Գազայի հատվածում դադարել է վերակառուցման գործընթացը
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի խափանարարությունների պատճառով, Գազայի հատվածում դադարել է ավելի քան հազար բնակարանների վերակառուցման գործընթացը:
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի հայտարարության համաձայն, Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում Իսրայելի հարուցած արգելքների պատճառով, շինանյութը սակավ է դարձել, ինչի հետևանքով դադարեցվել են ավերված բնակարանների վերակառուցման աշխատանքները:
Ապրիլի սկզբից, սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ Գազայում ցեմենտը բնակարանների կառուցման համար չի օգտագործվում և արգելեց ցեմենտի ներկրում այդ տարածք:
2014 թվականի ամռանը, ութամյա շրջափակումից հետո, Գազայի հատվածը Սիոնիստական ռեժիմի բանակի ցամաքային, օդային ու ծովային հարձակումների թիրախում հայտնվեց: Ավերվեցին հիմնաշենային կառույցները, հիվանդանոցները, դպրոցներն ու տնտեսական կենտրոնները:
Գազայի հատվածի դեմ 50 օր շարունակված հարձակումների հետևանքով նահատակվեցին 2300 պաղեստինցիներ և հազարավոր ուրիշներ վնասվածքներ ստացան: Վերջին տասը տարիների ընթացքում, ՄԱԿ-ը բազմիցս զգուշացրել է Գազայի հատվածում տեղի ունեցող մարդկային աղետի կապակցությամբ և պահանջել է վերջ դնել Գազայի շրջափակմանը:
Անցյալ տասնամյակում Իսրայելը Գազայի գոտում երեք պատերազմներ իրականացնելով, բազում վնասներ է պատճառել այդ տարածքին: Իսրայելը վնասելով Գազայի էլեկտրակայանները և ջրի մատակարարման ու զտման կենտրոնները, հատկապես շոգ եղանակին անտանելի պայմաններ է ստեղծել պաղեստինցիների համար:
Այդ երեք պատերազմներից հետո, Գազայի բազմաբնակիչ տարածքում 55 տոկոսով բարձրացել է գործազրկության գործակիցը և այդ տարածքի բնակչության ավելի քան 65 տոկոսն ապրում է աղքատության գծից ցածր պայմաններում: Գազայում առկա է նաև սննդամթերքի և դեղորայքի սակավության խնդիր:
Սիոնիստական ռեժիմի խափանարարությունների պատճառով, ներկա պայմաններում միջազգային շրջանակների համար անհնար է դարձել Գազայի վերակառուցման աշխատանքներին մասնակցելը: 2014 թվականի հոկտեմբերի 12-ին, Կահիրեի միջազգային նիստին մասնակցած երկրներին չի հաջողվել կատարել իրենց հանձնառությունը և հինգ միլիարդ դոլար հատկացնել Գազայի վերակառուցմանը:
2007 թվականից ի վեր, Սիոնիստական ռեժիմը փակելով Գազայի անցուղիները և կանխելով սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի Գազա փոխադրումը, այդ տարածքը բացօդյա բանտի է վերածել, որպեսզի բնակիչները ողջ-ողջ թաղվեն իրենց հայրենիքում:
Չնայած այս խնդիրներին և պարտադրված պատերազմներից տուժած բնակարանների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութի ներկրումն արգելելու Իսրայելի քայլերին, 10-ամյա շրջափակումից հետո, Իրայելի ռեժիմի դիմաց Գազայի ժողովրդի ցուցաբերած օրինակելի դիմադրությունը վկայում է հայրենիքը զավթողների դիմաց ժողովրդի անկոտրում կամքի ու վճռակամության մասին: