ՄԱԳԱՏԷ-ի միջուկային ապարտեիդը․ Լռություն Դիմոնայի վերաբերյալ, ճնշում Իրանի վրա
Երկակի չափանիշներով առաջնորդվող Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը ոչ միայն միջազգային անվտանգության պահապան չէ, այլև իրականացնում է միջուկային ապարտեիդ։
Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիան, որը շարունակվեց ԱՄՆ կառավարության լիակատար համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ, միջազգային մասշտաբով տարաձայնություններ առաջացրեց միջուկային զենքի չտարածման և այս գործընթացի շարունակման գործում Միջազգային ատոմային էներգիայի գործակալության դերի վերաբերյալ։
Այս պատերազմը ցույց տվեց, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դերն իրականում Արևմուտքի և իմպերիալիստական տիրապետությանը և երկրներին թուլացնելուն նպաստելն է ու արևմտյան իմպերիալիզմի համար միջուկային գիտության և տեխնոլոգիայի մենաշնորհ ապահովելը։
Հղում անելով Mehr գործակալությանը Pars Today-ը հաղորդում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և դրա կառավարիչների խորհուրդը 12-օրյա պատերազմից առաջ հայտարարություն են տարածել, որում պնդել են, թե Թեհրանը չի կատարել ուրանի հարստացումից զերծ մնալու և գործակալության տեսուչների համար ստուգման գործընթացը հեշտացնելու վերաբերյալ իր պարտավորությունները։
Բանաձևի հաստատումից ժամեր անց, Սիոնիստական ռեժիմը, որը տարածաշրջանում միակ ռեժիմն է, որն ունի միջուկային զենք և չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT), սկսեց իր ագրեսիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ Իրանի միջուկային օբյեկտների դեմ։
Սա վկայում է այն մասին, որ գործակալությունն արդարացնում է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և նպաստում միջուկային զենքի նկատմամբ մենաշնորհի օրինականացմանն ու աշխարհի կառավարություններին սպառնալուն։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի քաղաքացիական բնակչության և երկրի միջուկային օբյեկտների նկատմամբ ագրեսիային Ռաֆայել Գրոսսիի միակ արձագանքը «խորը մտահոգություն» հայտնելն էր։
Իռլանդացի գրող Դիլան Էվանսն այս կապակցությամբ նշել է․ «Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը չի կարող համարվել չեզոք հաստատություն, քանի որ աշխատում է լիովին կողմնակալ ձևով՝ արևմտյան տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների ազդեցության ներքո։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի գործակալության որոշումների վրա։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խիստ թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ և հաճախ կրկնում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի, Իսրայելի և Միացյալ Նահանգների մեղադրանքները։ Սա վերջին հինգ տարիների ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Իրանի դեմ ընդունված հինգերորդ բանաձևն է»։
Էվանսը համեմատել է Գործակալության դիրքորոշումներն Իրանի և Իսրայելի կապակցությամբ, գրելով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում այն որևէ բանաձև չի ընդունել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ, չնայած Սիոնիստական ռեժիմը չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, իսկ ռեժիմի միջուկային օբյեկտները, ինչպիսին է Դիմոնան, չեն գտնվում Գործակալության վերահսկողության տակ, և Իսրայելն իր միջուկային գործունեությունը իրականացվում է Գործակալության պաշտպանության և մոնիթորինգի շրջանակներից դուրս։
2018 թվականին Իսրայելի ռեժիմը պնդում էր, որ Իրանի միջուկային արխիվի մասին մի շարք տեղեկություններ է տրամադրել Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը, ինչից հետո իրականացվել էին ընդլայնված ստուգումներ և նոր կասկածներ էին առաջացրել Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ։ Գործակալությունն Իսրայելի մեղադրանքները որպես ապացույց ընդունեց, չնայած ռեժիմը չի հանդիսանում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ և ունի միջուկային զենք։ Այդպիսով, ՄԱԳԱՏԷ-ն խախտեց չեզոքության սկզբունքը։
2010 թվականին WikiLeaks-ը հրապօարակեց փաստաթղթեր, որոնք փաստում էին, որ գործակալության նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, որը զբաղեցրել է այս պաշտոնը 2009-2019 թվականներին և սերտ կապեր է ունեցել Միացյալ Նահանգների հետ, արևմտյան հետախուզական ծառայությունների միջնորդությամբ, Իրանի կարևոր և զգայուն կենտրոններից գաղտնի տեղեկություններ է տրամադրել ամերիկյան հետախուզական գործակալությանը և Սիոնիստական ռեժիմին։
Համաձայն այդ փաստաթղթերի՝ Իրանը ենթարկվել է միջազգային պատժամիջոցների, և երկրին ներկայացվել են բազմաթիվ պահանջներ՝ նույնիսկ առանց որևէ հիմնավոր ապացույցի, որ հայտարարվել է, թե Իրանի միջուկային գործունեությունը վտանգավոր է, մինչդեռ Սիոնիստական ռեժիմի դեմ որևէ միջազգային ճնշում չի կիրառվել կամ բանաձև չի ընդունվել, որպեսզի ռեժիմը միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և թույլ տա ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում։