ԲՐԻԿՍ–ը Գլոբալ Հարավի բողոքն է միաբևեռ աշխարհի դեմ. ՌԴ–ում Իրանի դեսպան
ԲՐԻԿՍ միավորումը Գլոբալ Հարավի պետությունների բողոքն է ԱՄՆ-ի առանցքով միաբևեռ աշխարհ ձևավորելու փորձի դեմ, Թեհրանը համաշխարհային ասպարեզում նման մոտեցման ի հայտ գալու համախոհներից է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«ԲՐԻԿՍ–ը փաստացի հանդես է գալիս համաշխարհային բեմում բռնապետության և համաշխարհային իշխանության կառուցվածքի փոփոխության դեմ: Իրանը համաշխարհային ասպարեզում նման մոտեցման ի հայտ գալու կողմնակիցներից մեկն է։ Իրանի նման երկրի ներկայությունը ԲՐԻԿՍ-ի նման կազմակերպությունում նպաստում է դրա էության խորացմանը»,- ասել է Ջալալին։
ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: ՌԴ-ն իր նախագահության շրջանակում նախատեսում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում կազմակերպել: