Հուլիս 06, 2021 19:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ֆրանսիան չի համագործակցում Ալժիրում իրականացրած իր միջուկային պայթյունների  քարտեզը ներկայացնելու հարցում

Ալժիրում Ֆրանսիական օկուպացիայի ավարտից տասնամյակներ անց , այդ երկրում ֆրանսիացիների ոճրագործությունների հետևանքները դեռ շարունակվում են, և ֆրանսիական իշխանությունները պատրաստ չեն համագործակցել և փոխհատուցել այդ երկրին պատճառած վնասները:

Ալժիրի մոջահեդների նախարար Ալ-Թայեբ Զեյթունին, նշելով, որ Ֆրանսիան պատրաստ չէ Ալժիրի անապատում իրականացրած իր միջուկային պայթյունների հետ կապված քարտեզները տրամադրել այդ երկրին, ասել է.«Ֆրանսիան մինչ այժմ տեխնիկապես ոչ մի քայլ չի արել ախտահարված տարածքները մաքրելու և  մարդասիրական ոլորտում տուժածներին փոխհատուցելու համար»:

Բացահայտված փաստաթղթերի համաձայն՝ Ֆրանսիայի գաղութարար իշխանությունները 1960-ից 1966 թվականներին միջուկային փորձարկումներ են իրականացրել  Ալժիրի անապատում, որոնցից  չորսն իրականացել է  գետնի վրա, իսկ 13-ը՝ գետնի տակ:

Վերջերս Ալժիրի արտգործնախարարն ասել է. «1960-ականներին Ալժիրի անապատում ֆրանսիական միջուկային պայթյունը չորս անգամ ավելի հզոր էր, քան Հիրոսիմայի պայթյունը Ճապոնիայում, և դրա  հետևանքները դեռ  շարունակվում են և աղետալի են»:

Չնայած տասնամյակներ անցել են այդ պայթյուններից, բայց Փարիզը տեղագրական քարտեզներ չի տրամադրել Ալժիրի իշխանություններին՝ ռադիոակտիվ և քիմիական թափոնների աղբավայրերը հայտնաբերելու համար, մինչդեռ միջուկային փորձարկումները և դրանց հետևանքով միջուկային պայթյունները հանցագործություն են մարդկության դեմ: Միջուկային աղտոտիչների հետևանքները  տասնամյակներ շարունակ ազդել են շատ ալժիրցիների կյանքի վրա:

Ֆրանսիացիները միջուկային փորձարկումներ են անցկացրել նաև Ալժիրի որոշ շրջաններում, վտանգի  տակ  դնելով մերձակա գյուղերի բնակիչներին, որպեսզի տեսնեն թե այդ միջուկային փորձարկումներն  ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու վրա: 

 Ալժիրում Ատոմային պայթյունների զոհերի հարցերով զբաղվող «1960 թ.-ի փետրվարի 13» ասոցիացիայի վերջերս հրապարակված զեկույցում նշվել է, որ այդ պայթյունների զոհերի թիվը գերազանցում է 42 հազարը, ովքեր  արատավոր են ծնվել  կամ ունեցել են մտավոր, ֆիզիկական ու աչքի խանգարումներ,  և քաղցկեղ:

Փաստորեն, Ֆրանսիան փորձել է միջուկային փորձարկումների և միջուկային պայթյունների միջոցով մեծացնել իր հզորությունը և առաջ տանել իր քաղաքական և ռազմական նպատակները,  առանց ուշադրություն դարձնելու բնության և ալժիրցիների կյանքի վրա դրա աղետալի հետևանքներին: Չնայած այս բոլոր հանցագործություններին, Ֆրանսիայի իշխանությունները ոչ միայն  պաշտոնապես ներողություն չեն խնդրել, նույնիսկ  նրանք պատրաստ չեն ընդունել և խոստովանել իրենց սխալները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ երբեք ներողություն չի խնդրի 20-րդ դարում ֆրանսիական բանակի կողմից Ալժիրը  գրավվելու համար:

Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները, չնայած  իրենց ամբոխավարական կարգախոսներին և  մարդու հավասար իրավունքներին  հավատարիմ լինելու հայտարարություններին, ոչ միայն չեն զղջում իրենց արածի համար ու  ներողություն չեն խնդրում, այլև  պատրաստ չեն համագործակցել  միջադեպի մանրամասները պարզաբանելու համար: 

Ալժիրի նախագահ Աբդոլմաջիդ Տեբոնը վերջերս հայտարարել է «Մենք Ֆրանսիային կոչ ենք անում տարածքները մաքրել միջուկային փորձարկումներից և ներողություն խնդրել Ալժիրից՝ իր գաղութատիրական անցյալի համար»:
Ալժիրի և Ռուանդայի նման երկրներում  Ֆրանսիայի հանցագործությունների բացահայտումը, կարծես, քաղաքական և պատմական մեծ խայտառակություն է այդ երկրի համար և արտացոլում է Փարիզի գաղութային բնույթն ու սև անցյալը՝ չնայած մարդու իրավունքներին հավատարիմ մնալու  և մարդու ազատության և հավասարության  մասին նրա բոլոր կարգախոսներին: Քաղաքականություն, որը Փարիզի կողմից շարունակվում է նոր գաղութատիրության շրջանակում:

Պիտակ