Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարի ընտրության կարեւորությունն ու հետեւանքները
(last modified Thu, 31 Oct 2024 12:22:48 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 15:52 Asia/Tehran
  • Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարի ընտրության կարեւորությունն ու հետեւանքները
    Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարի ընտրության կարեւորությունն ու հետեւանքները

Pars Today- Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունից մեկ ամիս անց, Լիբանանի Հեզբոլլահը հայտարարեց, որ ընտրել է Շեյխ Նաիմ Ղասեմին որպես Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղար:

 Սեպտեմբերի 27-ին Լիբանանի հարավում Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեց Սեյեդ Հասան Նասրալլահը: Այս ոճրագործությունից 33 օր անց 70-ամյա շեյխ Նաիմ Ղասեմը, ով նախկինում եղել է Սեյեդ Հասան Նասրալլահի տեղակալը, ընտրվեց Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Շեյխ Նաիմ Ղասեմի ընտրությունը Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում կարևոր է մի քանի ասպեկտներով, որոնք քննարկվում են Pars Today-ի այս հոդվածում.

Առաջին ասպեկտն այն է, որ Շեյխ Նաիմ Ղասեմը կազմակերպչական աշխատանքի փորձ ունի երկու շարժումներում՝ Ամալ և Հեզբոլլահ շարժումներում: Նա այն մարդկանցից է, ով իր դերն է ունեցել ինչպես Ամալ շարժման, այնպես էլ Լիբանանում Հեզբոլլահի ստեղծման գործում։ Կազմակերպչական այս կարևոր հատկանիշը շեյխ Նաիմ Ղասեմին դարձնում է ունակ՝ վերաիմաստավորելու Լիբանանի Հեզբոլլահի կառուցվածքային և ռազմական հզորությունը:

Գրող և քաղաքական վերլուծաբան Հասան Էբրահիմն այս կապակցությամբ ասել է. «Այս ընտրությունը արվել է Շեյխ Նաիմ Ղասեմի անհատականության պատճառով․  Շեյխ Նաիմ Ղասեմը բարեպաշտ և ակտիվ անձնավորություն է կազմակերպչական ոլորտներում և լուրջ ու ուժեղ անհատականություն է»:

Շեյխ Նաիմ Ղասեմի՝ Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղար ընտրվելու կարևորության երկրորդ ասպեկտը ցույց է տալիս, որ չնայած Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին և Լիբանանի Հեզբոլլահի մեծ թվով հրամանատարների ու առաջնորդների սպանությանը, այս  շարժումը շարունակում է ակտիվ մնալ և դուրս է եկել իր խարիզմատիկ ու մոջահիդ առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլահի սպանության շոկից։ Գլխավոր քարտուղարի ընտրությունը վկայում է Հեզբոլլահի կառուցվածքի  ու նրա Գերագույն խորհրդի համախմբվածության ու տոկունության մասին։

Լիբանանի Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Շեյխ Նաիմ Ղասեմի ընտրության կարևորության երրորդ կողմն ցույց է տալիս, որ այս շարժումը շարունակում է պայքարել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ և այս ռեժիմի դեմ պայքարը ներառել է իր օրակարգում որպես կարևորագույն սկզբունքներից մեկը:

Շեյխ Նաիմ Ղասեմի անհատականությունն ու ավելի քան 30 տարի Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ լինելու փորձը, ինչպես նաև 1993, 1996, 2000 և 2006 թվականներին չորս պատերազմներին մասնակցելու փորձը ցույց են տալիս, որ Հեզբոլլահը Շեյխ Նաիմ Ղասեմի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամանակաշրջանում շարունակելու է Սեյեդ Հասան Նասրալլահի ուղին Ղուդսն օկուպացրած ռեժիմի դեմ պայքարում և ակտիվ դերակատարում կունենա դիմադրության առանցքում։

Վերջին կետն այն է, որ Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Շեյխ Նաիմ Ղասեմի ընտրությունը այն իրավիճակում, երբ Սիոնիստական ​​ռեժիմը սպանում է այս շարժման առաջնորդներին և հրամանատարներին, ցույց է տալիս, որ Լիբանանում Հեզբոլլահի առաջնորդներն ու հրամանատարները ոչ միայն չեն վախենում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններից և ահաբեկչությունից, այլև գիտակցաբար ընտրում են Հանուն Աստծո ջիհադի և նահատակության ճանապարհը, և սա հենց այն հիմնարար խնդիրն է, որը Սիոնիստական ​​ռեժիմն ի վիճակի չէ հասկանալու և կանգնած է այն կեղծ գաղափարի վրա, որ առաջնորդներին սպանելով՝ կարող է հասնել Լիբանանի Հեզբոլլահի կամ այլ դիմադրության խմբերի փլուզմանը:

 

Գլխավոր բառակապակցություններ՝ Ո՞վ է Շեյխ Նաիմ Ղասեմը, Լիբանանի Հեզբոլլահը, Իսրայելի հանցագործությունները, Լիբանանի պատերազմը, նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահ