ԱՄՆ-ն կողոպտել է Իրանի ակտիվները
ԻԻՀ Արտաքին Գործերի նախարարըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ԱՄՆ կառավարությունից պահանջել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին և փոխհատուցում վճարել Իրանին:
Հինգշաբթի օրը, ի բողոք Իրանի 2 միլիորդ դոլար ակտիվների առգրավման վերաբերյալ ԱՄՆ-ի գերագույն դատարանի կողմից Իրանի դեմ արձակված դատավճռի, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունին հղել է նամակ: Նամակում Զարիֆը Պան ԳԻ Մունին կոչ է արել ԱՄՆ կառավարությունից պահանջել կասեցնել կառավարությունների անձեռնմխելիության հիմնական սկզբունքի խախտումը և ազատ արձակել այդ երկրի բանկերում սառեցված Իրանի ակտիվները: Նախարար զարֆը նշել է նաև, որ միջազգային հանձնառությունների իրագործման և Համատեղ քայլերի համապարփակ համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ-ն պետք է կասեցնի նաև այդ երկրից դուրս Իրանի առևտրական ու ֆինանսական գործակցությունների առջև ծառացող խոչընդոտները:
Դատարանի վճիռը և ԱՄՆ գերագույն դատարանի քայլերը պարզապես ապացուցում են ԱՄՆ-ի դատական համակարգի անգործունակությունը: Այս դատարանների քայլերի պատճառով և Իրանի դեմ որդեգրած քաղաքականության համար, ԱՄՆ-ն պետք է փոխհատուցում վճարի Իրանին, որը ահաբեկչության զոհ է դարձել, մշտապես լինելով միջազգային հակաահաբեկչական պայքարի առաջնագծում : 11 սեպտեմբերյան հարձակումներում Իրանի դերակատարության վերաբերյալ հայտարարությունն ԱՄՆ-ի դատարանների կողմից կատարվել է այն պատճառաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի թաքցնել այդ դեպքի իրական հեղինակների դերակատարությունը:
2001 թվականի 11 սեպտեմբերյան դեպքերի զեկույցից 28 էջերի կրճատումը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան հովանավորել է ահաբեկիչներին, սակայն Վաշինգտոնը Ռիադի հետ համագործակցելու պատճառով, հեքել է Սաուդյան Արաբիայի դերակատարությունն այդ հարձակումներում:
Իրանին ահաբեկչության մեջ մեղադրելու պատրվակով, ԱՄՆ-ն փորձում է կողոպտել այս երկրի Իրանի ակտիվները: Եվ սա այն թշնամական քաղաքականության շարունակությունն է, որ Վաշինգտոնը կիրառել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր: Իրավաբանական տեսակետից, ԱՄՆ-ի դատարանների կողմից Իրանի դեմ արձակված դատավճիռները չունեն իրավական հիմք և փաստորեն ծաղրանքի են ենթարկել արդարությունը:
Իրականում ԱՄՆ-ի կառավարությունն է, որ Իրանի ժողովրդի դեմ որդեգրած թշնամական քաղաքանության հետևանքով պետք է հատուցում վճարի Իրանին: Իրանի ժողովրդի դեմ որդեգրած հանցավոր քաղաքականությունները միջազգային պարտավորություններ են ստեղծում ԱՄՆ-ի կառավարության համար: Այդ հանցագործությունները փաստվել են պատմական հստակ վկայությունների հիման վրա:
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառված թշնամական քայլերից են՝ 1332 թ. մորդադի 28-ին Մոսադեղի օրինական կառավարության տապալումը:
Իրանի դեմ 8 ամյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն տեղեկատվական և այլ աջակցություն է ցուցաբերել Սադդամի Բաասական ռեժիմին, ինչպես նաև տեղեկություններ է տրամադրել իրանցի զինվորականների և ոչ զինվորականների դեմ քիմիական զենքեր կիրառելու ուղղությամբ: ԱՄՆ-ն դիտավորյալ կործանեց իրանական քաղաքացիական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին 290 ուղևորներ:
ԱՄՆ-ի թշնամական քայլերի փաստերը գտնվում են միջազգային ու համաշխարհային բոլոր կազմակերպությունների, այդ թվում նաև ՄԱԿ-ի տրամադրության տակ են: իսկ այդ հանգամանքը ՄԱԿ-ին թույլ է տալիս ԱՄՆ-ին պարտադրել փոխհատուցում վճարել Իրանի ժողովրդին: