Մամուլի տեսություն 26.06.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144198-Մամուլի_տեսություն_26.06.2021
Շեշտը դնելով ազգային արտադրության հպարտության և պատժամիջոցները շրջանցելու վրա, Իրանի մեծարգո առաջնորդը ստացել է իրանական պատվաստանյութի առաջին դեղաչափը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 26, 2021 13:40 Asia/Tehran

Շեշտը դնելով ազգային արտադրության հպարտության և պատժամիջոցները շրջանցելու վրա, Իրանի մեծարգո առաջնորդը ստացել է իրանական պատվաստանյութի առաջին դեղաչափը:

 Քեյհան օրաթերթ

Իրանի մեծարգո առաջնորդը ստացել է իրանական պատվաստանյութի առաջին դեղաչափը

Իրանում արտադրվել է կորոնավիրուսի տեղական պատվաստանյութ և Իրանը այսպիսով շրջանցել է պատժամիջոցները: Իրանցի հեղափոխական և հավատացյալ երիտասարդների ջանքերի շնորհիվ, ներքին   կարողությունների հիման վրամ, ստեղծվեց կորոնավիրուսի պատվաստանյութը և մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Իրանի ժողովուրդն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, արտադրել, աճել, նախաձեռնել, կտրել գիտության ու տեխնոլոգիայի սահմաններն ու առաջ գնալ: Իրանի առաջադիմությանը միշտ աջակցող ու այդ հարցով այդ քայլերը խրախուսող հեղափոխության մեծարգո առաջնորդի իրանական պատվաստանյութով պատվաստումը ազգային ընդունակության ու կարողության մեծ ու հատուկ գնահատական էր: 

 

 Իրան օրաթերթ

Հավաքական անվտանգությունն Իրանի նոր կառավարության տարածաշրջանային ոլորտի արտաքին քաղաքականությունն է

Իրանի ընտրյալ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին աշխարհի երկրների բարձրաստիճան պաշտոնատարների կողմից ուղղված շնորհավորական ուղերձների հետ միաժամանակ, Քուվեյթի Էմիրի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սեյեդ Էբրահիմ Ռեիսին շեշտել է.«Հավաքական անվտանգությունը» Իրանի նոր կառավարության «Տարածաշրջանային արտաքին քաղաքականության դոկտրինայի» մի մասն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս զրույցի ընթացքում  շնորհակալություն հայտնելով Կատարի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորանքների կապակցությամբ, Ռեիսին ասել է.«Իրանի ու Կատարի ժողովուրդների կապը դեռևս ուժեղ ու ամուր է, որ տարբեր ցնցումները չեն կարողացել խափանել այն»:

Իրանի ընտրյալ նախագահը ճնշումների ու պատժամիջոցների ժամանակաշրջանում երկկողմ հարաբերությունների բարելավումը համարել է երկու երկրների հարաբերությունների երաշխիքը և շեշտել է.«Հավաքական անվտանգությունը» Իրանի նոր կառավարության տարածաշրջանային արտաքին քաղաքականության դոկտրինայի հիմական բաղադրիչն է, որ կարող է խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջանի երկրներին և հանդարտություն ու ապահովություն՝ ժողովուրդներին»:

 

 Ջավան օրաթերթ

Կանադայում հայտնաբերվել է երեխաների ևս մեկ զանգվածային գերեզմանոց

Կանադայի Բրիտանական Կոլումբիա  նահանգի կաթոլիկների գիշերօթիկ դպրոցի շրջափակում տեղացի երեխաների զանգվածային գերեզմանի հայտնաբերումից մեկ ամիս չանցած, Սասկաչեվանում հայտնաբերվել է մեկ ուրիշ զանգվածային գերեզման, որպեսզի տեղացիների, գունամորթների ու մուսուլմանների դեմ արևմուտքի անցյալ դարի վայրենաբարո պատմության էջերից մեկը մեկ անգամ ևս թերթվի և միացվի աշխարհի տարբեր երկրներում նրանց կողմից իրականացվող հանցագործություններին: 

Բրիտանական Կոլումբիա նահանգի ժողովուրդը համոզված է, որ այս գերեզմանոցում թաղված երեխաների թիվը հավանաբար նախկինում հայտնաբերված գերեզմանում թաղված երեխաների թվի եռապատիկն է:

 

 Իրան օրաթերթ

Իրանի տարածքների 95 տոկոսը միացված է գազամատակարարման ցանցին

Իրանի նախագահը Ազգային նախագծերի բացման 75-րդ շաբաթվա ընթացքում ավելի քան 2 հազար 800 գյուղերի ու 21 քաղաքների գազամատակարարման ցանցին միացումը համարել է պատվաբեր, ասելով. «Այսօր գազամատակարրաման ոլորտում հասել ենք 95 տոկոս չափանիշի, որ գուցե համաշխարհային մասշտաբով բացառիկ լինի: Այս թիվը 11-րդ և 12-րդ կառավարությունների պարծանքն է և վճռական պատասխան է նրանց համար, ովքեր անարդար են խոսում այս կառավարության մասին»:

 

panorama.am

Հայաստանի Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է

Հայաստանի ազգային գրադարանի և Google Cultural Institute-ի համագործակցության արդյունքում Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է։ Այս մասին տեղեկացնում են Գրատպության թանգարանից։ «Հայ գրատպության առաջնեկները» առցանց ցուցադրությունը միջազգային  լսարանին է ներկայացնում հայ գրատպության 500- ամյա պատմությունն ու անցած ճանապարհը` ցուցադրելով առաջին հայատառ տպագիր աշխատությունները:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը։ 

 

armenpress.am

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն իրենց լավ են զգում

Շիրակի մարզ  էքսկուրսիա եկած  և սննդային թունավորում նախնական վարկածով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն ու մեծահասակներն իրենց լավ են զգում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ նշելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի հունիսի 26-ին, մյուսները՝ 27-ին: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել:

Շիրակի մարզ Այրումից էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ երեխաներն արդեն Գյումրիում էին: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

 

armenpress.am

Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝  ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի արտգործնախարարությունը:

«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարևոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Գարնոն՝ ընդգծելով, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն, որպեսզի այս առաքելությունը հաջող իրականացվի:

Հատուկ հանձնակատարն առաքելության ընթացքում կուսումնասիրի, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, ավելացնել Հայաստանի ներգրավվածությունը բազմակողմ ինստիտուտներում և խթանելու ներառական տնտեսական աճը: Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:

Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, դրանց ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է իրականացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ: Նա այցելելու է նաև Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության անդամների, գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

«Այս առաքելությունն ընդգծում է, թե Կանադայի համար որքան կարևոր է

Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Առաքելության ավարտին հատուկ հանձնակատարը զեկույց կներկայացնի նախարար Գարնոյին, այդ թվում և առաջարկներ, թե ինչպես կարող է Կանադան ապագայում Հայաստանի հետ առաջ տանել ժողովրդավարական հավակնությունների իրականացումը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իր հերթին դեսպան Ստեֆան Դիոնն առաքելության պատասխանատու պաշտոնում նշանակվելու առնչությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով. «Ինձ համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը»:

 

aravot.am

Նիկոլ Փաշինյանը եկել, Արմավիրի բնակիչներին խոստացել է` ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, սակայն նրա հեռանալուց հետո ընդհանրապես կտրել են ջուրը․ «Ա1+»

Երևան-Արմավիր ավտոճանապարհը առավոտյան 10-ից մասամբ փակել են Արմավիրի մարզի շուրջ 13 գյուղի բնակիչներ` իրենց բողոքի ձայնն այդպես հայտնելով ոռոգման ջուր չլինելու խնդրի վերաբերյալ: «Ա1+»-ին ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ այս տարի երկու անգամ միայն ցորենի այգիներն են կարողացել ջրել, հիմա մնացած բերքը ջրելու համար ընդհանրապես ջուր չեն ստանում, իսկ հատկապես նման շոգ եղանակին լոլիկը, վարունգն ու մնացած մթերքները չորանում ու փտում են: «Կարող է հիմա խաբեն, ասեն` ջուրը տվեցինք, մարդիկ գնան, տեսնեն ջուրը կա, հանդատրվեն, հենց գնացին, մեկ ժամ հետո էլի ջուրը անջատեն», – նշեց մասնակիցներից մեկը: Գյուղացիներն ասում են` ամեն տարի նույն պատմությունն է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ եկել, խոստացել է` ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, սակայն նրա հեռանալուց հետո ընդհանրապես կտրել են ջուրը:

 

panarmenian.net

Արցախի ԱԽ-ում քննարկել են խմելու ջրի մատակարարման խնդիրները

Հունիսի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։

Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները։

 

news.am

ԱՄՆ օրենսդիրները Բայդենին հորդորում են չեղարկել Թրամփի իսրայելամետ քաղաքականությունը

Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 դեմոկրատ պատգմավորները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում չեղարկել «Թրամփի վարչակազմի հրաժարումն ԱՄՆ երկարամյա, երկկուսակցական քաղաքականությունից» Պաղեստինի իսրայելական օկուպացման հարցում, այդ թվում՝ աջակցությունը երկու պետությունների մասին որոշմանը, հաղորդում է MEMO-ն:

73 դեմոկրատների կողմից ստորագրված նամակում Բայդենի վարչակազմին կոչ է արվում պաշտոնապես հետ կանչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «դարի ձախողված գործարքը»:

Ունենալով ընդհանուր ութ պահանջ՝ օրենսդիրները կենտրոնացել են Թրամփի քաղաքական փոփոխությունների վրա, որոնք, ըստ նրանց, իսրայելացիներին եւ պաղեստինցիներին ավելի են հեռացնում երկու պետության մասին գործարքից, ինչն ապացուցում է անցյալ ամիս Իսրայելի կողմից Գազայի 11-օրյա ռմբակոծությունը: 

«Բռնության այս բռնկումը ցավոտ հիշեցում է դարձել նրա, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ այն կարող է լուծվել միայն դիվանագիտական ​​ճանապարհով եւ երկու երկրների ստեղծման շուրջ բանակցությունների միջոցով, որոնք երաշխավորում են երկու ժողովուրդների քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները, անվտանգությունն ու ինքնորոշումը»,- գրել են օրենսդիրները:

«Այդ նպատակով մենք ձեզ հորդորում ենք փոխել նախորդ վարչակազմի քաղաքականությունը»,- հավելել են նրանք:Նամակում նաեւ Սպիտակ տանն ուղղված խնդրանք է պարունակվում արագ ԱՄՆ հյուպատոսություն բացել ԱՄՆ-ում, վերահրատարակել Պետդեպարտամենտի եւ մաքսային ուղեցույցները եւ դեմ հանդես գալ Պաղեստինյան ընտանիքների հարկադիր տեղահանմանը Արեւելյան Երուսաղեմում եւ Պաղեստինի ողջ տարածքում: