Իրանի ԱԳՆ. Բեյրութում իրանցի դիվանագետների առևանգումը ահաբեկչական գործողության օրինակ է
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը Լիբանանում չորս իրանցի դիվանագետների առևանգման 43-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ ընդգծել է. Բեյրութում իրանցի դիվանագետների առևանգումը ահաբեկչական գործողության օրինակ է։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով ԻՌՆԱ-ին, հայտարարության մեջ նշվում է. Լիբանանում Սիոնիստական ռեժիմի գործակալների կողմից չորս իրանցի դիվանագետների՝ պարոն Սեյեդ Մոհսեն Մուսավիի, պարոն Ահմադ Մոթվասելյանի, պարոն Քազեմ Ախավանի և պարոն Թաղի Ռասթեգար Մողադամի առևանգման 43-րդ տարելիցի կապակցությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հարգում է այդ սիրելիների հիշատակը և իր զորակցությունն է հայտնում նրանց երկար սպասող և համբերատար ընտանիքներին։
Հայտարարության մեջ ասվում է. Ինչպես բազմիցս նշվել է, կան բազմաթիվ ապացույցներ և փաստեր, որոնք ապացուցում են, որ իրանցի դիվանագետները առևանգվել են Լիբանանի տարածքում սիոնիստական ռեժիմի զինված խմբի կողմից՝ Լիբանանի տարածքի օկուպացիայի ժամանակ, հանձնվել են օկուպացիոն ուժերին և տեղափոխվել Պաղեստինի օկուպացված տարածքներ։
Հայտարարության մեջ ասվում է. 1982 թվականի հուլիսի 5-ին Բեյրութում իրանցի դիվանագետների առևանգումը ոչ միայն միջազգային իրավունքի դեմ գործողություն էր և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում, այլև համարվում է ահաբեկչական գործողության օրինակ՝ համաձայն «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի և պատժի մասին» 1979թ. կոնվենցիայի։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիոնիստական ռեժիմին համարում է իր քաղաքացիների առևանգման և պատանդ վերցնելու գործողության հեղինակ և պատասխանատու, և շարունակում է լրջորեն հետամուտ լինել այս հարցին համապատասխան միջազգային ատյաններում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, բարձր գնահատելով Լիբանանի կառավարության համագործակցությունը չորս առևանգված իրանցի դիվանագետների իրավիճակի հետաքննության գործում, այդ թվում՝ 2008 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղարի հետ նամակագրության միջոցով հարցը գրանցելու հարցում, կրկին կոչ է անում Լիբանանի կառավարությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ իրավասու միջազգային կազմակերպություններին կատարել իրենց իրավական և մարդասիրական պարտականությունները այս գործի հետաքննության հարցում և գործադրել բոլոր ջանքերը՝ առևանգված իրանցի դիվանագետների իրավիճակը պարզաբանելու համար։
Հայտարարության վերջում հստակեցվում է. «Այս շրջանակներում կրկին ընդգծվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ Իրանի և Լիբանանի միջև համատեղ փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ առևանգված իրանցի դիվանագետների իրավիճակը պարզելու և հարցին հետամուտ լինելու համար»։