Մամուլի տեսություն 02.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144696-Մամուլի_տեսություն_02.07.2021
 ՀՀ նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանը կոչ է արել անվավեր ճանաչել ընտրություններում Փաշինյանի կուսակցության օգտին տրված  ձայները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 02, 2021 13:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.07.2021

 ՀՀ նախկին նախագահ Ռոբերթ Քոչարյանը կոչ է արել անվավեր ճանաչել ընտրություններում Փաշինյանի կուսակցության օգտին տրված  ձայները:

Իրան օրաթերթ

ՀՀ նախկին նախագահը կոչ է անում չեղյալ հայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրությունները

ՀՀ նախկին նախագահ և   ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը     Սահմանադրական դատարանին կոչ է արել բեկանել հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում հաղթեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների 53,91 տոկոսը ՝ հաղթելով Քոչարյան կուսակցությանը, որը հավաքել էր ձայների 21,9 տոկոսը:

Մի քանի ամիս առաջ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից ՝ ճանապարհ հարթելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր վարչապետի ընտրության համար:

Հատկանշական է, որ ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջազգային դիտորդների, Հայաստանում ընտրությունները  մրցակցային էին և անցկացվում էին առողջ մթնոլորտում:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ռուսաստանի արտգործնախարար. Արևմուտքը փորձում է փոփոխված համաձայնագիր պարտադրել Իրանին

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Արևմուտքն օգտվում է իրավիճակից ՝ փորձելով Իրանին պարտադրել փոխել միջուկային համաձայնագիրը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Բահրեյնի իր գործընկերոջ հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ ԱՄՆ վերադարձը ՀԳՀԾ,  պետք է նշանակի համաձայնագրի և  դրանով  Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունների լիարժեք վերականգնում:

Նա հավելել է. «Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՅԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ Իրանին պարտադրելու փոխել պայմանագիրը»:

 

Էթեմադ օրաթերթ

Համացանցում հայտնվել  է Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցը 

 

Համացանցում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը լրատվամիջոցները անվանում են «Դոնալդ Թրամփի թիմային նախագիծ»:

Այս օրերին ինտերնետում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը լրատվամիջոցները անվանում են «Դոնալդ Թրամփի թիմային նախագիծ»: Այն կոչվում է GETTR, հասանելի է բջջային հեռախոսներում և շատ նման է Twitter- ին:

Վերջերս Թրամփը հրապարակեց տեսանյութ, որում հայտարարում էր, որ նոր սոցիալական ցանցը լինելու է  «ազատ և անվտանգ խոսելու տեղ»:

 

Համշահրի օրաթերթ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին

Fox News- ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախկին նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ կմասնակցի 2024 թվականի ԱՄՆ ընտրություններին:

Ի պատասխան Fox News- ի հաղորդավար Շոն Հանթիի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել  2024 թվականի նախագահական ընտրություններին, Թրամփն ասել է. «Այո»:

 

armenpress.am

Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնգը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը

  ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում «Զանգեզուրի միջանցք»-ի ներդրման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ իրենք քննարկել են Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինի հետ և պարզել, որ նման արտահայտություն չի արվել։

«Չինաստանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունի։ Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցությունների միջով, ինչը պատերազմից ավելի լավ է։ Խնդրի խաղաղ լուծման համար  անհրաժեշտ բոլոր քայլերը մենք կգործադրենք մեր ուժերի ներածին չափով։ Այսպիսով մենք կփորձենք ապահովել տարածաշրջանում սահմանային անվտանգություն»,- նշեց Ֆան Յոնը։

 

 

armenpress.am

Ռումինիայում երկու մարդ է տուժել նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Երկու մարդ Է տուժել հուլիսի 2-ին Ռումինիայի Նեւոդար քաղաքի մերձակայքում գտնվող Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Digi 24 տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կոնստանցա գավառի ղեկավար Սիլվիա Կոշային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տուժել Է երկու մարդ, այրվել են նրանց դեմքերը, ոչ մի լուրջ բան չկա: Զբոսաշրջիկները չեն տուժել, փրկարարների անձնակազմերն աշխատում են պատահարի վայրում»,-հայտարարել Է Կոշան՝ Digi 24-ին տված մեկնաբանության մեջ:

Ինչպես հաղորդում Է հեռուստաալիքը, պայթյունը Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցել հուլիսի 2-ին: Արտակարգ պատահարի վայր են ուղեւորվել ներքին գործերի նախարար Լուչինա Բոդեն եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռայեդ Արաֆաթը: Գործարանի շրջակայքի գոտին շրջափակված Է, առկա Է կրկնակի պայթյունի ռիսկը: Տեղում աշխատում են ութ հրշեջ հաշվարկներ:

«Շրջակա միջավայրի նախարար Տանկոս Բառնան հայտարարել Է, որ հետեւանքները բնապահպանության համար կարող են լուրջ լինել: Ծխի ամպը շարժվում Է ծովի կողմը, այդ վայր են ուղեւորվել լաբորանտները՝ օդի որակը գնահատելու համար»,-նշում Է հեռուստաալիքը: Petromidia-ն ամենամեծ նավթավերամշակման գործարանն Է Ռումինիայում: Անցյալ տարի այն վերամշակել Է 4,8 միլիոն տոննա հումք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը

  Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել Է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հատուկ ծառայությունների հայտարարությունը:

Նշվում Է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք Է մտել «արտիստի քողի ներքո»:

Իր հետ նա վերցրել Էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում Էին ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում Է, մտադրվել Էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»:

«Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում Է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

www.panarmenian.net

Սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվում է

  Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվում է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»,-ասվում է որոշման մեջ։

Կանոնադրության 33-րդ կետը սահմանում է ԱԻՆ-ին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները։

 

www.panarmenian.net

Մարության․ Աշնանը Երևանի տրանսպորտը նաև էլ․վճարման համակարգ կունենա

 Աշնանը Երևանի տրանսպորտը կունենա նաև էլեկտրոնային վճարման համակարգ ու ավելի մեծ տարողության նոր ավտոբուսներ: Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այդ համակարգը ներառելու է այս պահին աշխարհում գործող վճարման բոլոր տեսակները։

Նա հավելել է, որ ևս 100 բարձրակարգ ավտոբուս էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել հաջորդ տարվա ընթացքում:

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են երևանյան 9 երթուղում:

«Այս պահին շահագործվում է 9 նոր երթուղի: Դրանց մեջ կան երթուղիներ, որոնք արդեն մեկ կամ երկու տարի ընդհանրապես չէին սպասարկվում, քանի որ մասնավորը հրաժարվել էր սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ շահութաբեր չի և դա այդպես էր, ու քաղաքը վերցրել է իր վրա այդ հոգսը և սպասարկում է մեր բնակչությանը: Կային նաև գծեր, որոնց սպասարկումը պատշաճ որակի չէր և չէր համապատասխանում մեր սահմանած չափանիշներին, այդտեղ նույնպես փոխարինվել են երթուղիները: Այս պահին այդ 9 երթուղիները համապատասխանում են մեր պատկերացումներին»,- նշել է քաղաքապետը:

«Տրանսպորտային համակարգի բարեփոխումներն իրենց հունով գնում են առաջ: Ունենք տարբեր խնդիրներ, որոնց լուծումները հետզհետե տալիս ենք: Առաջինը՝ աշնանն արդեն ցանկանում ենք ներդնել էլեկտրոնային վճարման համակարգը: Երկրորդը՝ գիտեք, որ արդեն աշնանը սպասում ենք 211՝ 8.6 մետրանոց ցածր հատակով ավտոբուսներին, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: Դրանց դիմավորելու համար մեզ պետք են կայաններ, որոնք այս պահին կառուցվում են: Խոսքը երկու կայանների մասին է. Ջրվեժինը վերակառուցվում է, երկրորդը Շիրակի փողոցում է, որը զրոյից կառուցվելու է»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

«Ժոնգտոնգ» գործարանում էլ մասնագետները աշխատում են, որպեսզի 211 նոր ավտոբուսները ժամանակին հասնեն Երևան: Դրանք աշխատելու են CNG շարժիչներով՝ բնական գազով։

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով Երևանում գործարկվել է 97 երթուղին, որը կփոխարինի ավտոբուսային 37 երթուղուն։

Կոմպակտ դասի նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

 

www.panarmenian.net

ՀՀ 5 խոշոր ջրամբարում 2020-ի համեմատ ջուրը պակասել է 210 մլն խմ-ով

 Հայաստանի 5 խոշոր ջրամբարում հուլիսի 2-ի դրությամբ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։ Այդ մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

«Մեր կողմից մոնիթորինգ իրականացվող 5 խոշոր ջրամբարում մոտ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան նախորդ տարվա այս օրերին, իսկ 2019 թվականի հետ համեմատած մոտ 350 մլն խմ պակաս ջուր։ Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 մլն խմ պակաս ջուր կա, իսկ Սևան-Հրազդան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում` մոտ 30 մլն խմ»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մայիսի 3-րդ տասնօրյակից Հայաստանում անոմալ շոգեր են, սակավ տեղումներ, ինչով պայմանավորված՝ ձնհալքը տեղի է ունեցել աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, իսկ ձնհալքի արդյունքում ձևավորված ջուրը ներծծվել է, և մակերևույթային հոսքի ձևավորում չի եղել։

«Հունիսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նորմայի նկատմամբ 20-50 տոկոս ավելի պակաս են։ Օրինակ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն 5 անգամ պակաս ջուր, Հրազդանի ավազանում նորմայից 2.5 անգամ պակաս ջուր»,- ասել է Ազիզյանը։

Նրա խոսքով` ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ բավականին ցածր է։

Սևանից նախատեսվում է լրացուցիչ ջրառ կազմակերպել: Քննարկումներում 50-70 միլիոն խորանարդ մետրի մասին է խոսվում:

ՀՀ 5 խոշոր ջրավազանային կառավարման տարածքներում դեռևս 2014-ից հայտարարված է սակավաջրություն։2020-ին ընդունվել է կառավարության որոշում, որով Սևանի և հյուսիսային կառավարման ջրավազանային տարածքներում նույնպես հայտարարվել է սակավաջրություն։ Իրավիճակը բարդ է հատկապես Հրազդան, Քասախ, Ազատ, Ախուրյան գետերի ավազաններում։