Թրամփ․ Ես կիրականացնեմ ներգաղթյալների արտաքսման ամենամեծ ծրագիրը / Փորձագետներ․ Առանց ներգաղթյալների ԱՄՆ տնետսությունը կանգ կառնի
(last modified Thu, 31 Oct 2024 12:28:10 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 15:58 Asia/Tehran
  • Թրամփ․ Ես կիրականացնեմ ներգաղթյալների արտաքսման ամենամեծ ծրագիրը / Փորձագետներ․ Առանց ներգաղթյալների ԱՄՆ տնետսությունը կանգ կառնի
    Թրամփ․ Ես կիրականացնեմ ներգաղթյալների արտաքսման ամենամեծ ծրագիրը / Փորձագետներ․ Առանց ներգաղթյալների ԱՄՆ տնետսությունը կանգ կառնի

Pars Today-ի հաղորդմամբ՝  ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթելու դեպքում կիրականացնի ներգաղթյալների արտաքսման ամենամեծ ծրագիրը։ 

Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Յորքում կայացած հանրահավաքի ժամանակ։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ներգաղթյալներին օգտագործել է որպես էժան աշխատուժ։
 
Ներգաղթյալները՝ ամերիկյան աշխատուժի աճի միակ աղբյուրը

Ըստ ԱՄՆ ազգային քաղաքականության հիմնադրամի նոր հետազոտության արդյունքների՝ 2050 թվականից հետո ներգաղթյալները կլինեն երկրի աշխատուժի աճի միակ աղբյուրը։ Ավելի վաղ հիմնադրամը հայտարարել էր, որ առաջիկայում աշխատունակ ամերիկացիների թիվը լճանալու է։ Դա ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ տնտեսական աճը և կենսամակարդակն առաջընթաց չեն ունենա առանց  ներգաղթյալների։ 
Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ  աշխատաշուկայում ավելացել է այդ երկրում  ծնված ընդամենը 479 հազար աշխատող։ Ներգաղթյալ աշխատողների թիվը կազմել է 3,6 միլիոն մարդ։ Դա նշանակում է, որ 2019 թվականից ներգաղթյալ աշխատողները պատասխանատու են ԱՄՆ աշխատուժի աճի 88 տոկոսի համար։

Ներգաղթյալներն ԱՄՆ-ի համար էժան ու երիտասարդ աշխատուժ են
ԱՄՆ-ում բնակչության ծերացման և դանդաղ աճի հետ մեկտեղ ներգաղթյալները դարձել են ամերիկյան աշխատուժի աճի կարևոր մասը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում օտարերկրացիներին բաժին է ընկել ԱՄՆ աշխատուժի աճի կեսից ավելին: Աշխատաշուկայում ներգաղթյալների թիվը վերջին 30 տարվա ընթացքում աճել է 19,1 միլիոնով, մինչդեռ ԱՄՆ-ում ծնված աշխատողների թիվն աճել է 16,8 միլիոնով:

Ներգաղթյալների սերունդներն ԱՄՆ-ում բնակչության աճի և էժան աշխատուժի հիմնական աղբյուրն են 
Զեկույցում նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ն արտադրության աճ չէր ունենա առանց ներգաղթյալների և նրանց երեխաների։ Վերջին 5 տարում ամերիկացի ծնողներ ունեցող աշխատողների թիվը նվազել է 1,3 միլիոնով, մինչդեռ ներգաղթյալների և ներգաղթյալների երեխաների թիվն աշխատաշուկայում աճել է 5,4 միլիոնով։
Թեև «Ներգաղթյալներին արտաքսել հենց հիմա» կարգախոսը Թրամի նախընտրական քարոզարշավի կարգախոսներից է, սակայն փորձագետները նշում են, որ այդ խոստումն իրականացնելու դեպքում երկիրը կբախվի իրավական և գործնական մարտահրավերների, և իրականում հնարավոր չէ այդքան շատ ներգաղթյալների արտաքսել ԱՄՆ-ից։