Պարսից ծոցում գտնվող Իրանի եռյակ կղզիների լողափնյա վոլեյբոլի գավաթի մրցություններում հաղթել է Փոքր Թոնբ կղզու թիմը
Բումուսա կղզում կայացել է Պարսից ծոցում գտնվող Իրանի եռյակ կղզիների լողափնյա վոլեյբոլի գավաթի մրցաշարի առաջին փուլը։ Մրցաշարի առաջին փուլի չեմպիոն է ճանաչվել Փոքր Թոնբ կղզու թիմը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Tri-Islands Cup մրցաշարի առաջին փուլին մասնակցել են «Բումուսա», «Մեծ Թոնբ», «Փոքր Թոնբ» և «Պարսից ծոց» թիմերը։ Եզրափակիչ փուլում հանդիպել են «Մեծ Թոնբ» և «Փոքր Թոնբ» թիմերը։
Մրցաշարի եզրափակիչ խաղին հետևել են նաև ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Ահմեդ Դունյամալին, Հորմոզգանի նահանգապետ Մեհդի Դուստին, ԻԻՀ վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավար Միլադ Թաղավին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Պարսից ծոց» թիմը, որը հաղթել է «Բումուսա» թիմին։
Մրցաշարին ներկա են գտնվել նաև Իրանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականի մարզիչներ Ռահման Ռեոֆին և Մազիար Հուշմանդը, ովքեր հավաքականը նախապատրաստում են նոյեմբերի 5-10 Ֆիլիպիններում կայանալիք՝ Ասիայի տղամարդկանց լողափնյա վոլեյբոլի առաջնությանը։
Պարսից ծոցում գտնվող Իրանի եռյակ կղզիների լողափնյա վոլեյբոլի գավաթի մրցությունները կանցկացվեն ամեն տարի և մասնակից թիմերի թիվը տարեցտարի կմեծանա։