Մամուլի տեսություն 29.06.2021
Երեկ առավոտյան, Իրանի նախագահի ներկայությամբ, տեղի ունեցավ Իրանի գիտության և տեխնոլոգիայի ոլորտի համար կարևոր իրադարձություն՝ Քաշանում բացվեց հիմնարար գիտությունների ինստիտուտի ազգային աստղադիտարանը:
Քեյհան օրաթերթ
Սաուդյան Արաբիան Եմենում գնդակահարում է իր ուժերի նախկին հրամանատարին
Սաուդյան իշխանություններին մոտ գտնվող աղբյուրը նշել է, որ ռազմական կոմիտեն Սաուդյան Արաբիայի թագավորի եղբորորդի և Եմենիում այդ երկրի բանակի նախկին գլխավոր հրամանատար Ֆահդ բին Թյուրքի բին Աբդուլ Ազիզին դատապարտել է գնդակահարության:
Հաղորդման համաձայն, կոմիտեն Սաուդյան արքայի եղբորորդուն մեղադրել է թագավորին ու թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին տապալելու փորձեր կատարելու մեջ: Վաշինգտոնում Պարսից ծոցի ուսումնասիրությունների կենտրոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական դատարանը թագավորի եղբորորդուն դատապարտել է մահվան՝ «մեծ դավաճանության» մեղադրանքով:
Շահրվանդ օրաթերթ
Իրանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը «Ալֆա» և «Դելտա» շտամներով
Իրանի հասարակությունը մտածում էր, որ կորոնավիրուսի չորրորդ ալիքը կլինի վերջինը, քանի որ արդեն մի քանի ամիս է, երկրում սկսվել է պատավստման գործընթացը և պատավստվում են բարձր ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ դժվար թե հնարավոր լինի առաջիկայում ազատվել այս վիրուսից:
Թեհրանի Մասիհ Դանեշվարի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը հայտարարել է երկրում պանդեմիայի հինգերորդ ալիքի մեկնարկի մասին: Նա նշել է, որ Իրանի 32 քաղաքներ, ներառյալ Թեհրանի հարևանությամբ գտնվող Ֆիրուքուհը և Դամավանդը, ներառվել են կարմիր գոտում:
Իորասան օրաթերթ
7 միլիարդ լուսավոր տարի հեռավորության վրա գտնվող աստղերն այժմ ավելի մոտ են Իրանին
600 տարի առաջ իրանցի ականավոր մաթեմատիկոս և աստղագետ Գիաս-ադ-դին Ջամշիդ իբն Մասուդ ալ-Քաշանին այլ բան չէր մնում, քան հորինել 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աստղերն ուսումնասիրելու համար անհրաժեշտ գործիք, որպեսզի կարողանա շարունակել իր աշխատանքը Սամարղանդի աստղադիտարանում: հորինելու համար,
Սակայն հիմա, նրա ծննդավայր Քաշանն ունի աստղադիտարան, որն աշխարհի 5 լավագույններից մեկն է, և կառույցի վրա հայելու տեղադրմամբ, աստղադիտարանի աստղադիտակը երեք ամիս անց կմտնի լույսի ընկլալման փուլ:
Երեկ առավոտյան, Իրանի նախագահի ներկայությամբ, տեղի ունեցավ Իրանի գիտության և տեխնոլոգիայի ոլորտի համար կարևոր իրադարձություն՝ Քաշանում բացվեց հիմնարար գիտությունների ինստիտուտի ազգային աստղադիտարանը:
Էթեմադ օրաթերթ
Օգոստոսի 4-ին կկայանա Իրանի 13-րդ նախագահի երդմնակալության արարողությունը
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա կառավարության աշխատանքային վերջին օրվանից 36 օր անց՝ օգոստոսի 5-ին:
armenpress.am
Եգիպտոսում զբոսաշրջիկներին նախազգուշացրել են Էքստրեմալ տապի մասին
Եգիպտոսի իշխանությունները նախազգուշացնում են Էքստրեմալ տապի մասին, Խուգադայում ցերեկային ջերմաստիճանը ստվերում հասնում Է 38 աստիճանի, իսկ Շարմ Էշ Շեյխում՝ մինչեւ 40-ի: Այդ մասին հաղորդել Է TourDom.ru-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հյուրանոցներում հանգստացողներին հիշեցնում են, որ բաց արեւի տակ երկարատեւ մնալը վտանգավոր Է: Եգիպտոսի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, հիվանդանոցները պատրաստ են ընդունել արեւահարված հիվանդներին եւ պարտավոր են անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել «հյուծության կամ ջերմային սթրեսի» ցանկացած ախտանշանի դեպքում: Սակայն, չնայած Էքստրեմալ եղանակին, հյուրերը շարունակում են մեկնել Էքսկուրսիաների, այդ թվում՝ Լուքսոր: Մեծ տարածում ունեն ծովային զբոսանքները:
Այժմ տարբեր երկրներից տուրիստական խմբեր են ժամանում Եգիպտոս: Մասնավորապես, Ռուսաստանից միայն կիրակի օրը՝ հունիսի 27-ին, Կահիրեի օդանավակայան են ժամանել 1600-ից ավելի հանգստացողներ: Հունիսի 28-ին Եգիպտոս Է ժամանել ռուսական հեռուստատեսության նկարահանող խումբը: Տեղի աղբյուրների տեղեկատվությամբ, լրագրողների համար պլանավորված Է բազմօրյա շրջագայություն երկրում: Ըստ ծրագրի, այցելություն Է նախատեսված Լուքսորի եւ Ասուանի հնագիտական օբյեկտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2021թ․ հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշված է.
«Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դրական գնահատականը, ըստ որի` միջազգային չափանիշները բավարարվել են և ապահովվել է քվեարկության գործընթացի թափանցիկությունը: Լեհաստանի Հանրապետությունը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության նոր կառավարության հետ, որը կկազմավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում և հույս է կապում երկկողմ լավ հարաբերությունների հետագա զարգացման հետ: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արդիականացման գործընթացում, ինչպես նաև համատեղ աշխատել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առավել ընդլայնման և հակամարտությունների լիարժեք լուծման ուղղությամբ»:
Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:
armenpress.am
Լուկաշենկոն ՌԴ ԱԽ-ի քարտուղարի հետ քննարկել Է համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Նարիշկինի հետ: Այդ մասին հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միշտ խոսելու բան կա, հատկապես այս դժվարին ժամանակներում: Ուշադիր հետեւել եմ ձեր հայտարարություններին, ելույթներին. բացարձակապես համընկնում են ոչ միայն իմ, այլեւ մեր մասնագետների տեսակետների հետ: Ուստի, իսկապես, քննարկելու բան կա, եւ ես շատ ուրախ եմ, որ դուք իրազեկ եք թեմային, խորը կերպով ներքաշված եք այդ խնդրի մեջ»,-ասել Է Ալեքսանդր Լուկաշենկոն: Պետության ղեկավարն ընդունել Է, որ կցանկանար Նիկոլայ Պատրուշեւի հետ միայնակ քննարկել հարցեր, «որոնք ենթակա չեն հանրային հրապարակման»:
Բայց ես կցանկանայի, որպեսզի դուք դրանց մասին իմանաք, քանի որ հաստատապես պետք Է միասին աշխատենք, հականերգործենք առանձին ուղղությունների»,-պարզաբանել Է նախագահը: Հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել Է քննարկել ոչ միայն փոխգործակցության թեմատիկան անվտանգության ոլորտում, այլեւ պաշտպանական արդյունաբերությունը, համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում:
Նիկոլայ Պատրուշեւն իր հերթին նշել Է, որ ուրախ Է գտնվել Մինսկում եւ տեսնել դրական փոփոխությունները: «Յուրաքանչյուր անդամ, երբ ժամանում եմ, աչքերիս ուրախություն Է բերում այն, թե ինչ Է տեղի ունենում այստեղ»,-ասել Է նա: Այսօր Բելառուսի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդներն անցկացնում են պլանային կոնսուլտացիաներ: Դրանցում քննարկվելու Է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, հիբրիդային պատերազմների պրոբլեմատիկան, Բելառուսի եւ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրադրությունը:
panarmenian.net
Լավրովը ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի հետ քննարկել է տեղահանվածների վերադարձը ԼՂ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է փախստականների և տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
«Քննարկվել են փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցը՝ ըստ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանին և մատնանշել տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։
panarmenian.net
Փաշինյան․ Ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Փաշինյանը նշել է, որ հունիսին աննախադեպ շոգ է գրանցվել, ինչը խնդիրներ է առաջացրել ոռոգման ոլորտում և, արդեն մի քանի տարի շարունակվող այդ երևույթը հուշում է, որ դա կապված է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ,ինչը նշանակում է՝ «խնդիրները, որոնք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում մեզ համար նոր մարտահրավերներ են ձևակերպում»։
«Գլոբալ առումով այս կլիմյական փոփոխությունները հանգեցնում են այն եզրակացության, որ, կարելի է ասել, ավանդական ոռոգումն ապագա չունի։
Ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա հեռանկարում, սակայն ընթացիկ խնդիրները հիմա է պետք է լուծել։
«2021-ին և հաջորդ տարի, հնարավոր չի լինի ամբողջ ոռոգոման համակարգը փոխել և պետք է աշխատել այդ տրամաբանությամբ և լուծումներ գտնել»,-ասել է նա։
Շիրակի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղի հատվածում։ Բնակիչները բողոքում են ոռոգման խնդրից, ինչի պատճառով բերքն ամբողջությամբ վնասվել է։
Ավելի վաղ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։ Արմավիրի մարզի 13 գյուղ մի քանի օր է ոռոգման ջուր չուներ։ Նրանք ևս փակել էին ճանապարհը և հորդորում էին լուծել ոռոգման հարցը։ Հողագործությամբ զբաղվողները պնդում էին` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ-բանջարեղենը, ֆինանսական մեծ վնասներ են կրում։
panarmenian.net
ԱԽ քարտուղար․ Ռուսական զորքերը կանգնելու են ՀՀ և Ադրբեջանի խորհրդային տարիների սահմաններին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով ՀԱՊԿ արձագանքի բացակայության մասին հարցին, ասել է, որ ՌԴ հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, գործընթաց է սկսվել։
«Այստեղ Ադրբեջանի գործոնը կա՝ չենք կարող ասել, թե ինչպես կպահի իրեն Բաքուն։ Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,-ասել է նա՝ հավելելով, որ դա պետք է արվի դիվանագիտական ճանապարհով։
Գրիգորյանն ասել է, որ սահմանին կկանգնեն ռուսական սահմանապահ զորքերը, իսկ հետո սահմանազատում և սահմանագծում կիրականացվի, որից հետո արդեն սահմանին կանգնելու են հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը։
Խոսելով բանակի մասին՝ Գրիգորյանն ասել է, որ գնալու են պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճաապարհով և այդ գաղափարն է ընկած ԶՈւ բարեփոխումների հիմքում։
Գրիգորյանը նաև հայտարարել է, թե ռուս գործընկերները հավաստիացրել են, որ խաղաղապահները 4․5 տարի հետո չեն հեռանալու Արցախից։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։
Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։