Մամուլի տեսություն 01.07.2021
Իրանի նորընտիր նախագահ Այաթոլլա Ռեիսին, ընտրվելուց հետո առաջին անգամ, երեկ կեսօրից առաջ հանդիպել է իր մրցակից վեց թեկնածուներին, կառավարություն կազմելու հարցում նրանց համաձայնությունը ստանալու համար:
Քեյհան օրաթերթ
Իրանցիները փորձում են մեզ դուրս բերել Սիրիայից և Իրաքից
New York Post- ի հաղորդմամբ, սենատոր Լինդսի Գրեհամը երեքշաբթի երեկոյան ժամանակով Fox News- ին ասել է, որ Իրանը չար կատակ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և որ Իսրայելը չի կարող իր անվտանգությունը հանձնել ԱՄՆ-ին:
«Իրանցիները փորձում են մեզ դուրս բերել Սիրիայից և Իրաքից, որպեսզի գերիշխեն այս տարածքներում: Նրանք փորձում են միջուկային զենք ստեղծել և մի օր ոչնչացնել Իսրայելին»: Եվ նրանք այս ամենին հասնելու ուղու վրա են հասնելու, եթե մենք բարեփոխումներ չիրականացնենք: Ես երբեք չեմ անհանգստացել Իրանի ու Իսրայելի միջեւ պատերազմով, քան այսօր»:
Խորասան օրաթերթ
Ջանքեր են գործադրվում՝ Իրանի Թուս քաղաքի համաշխարհային գրանցման հգամար
Վերջերս, իրանական հայտնի բանաստեղծ Ֆիրդուսով և մշակույթով հետաքրքրված մի խումբ ակտիվիստներ, համացանցում շարժում են սկսել՝ Իրանի Թուս քաղաքի համաշխարհային գրանցման համար ստորագրահավցաք կազմակերպելու նպատակով: Նամակն արդեն ստորագրել է 2 հազար հոգի: Թուսում է գտնվում իրանցի աշխարհահռչակ պոետ և «ՇահնամեA պոեմի հեղինակ, Ֆիդրսուսու դամբարանը:
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ երկու օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան երկու հազար ստորագրություն և Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարին ոի Խորասան Ռազավիի նահանգապետին խնդրել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Թուսի համաշխարհային գրանցման համար:
Էթեմադ օրաթերթ
Իրանում տեղի է ունեցել նախպագահի ընտրությունցի հետո առաջին բանավեճը
Երեկ կեսօրից առաջ, Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների 7 թեկնածուներ, նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ նորից հավաքվել էին: Բայց այս անգամ նա ոչ թե հեռուստաբանավեճերի ստուդիայում, այլ նորընտիր նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռեյիսիի գրասենյակում:
Ջավան օրաթերթ
Իրանի և Կուբայի համատեղ արտադրանքը «Պաստոքովակ» պատվաստանյութը, որն անցել է կլինիկական փորձարկումների տարբեր փուլեր, վերջապես ստացել է Իրանի սննդի և դեղերի վարչության արտոնագիրը և մուտք գործել հանրային սպառման փուլ: Իրանն այժմ աշխարհում պատվաստանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է, և երկրորդ իրանական պատվաստանյութի համար արտակարգ լիցենզիա տրամադրելուց հետո, ակնկալվում է, որ երկրում պատվաստումների գործընթացը կարագանա, և պատվաստանյութերի երկար շարքերը կվերանան:
armenpress.am
Սահմանային կետերում ջրի որակի հարցը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանային կետերում ջրի որակի մոնիթորինգի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացնում է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ հանրապետությունում ջրի որակի խնդիրը մշտապես եղել է իրենց գերատեսչության ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում ջրի որակի դիտարկման համակարգն աստիճանաբար բարելավվել է, ընդլայնվել է, զարգացել են կարողությունները:
«Սահմանային փոփոխություններից ելնելով՝ խստացրել ենք հսկողությունը, ընդլայնել ենք դիտարկումներն այն հատվածներում, որոնք մինչ այդ չեն համարվել ճնշումային, դրանք համարվել են ակունքային, մաքուր հատվածներ: Ներկայում ավելի ինտենսիվ են կատարվում մոնիթորինգի աշխատանքները: Նոր դիտակետեր ենք ավելացրել: Այդ ուղղությամբ նախարարությունը նախատեսել է տեխնիկական կարողությունների զարգացման ծրագիր, որպեսզի կարողանանք վերհանել ջրի որակի հետ կապված հնարավոր խնդիրները սահմանային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված»,-ասաց Գայանե Շահնազարյանը: Նրա խոսքով, ներկայում ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր սահմանային կետերում ջրի որակի հետ կապված որևէ բացասական փոփոխություն չի դիտվել:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեխնիկական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար վերաբաշխումներ է կատարել հատկացված բյուջեում:
«Նախարարությունը 38 մլն դրամի չափով գումար է նախատեսվել մոնիթորինգի համակարգը զինելու, նոր սարքավորումների ձեռքբերման համար: Այստեղ ջրի որակը ստուգելուց բացի, ուշադրության կենտրոնում կլինի ռադիոակտիվ աղտոտվածության խնդիրը: Հատուկ դոզաչափերի ձեռքբերմամբ հնարավոր կլինի համապարփակ մոնիթորինգ անել»,-ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը:
armenpress.am
Ալեն Դելոնը հայտարարել Է կինո վերադառնալու պլանների մասին
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը մտադիր Է վերադառնալ մեծ Էկրան: Այդ մասին նա հայտարարել Է France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հույս ունեմ մեկ անգամ եւս վերադառնալու Էկրան,- նշել Է դերասանը:- Հնարավոր Է, դա լինի իմ վերջին ֆիլմը: Եվ այն պետք Է հիանալի լինի»: Դելոնը հավելել Է, որ կցանկանար աշխատել «ականավոր ռեժիսորի, օրինակ՝ Լիզա Ազուելոսի հետ», որը նկարահանել Է Դալիդայի մասին կենսագրական ֆիլմը: «Այնուհետեւ ես կկարողանամ հեռանալ, ես այլեւս անելու բան չեմ ունենա»,- ընդգծել Է դերասանը: Ըստ ժամանակի Դելոնի վերջին աշխատանքը եղել Է «Լիակատար նմանություն» (Toute ressemblance, 2019) ֆիլմում:
2019 թվականի մայիսին նա արժանացավ Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»: Նույն թվականի հունիսին ինչպես հայտնել Է նրա դուստր Աննուշկան, նա ուղեղի կաթված Է տարել, որից հետո բուժում Է անցել Շվեյցարիայում: 85-ամյա Դելոնը նկարահանվել Է ավելի քան 90 ֆիլմերում եւ իր աշխատանքով հռչակ Է ձեռք բերել «Կիզիչ արեւի տակ» (Plein soleil, 1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard, 1963), «Լողավազան» (La Piscine, 1969) կինոնկարներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :
armenpress.am
Արսեն Թորոսյանն իր գործունեությունը կշարունակի օրենսդիրում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` վարչապետի աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ Թորոսյանն այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը:
«Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,- հավելել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Արսեն Թորոսյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը նաև որոշում էր ստորագրել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։
Արայիկ Հարությունյանը մինչ որոշումների ստորագրումը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
panarmenian.net
Փաշինյան․ Պետկառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի։
Նա այդ մասին ասել է՝ վարչապետի աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:
«Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: ՀՀ քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն․․․Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են «Քաղաքացիական պայմանագիր» ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է:
Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին ՀՀ քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է ՀՀ քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ։
Նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ, նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով, կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները:
«Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»,-ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Արայիկ Հարությունյանը։ Թորոսյանը կշարունակի գործունեությունն Ազգային ժողովում։
panarmenian.net
2021-ի համար կանխատեսվում է 6% տնտեսական աճ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով 2021-ի տնտեսական աճի կանխատեսումներին, հայտարարել է, որ այն վերանայվել է և այժմ տնտեսական աճը 6% է կանխատեսվում։
Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ։
«Կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները՝ այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,-ասել է Փաշինյանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է կոնկրետ ցուցանիշները:
Նա նշել է, որ 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ:
«Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա՝ ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Եվ այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլն դրամի գերակատարում»,-ասել է նա։