Մամուլի տեսություն 27-06-2021
Ատլանտյան օվկիանոսում իրանական երկու ռազմանավերի առկայությունը մարտահրավեր է ԱՄՆ-ին:
Քեյհան օրաթերթ
Ատլանտյան օվկիանոսում իրանական երկու ռազմանավերի առկայությունը մարտահրավեր է ԱՄՆ-ին
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը (FDD), որ ԱՄՆ հակաիրանական քաղաքականության ջատագովներից է, Էմմանուել Աթլանգիի հեղինակած «Կորած ծովում. Ինչպե՞ս են երկու իրանական ռազմանավերը մարտահրավեր նետելու ԱՄՆ-ին» վերնագրով հոդվածում գրել է.«Ի՞նչ են անում Իրանի ռազմածովային ուժերը Հարավային Ատլանտիկայում: Սա մի հարց է, որը զբաղեցրել է Պենտագոնի պաշտոնյաների մտքերը, երբ նրանք մայիսին հասկացան, որ իրանական երկու նավթատար տանկերներ, Իրանի ծովուժի ռազմանավի ուղեկցությամբ, անցնում են օվկանոսում հարավային Աֆրիկայի ջրերով»:
Շահրվանդ օրաթերթ
Թմրանյութ՝ փոթորկոտ հանգստություն
Ամեն անգամ, երբ թմրամոլները փորձում են հրաժարվել թմրանյութից չի կարողանում զսպել իրենց ներքին ուժը: Տարօրինակ լարվածությունը լցնում է նրանց ամբողջ էությունը: Ու որքան էլ նրաքն փորձում են դիմադրել, դա նարնց չի հաողվում և այդ մարդիկ հուսահատվում են: Նրանք, ովքեր շատ անգամներ թողել են ծխելը նորից սկսել այն, բազմիցս են ունեցել այս զգացողությունը: Նրանք անընդհատ ասում են, թե ուզում են թողնել կախվածթյունը, բայց դա իրենցից կախված չէ: Շատ բժիշկներ կարծում են, որ գենետիկան կարևոր դեր է խաղում կախվածության մեջ: Իրանի առողջապահության նախարարության հետազոտությունների և տեխնոլոգիայի գիտական և տեխնոլոգիական խորհրդատու Համիդռեզա Խորամ Խորշիդը կարծում է, որ կախվածությունն ու շատ ոչ վարակիչ հիվանդություններ ունեն գենետիկ ֆոն և ծննդյան օրվանից գենետիկ հետազոտության միջոցով և վերահսկելով շրջակա միջավայրի գործոնները, կարելի է կանխատեսել այս հիվանդության ռիսկի տոկոսը և կանխել դրանց առաջացումը: Իհարկե, նա համարում է, որ գենետիկ ազդեցության տոկոսը բարձր է, իսկ գենետիկական գործոնների տեսակարար կշիռը `20-ից 70 տոկոս է:
Աֆաբե Յազդ օրաթերթ
Ռեիսիի կառավարությունը թույլ չի տալիս
Իրանի խորհրդարանը փորձում է սահմանափակել սոցիալական ցանցերում գործող լրատվամիջոցներըի աշխատանքն այն պայմաններում, ավելի վաղ Telegram-ի ալիքի ֆիլտրի կիրառումը ձախողվել էր: Նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը սահմանափակումներ չի կիրառելու:
Իսլամական խորհրդարանը քննարկում է «Կիբերտարածքում համացանցի օգտատերերի իրավունքները պաշտպանելու և սոցիալական լրատվամիջոցների աշխատանքի մասին» ծրագիրը, որը հիմնված է Սահմանադրության 85-րդ հոդվածի վրա: 40 պատգամավորների կողմից ստորագրած օրինագիծը, ըստ ամենայնի, նախատեսում է, որ արգելափակված լրատվամիջոցներում անձանց ի և կազմակերպությունների գործունեությունը համարվում է հանցագործություն, և արտասահմանյան (չֆիլտրացված) լրատվամիջոցները 2 ամիս ժամանակ ունեն ՝ իրենց աշխատանքն այս օրենքի պայմաններին հարմարեցնելու համար:
Իրան օրաթերթ
Իրանի նորընտիր նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռեիսին իր առաջին հեռուստատեսային ելույթի ժամանակ ներկայացրել է ապագա կառավարություն ձևավորելու վերաբերյալ իր տեակետները: 13-րդ կաբինետի կազմի մասին Ռեիսին ասել է.«Լրատվամիջոցներում տարածված անհիմն տեղեկություններ ճշգրիտ չեն և ես խնդրում եմ իմ ընկերներին, եթե առաջարկներ ունեն, մեզ տեղյակ պահեն»:
Անդրադառնալով ապագա կառավարության նախարարներին և տեղակալներին առաջարկելու համակարգ ստեղծելու ծրագրին, Ռեիսին ասել է. «Մենք ստեղծում ենք համակարգ և փորձագետներին, համակարգի համար մտահոգված մարդկանց ու հեղափոխականներին առաջարկում ներկայացնել իրենց առաջարկներն ու կարծիքները: Մենք հարգում ենք ժողովրդի կարծիքը»:
araratnews.am
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք: 2021 թվականի հունվարի 21-ից ի վեր դա մաքսիմալ ցուցանիշ է: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 430 753-ի:
Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 26-ին լրագրողներին հայտնել է նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 354 084 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 14 347 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 4 943 986 է:
Մեկ օրում մահացել է 619 վարակված: Համավարակի տարածման շրջանից ի վեր մինչ օրս մահացել է 132 683 վարակակիր:
ragir.am
Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են. Արման Թաթոյան
Մեր գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ: Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի տարածծա հաղորդագրությունում:
«Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:
Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել: Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով. օրինակ՝ տարածքային կամ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:
Ռուսաստանի ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացնում բրիտանական ավիակիր խմբի կողքին
Ուրբաթ օրը ռուս զինվորականները լայնածավալ զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում՝ ամենաարդիական հիպերձայնային հրթիռներով զինված ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ՝ ցուցադրելով իրենց ուժը Սեւ ծովում բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի ֆոնին, գրում է Associated Press-ը: Մոսկվան հայտարարել է, որ իր ռազմանավերից մեկը նախազգուշական կրակոցներ է արձակել, իսկ ռազմական ինքնաթիռը չորեքշաբթի ռումբեր է նետել բրիտանական Defender կործանիչի ճանապարհին՝ ստիպելով դրան լքել Ղրիմի հարակից տարածքը, որը Ռուսաստանն իր տարածքային ջրերն է անվանում է: Բրիտանիան հերքել է այս հաղորդագրությունը՝ պնդելով, որ իր նավը չի կրակել եւ որ այն նավարկում էր ուկրաինական ջրերում: Այս շաբաթվա սկզբին բրիտանական եւ ամերիկյան F-35 կործանիչները HMS Queen Elizabeth-ով մարտական առաջադրանքներ կատարեցին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
yerevan-times.com
Հայաստանում կկառուցվի լողացող արևային էլեկտրակայան
«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը» Ֆրանսիական «Տրանս Էներջի» ընկերության հետ համատեղ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը և դրամաշնորհ ստացել Հայաստանի Հանրապետությունում առաջին լողացող հելիոկայանի կառուցման համար։
Այս նախագծի շրջանակներում «ուսումնասիրություններ կիրականացվեն ջրային ռեսուրսների պիտանելիության ուսումնասիրության նպատակով ՝ լողացող հելիոկայանի կառուցման համար» ։ Կառուցվելու է 151 կՎտ հզորությամբ առաջին լողացող արևային էլեկտրակայանը։ Այս նախագծի իրականացումը կդառնա արեւային էներգետիկայի ոլորտի զարգացման հաջորդ փուլը, նշել է փորձագետը: