Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. տեսուչների մի խումբ արդեն լքել է Իրանը
https://parstoday.ir/hy/news/iran-i234316-Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալություն._տեսուչների_մի_խումբ_արդեն_լքել_է_Իրանը
Pars Today- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ կազմակերպության տեսուչների մի խումբ այսօր (ուրբաթ) Թեհրանից մեկնել է Վիեննա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2025 13:06 Asia/Tehran
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. տեսուչների մի խումբ արդեն լքել է Իրանը

Pars Today- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ կազմակերպության տեսուչների մի խումբ այսօր (ուրբաթ) Թեհրանից մեկնել է Վիեննա։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հայտնում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իր X սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մի խումբ, վերջին ռազմական հակամարտության ընթացքում Թեհրանում մնալուց հետո, այսօր լիակատար առողջ վիճակում լքել է Իրանը և վերադարձել է Վիեննայում գործակալության կենտրոնակայան»։

Հաղորդագրության մեջ նաև ասված է. «Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկին ընդգծել է Իրանի հետ երկխոսության կենսական կարևորությունը՝ Իրանում անհրաժեշտ մոնիթորինգի և ստուգման աշխատանքները հնարավորինս շուտ վերսկսելու վերաբերյալ»։

ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի պնդումը՝ Իրանի միջուկային օբյեկտների մոնիթորինգը վերսկսելու վերաբերյալ, տեղի է ունենում այն դեպքում, երբ Իրանի Իսլամական խորհրդարանը անցյալ շաբաթ օրենք է ընդունել, որի համաձայն՝ արգելվում է ցանկացած տեսուչի, այդ թվում՝ գործակալության գլխավոր տնօրենի, մուտքն այս երկիր, ինչպես նաև դադարեցվում է վերահսկողության համաձայնագրի շրջանակում և դրանից դուրս  տեսախցիկների տեղադրումը։ Նաև արգելվել է գործակալությանը ներկայացնել Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ որևէ զեկույց։

Անցյալ չորեքշաբթի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օրենքի կիրառման մասին ծանուցել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և Արտաքին գործերի նախարարությանը։