Փեզեշքյան․ Իրանի ժողովուրդը մեծ դաս տվեց սիոնիստ ագրեսորներին
(last modified Fri, 04 Jul 2025 13:14:28 GMT )
Հուլիս 04, 2025 16:44 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանի ժողովուրդը մեծ դաս տվեց սիոնիստ ագրեսորներին

Pars Today-ը, հղում անելով ԻՌՆԱ-ին, հայտնում է, որ ուրբաթ, հուլիսի 4-ին, Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դատապարտել է սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Իրանի սիրելի հողի վրա և ասել.

«Այս ռեժիմի ագրեսիան սկսվել է բոլոր միջազգային նորմերի և օրենքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի ակնհայտ խախտմամբ և շարունակվել է ԱՄՆ ագրեսոր բանակի կողմից։ Եվ 12-օրյա ագրեսիվ գործողությունների ընթացքում մի շարք հանցավոր գործողություններ են կատարվել իրենց առաքելության պահից դուրս գտնվող ռազմական ուժերի, համալսարանական դասախոսների և սովորական քաղաքացիների, ինչպես նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ գտնվող խաղաղ միջուկային օբյեկտների, ինչպես և  հանրային ենթակառուցվածքների դեմ»։

Նա հավելեց. «Իրանի զինված ուժերը, հենվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա, օրինական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում պաշտպանեցին Իրանի արժանապատիվ ժողովրդին, երկրի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և վճռական պատասխանով անմոռանալի դաս տվեցին ագրեսորներին»։

Նա նշեց.-Ես շնորհակալություն եմ հայտնում տարածաշրջանի երկրների և Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների պատասխանատու դիրքորոշումների համար ճգնաժամի ընթացքում: Շատ համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպություններ, այդ թվում՝ Իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները վճռականորեն դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։

Փեզեշքյանն ընդգծեց.-Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը նաև արժեքավոր հնարավորություն է վերջին ագրեսիաները և դրանցից բխող տարածաշրջանային ու գլոբալ սպառնալիքները կրկին աշխարհի ուշադրությանը ներկայացնելու համար։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դերին ՏՀԿ-ում՝ նա նշեց.-Հարևանության քաղաքականությունը մնում է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունը, և մեզ համար ՏՀԿ-ն հարևանության համագործակցության կազմակերպություն է, և այս տեսանկյունից այն գտնվում է բազմակողմ տնտեսական դիվանագիտության առաջնագծում։

Անդրադառնալով ՏՀԿ 2025-ի ամենակարևոր առևտրային հեռանկարներից մի քանիսին՝ Փեզեշքյանն ասաց.-Ներտարածաշրջանային առևտրի ինդեքսը ՏՀԿ տնտեսական համագործակցության ամենակարևոր ցուցանիշներից մեկն է, որը, ցավոք, կազմակերպության ձախողումներից մեկն է։ Մյուս կողմից, Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ներսում ութ տոկոսանոց տարածաշրջանային առևտուրը ոչ մի կերպ պաշտպանելի չէ. 2025 թվականի նպատակներից մեկը ՏՀԿ տարածաշրջանում ազատ առևտրի իրականացումն է, որը դեռևս անհասանելի է։

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) առևտրային համաձայնագրի վերաբերյալ, որը պետք է վերանայվի և իրականացվի, նախագահը նշել է.- Այս համաձայնագիրը չի բավարարի տարածաշրջանի կարիքները հաջորդ 10 տարիների ընթացքում։

Նշելով, որ ՏՀԿ ազատ առևտրի բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ և նպատակ ունենան ստեղծել ՏՀԿ ազատ առևտրի գոտի 2035 թվականին, Փեզեշքյանն ասել է.-Մեզ անհրաժեշտ է 2035 թվականի տարանցիկ տեսլականը հաջորդ 10 տարիների ընթացքում, և մենք պետք է ընդլայնենք համագործակցությունը տարանցիկ և տրանսպորտի ոլորտում։ Տարանցիկ համագործակցության շրջանակում, ծովափ չունեցող յոթ երկրները պետք է ունենան ավելի էժան և կարճ մուտք ազատ ջրերին և համաշխարհային շուկաներին։

Ընդգծելով, որ ՏՀԿ լոգիստիկ ցանցերը նավահանգիստներում,  և սահմանային կետերում պետք է ստեղծվեն և համալրվեն միջազգային չափանիշների ամենաբարձր մակարդակով, Փեզեշքյանը հավելել է.- ՏՀԿ 2035 թվականի թվային տեսլականում, այսօր նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ի հայտ գալը խորը և լայն փոփոխություններ է ստեղծել հասարակություններում, ինչպես նաև մեծ փոփոխություններ է առաջացրել տեխնոլոգիաների մեջ, մասնավորապես՝ արհեստական ​​բանականության ոլորտում։

Փեզեշքյանը հավելել է.-Անդամ երկրները պետք է պատրաստված լինեն։ Եթե ​​մենք սահմանափակվենք մեր ազգային տնտեսություններով թվային տնտեսության և խելացի բիզնեսի ոլորտում, ընկերությունները հնարավորություն չեն ունենա մրցակցելու միջազգային տեղեկատվական ընկերությունների հետ, քանի որ թվային և խելացի տնտեսության զարգացումը ստեղծվում է տնտեսական շղթայի համատեքստում։

Փեզեշքյանը թվային տնտեսության զարգացումն ու բարգավաճումը թվարկեց որպես ՏԿՀ արհեստական ​​բանականության ոլորտի տնտեսական շղթայի մաս և ասաց.- Ես առաջարկում եմ, որ Արհեստական ​​բանականության կենտրոնը ստեղծվի որպես տարածաշրջանային մասնագիտացված կենտրոն։

Վեջում նախագահ Փեզեշքյանն Իրանի իսլամական հանրապետության պատրաստակամությունն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը հյուրընկալելու համար։