Մամուլի տեսություն 04-07-2021
Երեկ Պարսից ծոցի ջրերում ծաղիկներ են սփռվել իրանական Airbus- ի 290 ուղևորների հիշատակին, ովքեր զոհվեցին ԱՄՆ-ի իրականացրած բացահայտ հանցագործության արդյունքում:
Քեյհան օրաթերթ
Հարգանքի տուրք՝ մատուցվել Պարսից ծոցի ջրերում իրանական Airbus- ի 290 զոհված ուղևորների հիշատակին
Իրանական Airbus ինքնաթիռի 290 ուղևորների նահատակության վայրում, որոնք զոհվեցին 33 տարի առաջ Աամերիկյան հածանավից արձակված հրթիռների հետևանքով, տեղի է ունեցել հարգանքի արարողություն:
Արարողությանը, որն անցկացվել է Հորմոզգանի մի շարք գործադիր պաշտոնյաների և ոճրագործության նահատակների ընտանիքների ներկայությամբ, մասնակիցները վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները, դատապարտելոց ամերիկյան ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:
Խորասան օրաթերթ
Անհայտ զենքով հարձակում է տեղի ունեցել Իսրայելին պատկանող նավի վրա
Շաբաթ օրը «Ալ-Մայադին» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Հնդկական օվկիանոսի հյուսիսում թիրախավորվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնատար նավը: Հաղորդման համաձայն, նավը նախքան ԱՄԷ ափ մեկնելը, խարսխված էր Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգստում: CSAV TYNDALL նավը լողում էր Լիբիայի դրոշի ներքո: Այն ուղղություն էր վերցրել Սաուդյան Արաբիայի Ջիդդայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, և պատկանում էր իսրայելական Zodiac Maritime ընկերությանը:
Իրան օրաթերթ
Թեհրանում կորոնավիրուսի կարմիր վիճակ է հայտարարվել
Թեհրանում հայտարարել են կորոնավիրուսի 5-րդ ալիքի մեկնարկի մասին: Նախատեսվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում իրավիճակը կսրվի: Այժմ Թեհրանը և 92 այլ քաղաքներ կարմիր կարգավիճակում են: «Դելտա» շտամը արավ-արևելյան նահանգներից, ներառյալ Սիստանը և Բալուչեստան նահանգից, շարժվում է դեպի երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններ:
Արմանե մելի օրաթերթ
Իրանը ցանկանում է երկու երաշխիք. Պատժամիջոցների վերացում - ԱՄՆ կայունություն
Եվրոպական շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպեց Իսրայելի նոր պետքարտուղարին, որը ՀԳՀԾ-ի խիստ հակառակորդներից է: Նա ասել է, որ Իսրայելը լուրջ մտահոգություններ ունի ՀԳՀԾ-ի վերաբերյալ, պնդելով, որ բանակցային գործընթացը պետք է լինի ուղղակի և մասնագիտական երկխոսության միջոցով:
Իսրայելի նոր վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը կհեռանա Բենիամին Նեթանյահուի Իրանի շուրջ ԱՄՆ-ի հետ չհամագործակցելու քաղաքականությունից և կաշխատի Բայդենի կառավարության հետ:
infoport.am
Worldometers-ը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներն աշխարհում
Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը մոտենում է 4 միլիոնին։Ըստ կայքի տվյալների՝ համավարակի բռնկումից ի վեր աշխարհում COVID-19-ից մահացած մարդկանց թիվը կազմում է 3 987 455: Իսկ վարակվածների ընդհանուր թիվը 184 246 635: Նրանցից առողջացել է 168 625 339-ը:Իսկ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (34 588 176) Հնդկաստանը (30 545 433) և Բրազիլիան (18 742 025):
araratnews.am
Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ:«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները ՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։ Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երևան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշել է նա։Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
yerevan-times.com
Լիբիական բшնшկի գեներալ Խալիֆա Հաֆթարը Էրդողանին uպшռնnւմ է պատերազմով
Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ Լիբիական բшնшկի գեներալ Խալիֆա Հաֆթարը Թուրքիային և մի շարք այլ երկրներին զգուշացրել է, որ եթե դիվանագիտական քայլերը իրենց արդյունքը չտան, ապա ռшզմшկшն գործողություն կսկսեն մայրաքաղաք Տրիպոլին ետ վերցնելու համար:
«Մենք համաձայնվեցինք քաղաքական որոշմանը և երկխոսությանը: Եթե խնդիրը չլուծվի մեր ուզած պայմաններով, ապա մենք սկսենք պատ-երազմ Տրիպոլին шզшտшգրելnւ համար: Մենք չենք փոշմանում նախորդ ռшզմшկшն գործողությունների համար, որոնք նպատակ ունեին шզшտшգրել մայրաքաղաքը»,-ասել է լիբիացի գեներալը:
Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է: Դրանք գլխավորում են Խալիֆա Հաֆթարը և լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը, որին Թուրքիան աջակցություն է ցուցաբերում:
artsakhspeaks
Ռուսաստանը չի հեռանա Լեռնային Ղարաբաղից…ԶԱՏՈՒԼԻՆ
«Ռուսաստանը չի հեռանա Լեռնային Ղարաբաղից: Մոսկվան ստանձնել է որոշակի պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի հարցում, և մենք սովոր չենք խուսափել մեր ստանձնած պարտավորություններից և խու սափել մեր ստ անձնած պարտավորություններից:
Այլ կերպ ասած, վա խերն այն մասին, որ Ռուսաստանը մի քանի տարի հետո ամեն ինչից հրաժարվելու է, անհիմն են: Այս մասին ասվում է Պուտինի կեն դանի ելույթում »:
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին
news.am
ՀԱՊԿ. ՀՀ հարավում ստեղծված իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին
Հայաստանի հարավում սրված իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին եւ համարվում է «սահմանային միջադեպ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, եւ մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել է նա:
Նրա գնահատմամբ՝ հակամարտության սրում չի նկատվում:
«Այժմ ստիպված չենք խոսել այն մասին, որ իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է: Չի վատանում, եւ դա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջեւում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,-շեշտել է Զասը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ մայիսին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, եւ ես շփվել եմ եւ՛ Հայաստանի արտգործնախարարի, եւ՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկում էինք ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում»,-հստակեցրել է նա:
1in.am
Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները։
Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:
Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին: