոր 1500 պատժամիջոցները:

Բայդենի կառավարությունը, որը հավակնում է միջուկային գործարքին վերադառնալուն, գործնականում որդեգրել է այնպիսի մոտեցում, որը կարող է հանգեցնել գործարքի տապալմանը:

Փաստորեն, Վաշինգտոնը ոչ միայն Վիեննայում կայանալիք ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների շրջանակում, կրկնում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման պահանջները  է Իրանի, այլև ցանկանում է հնարավոր համաձայնագրում ներառել այլ խնդիրներ, ինչպիսիք են հրթիռային ծրագիրը և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը, որը կապահովի Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ և կչեղարկի Թրամփի օրոք Իրանի դեմ սահմանված  պատժամիջոցները: Բայդենի վարչակազմի սպառնացող դիրքորոշումներն ու զգուշացումները Իրանին ՀԳՀԾ-ին վերադառնալու Վաշինգտոնի քաղաքականությունը փոխելու հնարավորության վերաբերյալ ակտիվացել են:

Բայդենի կառավարությունը որդեգրել է բանակցությունները լքելու և Իրանին սպառնացող մոտեցումը: Ռոբերտ Մալին ասել է.«Թեհրանի հետ բանակցությունների դուռը հավերժ չի բացվի ... Եթե Իրանը ցանկացած համաձայնությունը չի բխում մեր շահերից, մենք դուրս կգանք բանակցություններից»:

Ռոբերտ Մալին պնդում է, որ Թեհրանը ենթարկվել է հոգեբանական և քաղաքական ճնշման՝ Իրանին ստիպելով ընդունել նվազագույն համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ չեղարկել Թրամփի օրոք սահմանված նվազագույն պատժամիջոցները, իսկ Իրանին ստիպել կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր հանձնառությունները:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, պատասխանելով ԱՄՆ պաշտոնյաների դիտողություններին և հայտարարություններին, ասել է.«Համաձայնագրի ճակատագիրն առաջին հերթին կախված է մյուս կողմերի որոշումից»: Իրանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ն չեղարկի բոլոր  հակաիրանական պատժամիջոցները:

Բայդենի վարչակազմը, համահունչ ԱՄՆ միակողմանի և հեգեմոն մոտեցմանը, կոչ է անում Իրանին  ընդունել Վաշինգտոնի բոլոր պահանջներն ու պայմանները և սահմանափակ ու պայմանական զիջումների գնալ պատժամիջոցների վերացման հարցում և նույնիսկ պատրաստ չէ պարտավորություն ստանձնել մնալ ՀԳՀԾ-ում: Բայդենի վարչակազմի մոտեցումը Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի ուժային մոտեցման շարունակությունն է , որի ձախողումը մինչ այժմ ապացուցված է: