Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին
(last modified Thu, 21 Mar 2024 14:52:08 GMT )
Մարտ 21, 2024 18:22 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Հանդիպումը կայանում է Բրյուսելում անցկացվող միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում։

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյի եւ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ։

Փաշինյանը եւ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցին 

 

 

 

 

 

Պիտակ