Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ
(last modified Wed, 01 May 2024 14:16:48 GMT )
Մայիս 01, 2024 17:46 Asia/Tehran

Ոստիկանները մարդկանց գցել են գետնին, մի քանի մարդ վիրավորվել է։ Փարիզում մայիսմեկյան երթի ժամանակ անկարգություններ են սկսվել, ոստիկանները մահակներով հետ են մղել երթի մասնակիցներին, կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Ցուցարարներն սկսել են կոտրել ապակե ցուցափեղկերն ու ավտոբուսների կանգառները:

Ոստիկանությունը միջամտել է։ Արմատականները սկսել են ճայթրուկներ պայթեցնել և ապակե շշեր նետել։

Ոստիկանները մահակներով սկսել են հետ մղել ցուցարարներին, նրանց գցել են գետնին, մի քանի մարդ վիրավորվել է։

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ ցույցի մեկնարկից առաջ բերման է ենթարկվել 15 մարդ։ Ընդհանուր առմամբ խուզարկվել է մոտ 500 անձ, առգրավվել են դանակներ և կռփազենքներ։

Նախկինում հաղորդվում էր, որ բազմաթիվ ցուցարարներ իրենց ձեռքում պահել են պաղեստինյան դրոշներ, «դեղին բաճկոնների» շարժման բազմաթիվ կողմնակիցներ կան։ Նրանք վանկարկել են ՝ «Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք՝ ի պատիվ աշխատողների, նույնիսկ եթե Մակրոնը դա չի ուզում»։

Մայիսի 1-ին Ֆրանսիայում ավանդաբար ցույցեր են անցկացվում։ Իրավապահների տվյալներով՝ ընդհանուր առմամբ հայտարարվել է 270 ակցիա անցկացնելու մասին, որոնց մասնակցում է 130-ից 150 հազար մարդ։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ մայրաքաղաքում երթերի կմասնակցի 15-ից 30 հազար մարդ։