Մամուլի տեսություն 30.06.2021
«Իսրայելին իմ աջակցությունը երկաթյա է. Մենք հույս ենք դնում ձեր վրա»: Սա Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի նախագահ Ռյուվին Ռիվլինի զրույցի մի մասն էր:
Քեյհան օրաթերթ
Պաղեստինցիների տների քանդվում են, այս անգամ Սալվանում
Երեկ առավոտյան, պաղեստինցիներին տրված վերջնաժամկետի ավարտից հետո, սիոնիստ բանակայինները հարձակվել Սալվան թաղամասում պաղեստինցիների տների վրա: Ըստ պաղեստինյան «Շահաբ» լրատվական կայքի, իսրայելական ոստիկանության մոտ 40 մեքենաներ և բուլդոզերներ մտել են Սալվանում գտնվող Հայ ալ-Բուստան և շրջապատել տարածքը: Սիոնիստական ռեժիմն ավելի վաղ 21 օր ժամանակ էր տվել Հայ ալ-Բուստանում բնակվող պաղեստինցի ընտանիքներին `ինքնուրույն քանդելու իրենց տները, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեին վճարել քանդման համար և տուգանվել:
Աֆթաբռ Յազդ օրաթերթ
Ուսուցչի դերը՝ ուսանողների հոգեբանական խնդիրների առկայության մեջ
Իրանցի ուսանողների հոգեբանական խնդիրների մասին զեկույցից հետո որոշ ծնողներ նշել են, որ ուսուցիչների մոտ առկա սուր հոգեբանական խնդիրների պատճառով, նրանք կարող են աշակերտների մոտ առաջացնել որոշ հոգեբանական խնդիրներ:
Իրանական մշակույթում ուսուցիչն ունի շատ բարձր դիրք: Ուսուցիչը կարող է ուսանողների մոտ խանդավառություն առաջացնել: Մյուս կողմից, սակայն, ուսուցչի ցանկացած բացասական վարք կարող է այնպիսի խորը ազդեցություն ունենալ ուսանողի վրա, որի հետևանքները կարող են նրան ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում և մեռցնել սովորելու և նույնիսկ ապրելու ցանկությունը:
Խորասան օրաթերթ
Բայդենի ներկայացման ապացույց
«Իսրայելին իմ աջակցությունը երկաթյա է. Մենք հույս ենք դնում ձեր վրա»: Սա Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի նախագահ Ռյուվին Ռիվլինի զրույցի մի մասն էր: Հանդիպում, որը հերթական անգամ վկայում է զավթիչ ռեժիմին ենթարկվելու մասին: հանդիպում: Հանդիպման ընթացքում Բայդենը Ռիվլինին հավաստիացրել է, որ Իսրայելին իր նվիրվածությունն ու աջակցությունը «հաստատուն և կայուն է», և որ նա «ինքն իրեն պաշտպանելու անսասան պարտավորություն ունի»:
Նախագահը նաև ասել է, որ ինքը և իր վարչակազմը սերտորեն համագործակցում են այս ամսվա սկզբին ձևավորված Իսրայելի կառավարության հետ, և նա առաջիկայում Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին: «Իսրայելը Միացյալ Նահանգներից ավելի մեծ բարեկամ կամ դաշնակից չունի: Դուք մեր լավագույն ընկերներն եք», - Բայդենին ասել է Ռիվլինը, որը շուտով հեռանալու է իր պաշտոնից:
Ջավան օրաթերթ
Լոնդոնի «ահաբեկիչների ոստիկանությունը»
Իրանում անցկացվող ընտրություններից տասը օր անց, արևմտյան երկրներում այս հարցի շահարկումը շարունակվում է: ԶԼՄ-ներում հրապարակվել են Բրիտանիայում բնակվող իրանցիներին ծեծի ենթարկելու միջադեպի մանրամասները.
Լոնդոնում տեղի ունեցած անկարգություննեն այնքան դաժան են եղել, որ դրանց ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունները դեռ շարունակվում են: Լոնդոնի ոստիկանությունն այս կապակցությամբ հանդես եկավ որպես մոնաֆեղների և բռնապետերի աջակից:
Համացանցում տարածվել են պատկերներ՝ եվրոպական ու ամերիկյան երկրներում իրանցի ընտրողների դեմ մոնաֆեղների հարձակումներից, ինչը մեծ սկանդալ բարձրացրեց: Ավելի ուշ հրապարակվեցին լուրեր, որոնք վկայում են, որ այս կազմակերպված անկարգությունների հետևանքները միայն իրանցի քվեարկողները չեն կրել:
armenpress.am
Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն ասել է, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ:
«Եթե մենք բոլորս խաղաղ եւ համերաշխ ապրենք, պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ ընթացիկ կյանքում՝ ընտանիքների գոյության, տնտեսական, սոցիալական զարգացման տեսակետից, ինչի կարիքը Ղարաբաղում ապրող մարդիկ շատ ունեն, այդ դեպքում մշտապես տագնապի մեջ ապրելը, որ զինված հակամարտությունը կվերսկսվի, անհնար է լինելու: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղում խնդիրները կուտակվել են և շատ են, դրանք կապված են ենթակառուցվածքների վերականգնման հետ, սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ, հատկապես այն տարածքներում, որտեղ պետական սահմաններ ըստ էության երբեք չեն եղել:
«Հիմա այդ աշխատանքը ընթացքի մեջ է: Մենք ստեղծել ենք հատուկ եռակողմ խումբ, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, և ամեն ինչ կանենք, որպեսզի նորմալ հարաբերություններ հաստատվեն տարածաշրջանում: Այս աշխատանքների հասցեատերերն, անշուշտ, լինելու են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Ցանկանում եմ մտածել, որ այդպես էլ կլինի, չնայած բոլոր դժվարություններին, որոնք հավաքվել են տասնամյակներ շարունակ»,- եզրափակել է Պուտինը:
armenpress.am
Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց համավարակային սահմանափակումների մուտք գործել ԵՄ տարածք
Եվրախորհուրդը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար չեղարկվելու են համավարակով պայմանավորված սահմանափակումները ԵՄ և Շենգենյան գոտու տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի մինչև շաբաթվա վերջ:
Հայաստանից բացի ցուցակում ներառվել են նաև Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան:
ԵՄ «ապահով» երկրների ցանկը թարմացվում է ամեն շաբաթ՝ կապված տարբեր երկրներում կորոնավիրուսով պայմանավորած էպիդեմիոլոգիական վիճակի հետ:
Ցուցակից դուրս է մնացել Միացյալ Թագավորությունը, քանի որ դրա տարածքում լայնորեն սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը:
armenpress.am
Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում ՀՀ նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին «Արմենպրես»-ից տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել է դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։ Դատարանի որոշմամբ Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք»,- նշեցին դատախազությունից
Դատախազությունից հավելեցին նաև, որ, հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրել։
panarmenian.net
Moderna-ի պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ
Moderna ընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է այդ վարակի բոլոր տարբերակների, այդ թվում՝ առավել վարակիչ համարվող «դելտա» շտամի դեմ, որը նաև հայտնի է որպես հնդկական։
Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անունը։ Այն կկոչվի Spikevax։
«Moderna-ով ( Spikevax) պատվաստվելու դեպքում արտազատվում են բոլոր տարբերակների դեմ հակամարմինների չեզոքացնող տիտրեր, այդ թվում «դելտա» շտամի դեմ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքսը»։
Այդպիսով, ըստ հետազոտության, «դելտա» տարբերակի դեպքում նկատվում է միայն «չեզոքացնող տիտրերի աննշան կրճատում»։
Ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելն ասել է, որ «նոր տվյալներն ուրախացնում են և հաստատում այն վարկածը, որ Moderna ընկերության պատվաստանյութը կպաշտպանի նոր հայտնաբերվող տարբերակներից»։
Ըստ Բանսելի, այդ տվյալները հաստատում են բնակչության պատվաստումները շարունակելու կարևորությունը։
Ընկերությունում նաև ասել են, որ հունիսի 29-ին Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է «դելտա» շտամը, հավանություն են տվել Moderna ընկերության պատվաստանյութին 18-ից բարձր տարիքային խմբում շտապ կիրառման համար։
Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, մշակել է կորոնավիրուսի դեմ այն երեք պատվաստանյութերից մեկը, որը հավանություն է ստացել ԱՄՆ-ում կիրառվելու համար։
panarmenian.net
ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել գերիների փոխանակմանը, բայց նրանց կարգավիճակի հարցը Բաքուն ու Երևանը պետք է որոշեն
ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել ռազմագերիների փոխանակմանը Բաքվի և Երևանի միջև, սակայն պահվող անձանց կարգավիճակի մասին վեճն Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է լուծեն։ Այդ մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավար Պետեր Մաուրերը, գրում է «Իզվեստիան»։
Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն 4-5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի։
«Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք վերադարձողներին։ Կարևոր է նաև երկու կողմում ձերբակալվածների այցելությունները և իրենց ընտանիքների հետ նրանց կապի հաստատումը։ Եթե անհրաժեշտություն լինի և հնարավարություն, մենք, հավանաբար, կավելացնենք մեր ներկայությունը, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալը»,-ասել է նա։
Մաուրերն ասել է, որ գերիների հարցում կա առաջընթաց, նրանք վերադառնում տուն։ «Սակայն որոշ ձերբակալվածների մասին վեճեր են գնում՝ համարվում են նրանք ռազմագերի, թե ոչ, և ինչ կարգավիճակ ունեն և կարող են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Կարմիր Խաչն անմիջական շփում ունի «ձերբակալվածների հետ»։
«Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարություններն իրենք պետք է որոշեն և տան կարգավիճակի վերջնական գնահատականը։ Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ։ Եվ հուսով եմ՝ ապագայում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծումը բոլոր պահվող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում և Ադրբեջանում»,- ասել է նա։
Հարցին, թե ինչ պայմաններում են պահվում Ադրբեջանում գտնվող գերիները՝ Մաուրերն ասել է, որ իրենք դրա հրապարակային գնահատականը չեն տալիս։
«Մենք այցելում ենք՝ գնահատելու նրանց պահման այմանները, սակայն, ինչպես գիտեք, դա գաղտնի գործընթաց է ԿԽՄԿ համար։ Մենք գործակցում ենք տարածաշրջանի բոլոր իշխանությունների հետ, որպեսզի մեր դիտողությունները ներկայացնենք համապատասխան իշխանություններին, և ավելին ասել ես դեռևս չեմ կարող»,-ասել է նա։
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնք, ըստ հայկական կողմի տվյալների, մոտ 200-ն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է գերեվարվելուց հետո, այդ թվում՝ 4 կին։ Ադրբեջանում գերիների մի մասի հանդեպ դատավարություն է սկսվել՝ նրանց մեղադրում են «ահաբեկչության մեջ» և անվանում «դիվերսանտներ»։