Մամուլի տեսություն 06.07.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145010-Մամուլի_տեսություն_06.07.2021
Հարևան երկրներից էլեկտրաէներգիայի ներմուծումն Իրանի համար էլեկտրաէներգիայի ապահովման ամենալուրջ տարբերակներից մեկն է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 06, 2021 12:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.07.2021

Հարևան երկրներից էլեկտրաէներգիայի ներմուծումն Իրանի համար էլեկտրաէներգիայի ապահովման ամենալուրջ տարբերակներից մեկն է:

Քեյհան օրաթերթ

Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ, Բայդենի վարչակազմն Իսրայելին տեղեկացրել է, որ փորձում է հասնել «ավելի խիստ, երկարաժամկետ համաձայնության», քան ՀԳՀԾ-ն է:

Նշելով, որ Բայդենի վարչակազմն աշխատում է ՀԳՀԾ-ի վերականգմնան ուղղությամբ և ճանապարհ հարթում դեպի «ավելի երկարատև ու ամուր համաձայնագրի» համար, թերթը գրում է. «Քանի որ Իսրայելն ի վիճակի չէ որևէ ազդեցություն ունենալ ՀԳՀԾ-ի վրա, խստացրել է ջանքերը՝ հավանական նոր համաձայնագրի վրա ազդելու համար: Համաձայնագիր, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է կյանքի կոչել առաջիկա ինն ամիսների  ընթացքում և որն անվանում է «ավելի երկարատև ու ամուր համաձայնագիր: Իրանի ներկայիս միջուկային գործարքի ժամկետն ավարտվում է 2030 թվականին, և ԱՄՆ-ն աշխատում է ավելի կոշտ փաստաթղթի վրա»:

 

Արման Մելլի օրաթերթ

Էլեկտրաէներգիայի ներմուծումը հարևան երկրներից, ամենալուրջ տարբերակն է

Իրանում վերջին օրերին գրանցված  էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները  շոգի պայմաններում լուրջ խնդիրներ են ստեղծել քաղաքացիների, ինչպես նաև տարբեր կառույցների աշխատանքի համար: Տեխնիկական խնդիրները և չարտոնված հանքարդյուանբերողների  գործունեությունը պատճառ է դարձել, որ    էլեկտրաէներգիայի սպառման ծավալը հասնի 11,000 ՄՎտ-ի:

Փորձագետները կարոծում են, որ այս պահին, միակ քաղաքականությունը որ պետք է կիրառվի, հարևան երկրներից էլեկտրաէենրգիայի ներմուծումն է:

 

Իրան օրաթերթ

Ընդլայնում ենք օրինական ազատությունները

Իրանի դատական ​​համակարգի նոր  ղեկավարի ներկայացման ժամանակ, կարևորվել է այն փաստը, որ ղեկավարն ընտրվում է հենց կառույցի ներսից: Բացի այդ կարևորվել է նաև իշխանության բոլոր կառույցների համագործակցության անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու հարցում:

Երեկ կայացած միջոցառման ընթացքում, Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիին որպես դատական համակարգի նոր ղեկավարի ներկայացման արարողությունը: Նա ունի 42 տարվա դատական ​​փորձ և մեծ նպատակներ, հատկապես այն  փաստաթղթերի կապակցությամբ, որոնց հիման վրա պետք է իրականացվեն բարեփոխումներ:

Նա հայտարարել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ջանքեր է գործադրելու արդարության տարածման ուղղությամբ, պայքարելու է կոռուպցիայի դեմ,  մեծացնելու է  օրինական ազատությունները, վերացնելու է որոշ սահամանփակումներ, խաղաղություն է հաստատելու հասարակության բոլոր խավերի համար և  դադարեցնելու է  մարդկանց ու նրանց ընտանիքների անօրինական հետապնդումները:

 

 

Էբթեքար օրաթերթ

 Հյուսիսային Կորեայի ճակատագիրն առանց Ընի

Հետադարձ հայացք նետելով Հյուսիսային Կորեայի զարգացումներին և ճգնաժամին,  պարզ  է դառնում, որ  այս կարևոր պահին Կիմ Չեն Ընի անձը կարծես ներկայացնում է ամբողջ Հյուսիսային Կորեան, և դժվար թե երկիրը կարողանա գոյատևել առանց իր առաջնորդի:

Diplomat պարբերականն անդրադառնալով Հյուսիսային Կորեայի տնտեսական և քաղաքական ճգնաժամերին, հատկապես սննդի պակասի ու երաշտի խնդիրներին, նշել է, որ եթե առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվի պաշտոնից, նար քույրը՝ Քիմ Յու Ջունգը կշարունակի ղեկավարել երկիրը: 

 

armenpress.am

Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում Ան-26-ի կործանման երեք վարկած

 Հետաքննությունը դիտարկում Է Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի աղետի երեք վարկած, որոնց թվում եղանակային պայմանները եւ անձնակազմի սխալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:

«Ներկայումս հետաքննությունը դիտարկում Է պատահարի հետեւյալ վարկածները. անբարենպաստ եղանակային պայմաններ, օդանավի տեխնիկական անսարքություններ կամ օդանավավարման սխալ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամ եւ 22 ուղեւոր: «Նախնական տեղեկատվությամբ՝ օդանավի բեկորները հայտնաբերվել են Պալանա օդանավակայանից հյուսիս»,- հայտնել են գերատեսչությունում:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, նախնական տեղեկատվությամբ կործանման պատճառ Է դարձել անձնակազմի սխալը վատ տեսանելիության պայմաններում: Ինքնաթիռը բախվել Է ժայռին, դրա բեկորներն ընկել են Օխոտի ծովը:

Արտակարգ ծառայություններում հաղորդել են, որ անձնակազմը չի հայտնել ինքնաթռի անսարքությունների մասին, մեկնաթռիչքից առաջ ինքնաթիռը տեխնիկապես սարքին Է եղել:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի  և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին,  ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

 

 

armenpress.am

Քաբուլում պայթյուն Է տեղի ունեցել ոստիկանական ուղեփակոցի մոտ

  Հուլիսի 6-ին հուժկու պայթյուն Է որոտացել Քաբուլում: Ինչպես հայտնել Է Աֆղանստանի Ariana հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ հատուկ ծառայություններում, միջադեպը տեղի Է ունեցել Քաբուլի յոթերորդ շրջանում՝ ոստիկանական ուղեփակոցի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախնական տվյալներով՝ խոսքը վերաբերում Է տրոտիլով լի ավտոմոբիլի պայթյունին: Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ վերականգնելու մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները

 - «Լուսավոր Հաաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։

«Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։

Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը»,-ասվում է դիմումի մեջ։

Նշվում է նաև, որ մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակությային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։

«Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց»,- ասված է նամակում։

2019-ին պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատվեց պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միացվեց Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության:

Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն։

 

panarmenian.net

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակի կայունացման մասին

  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ «շատ բարձր մակարդակում» աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակը կայունացել է։

«Եթե նայենք վերջին մի քանի շաբաթվա հիվանդության պատկերին, ապա կտեսնենք, որ որոշակի կայունացում է գրանցվել, բայց դա տեղի է ունեցել շատ բարձր մակարդակում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա կարծիք է հայտնել, որ այժմ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն ավելի բարվոք է, քան 2-3 ամիս առաջ։

Սակայն, Ռայանն ասել է, որ առանձին եկրների մակարդակում իրավիճակը տարբեր է՝ որոշ երկրներում կտրուկ անկում կա, մյուսներում նոր դեպքերի աճ է գրանցվում։ Ըստ նրա, դա տեղի է ունենում մի շարք գործոնների պատճառով, ինչպես նոր, ավելի վարակիչ շտամերի տարածումը, հակահամաճարակային միջոցների մեղմացումը և մարդկանց շփումների ակտիվացումը։

Իր հերթին, ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Կերկհովեն բնութագրել է իրավիճակը որպես «ոչ միանշանակ»։ Ըստ նրա, նոր դեպքերի նվազում է գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, սակայն, մյուս մայրցամաքներում նոր դեպքերն աճում են։